Պենտագոնը որպես իրական վտանգ դիտարկում է Չինաստանը

Պենտագոնը որպես իրական վտանգ դիտարկում է Չինաստանը

Հոդվածի առանցքում

  • Վաշինգտոնը մտահոգված է վերջին տարիներին Պեկինի արտաքին քաղաքականության ոլորտում կասկածելի դրսևորումներով, հատկապես հաշվի առնելով Չինաստանի Հարավ-Չինական ծովում ռազմական ակտիվությունն ու շահութաբեր ներդրումային գործարքների կնքումը Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Արևմուտքում ու Լատինական Ամերիկայում: Փոխնախագահ Մայք Փենսն այս շաբաթ ընդգծել է, որ այդ երկիրը ավելի մեծ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արևմտյան ռազմական դաշինքին, քան Ռուսաստանը:

Ուշադրությանն արժանի

 

Իրանը հետևում է Ռուսաստանին ` կապեր հաստատելով Վենեսուելայի հետ այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները ձգտում են հեռացնել լատինամերիկյան երկրի սոցիալիստական կառավարությանը, սակայն Չինաստանի ներկայությունն այնտեղ կարող է հանդիսանալ Պենտագոնի ամենամեծ մտահոգությունը:

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեազան երկուշաբթի օրվա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը «կշարունակի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը», անցյալ ամսվա Մոսկվայի որոշումից հետո, որի արդյունքում Մոսկվան ինքնաթիռներ էր ուղարկել Կարակաս՝ մոտ 100 հոգի մասնագետներ տրամադրելով Վենեսուելային, ինչը զայրացրել էր Վաշինգտոնին: Արեազան վերջերս վերադարձել է Մերձավոր Արևելքից, ուր ստացել է աջակցություն Սիրիայից և Լիբանանից: Նա լրագրողներին ասել է, որ իրանցի պաշտոնյաների պատվիրակությունը երկուշաբթի ժամանել է Կարակաս` Թեհրանի «Mahan Air» – ի միջոցով:

ԱՄՆ-ը 2011 թ. պատժամիջոցներ է սահմանել ավիաընկերության դեմ՝ վերջինիս մեղադրելով «Իրանի հեղափոխության պահապանների կորպուսին ֆինանսական, նյութական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:Երկուշաբթի օրը այդ խմբավորումը պաշտոնապես որակվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից որպես ահաբեկչական կազմակերպություն: Այդ զարգացումների արդյունքում, սակայն, ԱՄՆ Հարավային հրամանատարության գեներալ-լեյտենանտ ադմիրալ Քրեյգ Ֆոլերն ասել է, որ ավելի շատ մտահոգված է Վենեսուելայի ռեժիմի փոփոխության դեմ մեկ այլ դերակատարի՝ Չինաստանի գործողություններով:

«Կարծում եմ, որ ժողովրդավարության և աշխարհակարգի ամենամեծ սպառնալիքը Չինաստանում նկատվող միտումն է», – երկուշաբթի հայտարարել է Ֆոլերը Foreign Policy հետ զրույցում՝ հավելելով, որ «Լատինական Ամերիկայում այլ դերակատար չկա բացառությամբ կուբացիների»:

Վաշինգտոնը մտահոգված է վերջին տարիներին Պեկինի արտաքին քաղաքականության ոլորտում կասկածելի դրսևորումներով, հատկապես հաշվի առնելով Չինաստանի Հարավ-Չինական ծովում ռազմական ակտիվությունն ու շահութաբեր ներդրումային գործարքների կնքումը Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Արևմուտքում ու Լատինական Ամերիկայում: Փոխնախագահ Մայք Փենսն այս շաբաթ ընդգծել է, որ այդ երկիրը ավելի մեծ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արևմտյան ռազմական դաշինքին, քան Ռուսաստանը:

Չնայած Չինաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Գենգ Շուանը հերքել է այն տեղեկությունները, թե Պեկինը 120 զինվոր է ուղարկել Վենեսուելա, սակայն հայտնի է, որ ԱՄՆ տնտեսական հակառակորդը ավելի քան 615 միլիոն դոլար արժողությամբ զենք է վաճառվել ձախակողմյան հարավամերիկյան ռեժիմին: Չինաստանը նաև առաջարկել է օգնել վերականգնելու երկրի վնասված էլեկտրացանցը, որն ըստ Մադուրոյի և նրա միջազգային դաշնակիցների շարքից դուրս է եկել հակառակորդների գործողությունների պատճառով:

Վենեսուելայում էլեկտրականության հետ կապված խնդիրներն ու մեղավորները արտացոլվել են մրցակցող կողմերի քաղաքական պայքարում՝ դառնալով ավելի գլոբալ բանավեճ Մադուրոյի և խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյի միջև, ով հունվարին ինքնահռչակվեց նախագահ ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների աջակցությամբ: Գուայդոն և նրա կողմնակիցները մեղադրեցին Մադուրոյին, որ անօրինաբար զավթել է իշխանությունը և քայքայում երկրի տնտեսությունը պատմական հիպերսղաճի պատճառով, որն ավելի է սրվում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների առկայությամբ:

Չնայած ԱՄՆ-ին միացել են Լատինական Ամերիկայի երկրների մեծամասնությունը, ինչպես նաև Արևմտյան դաշնակիցները, ովքեր աջակցում են Գուայդոյին, Մադուրոյին դեռևս ճանաչում է Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան և այլ տերություններ, ինչպես նաև ձախակողմյան Բոլիվիան , Սալվադորը, Մեքսիկան, Նիկարագուան և Ուրուգվայը: Վենեսուելայի առաջնորդի հակառակորդների կազմակերպած նախորդ խռովարարությունից հետո Մոսկվան և Պեկինը նախազգուշացրել են Վաշինգտոնին չմիջամտել Մադուրոյի դեմ և միջազգային օգնություն ուղարկել այն բանից հետո, երբ վախենալով դավադրությունից Մադուրոն չի ընդունել նախորդ օգնությունը:

Կարակասում ռուսական, չինական և իրանական ինքնաթիռների ներկայությունը վրդովեցրել է ԱՄՆ-ին, որն արդեն ունի հարևան Կոլումբիայում և տարածաշրջանի մյուս երկրներում տեղակայված զորքեր, որոնք երկար ժամանակ ձգտում են վերջ դնել ձախ գաղափարախոսության տարածմանը:

Թրամփն ասել է անցած ամիս, որ դիտարկում է հնարավորություն Վենեսուելայի մեկ այլ խոշոր հարևանի՝ Բրազիլիայի ՆԱՏՕ-ի աջակողմյան թեկնածու նախագահ Ջեյր Բոլսոնարի ընտրությունից հետո:

Բոլսոնարն երկուշաբթի օրը տեղական Jovem Pan ռադիոկայանին ասել է, որ աշխատում է Թրամփի հետ միասին՝ Վենեսուելայի զինված ուժերի քայքայման ուղղությամբ, որոնք մնացել են հավատարիմ Մադուրոյին: Նա ասել է, որ Բրազիլիան «չի կարող թույլ տալ, որ Վենեսուելան դառնա նոր Կուբա կամ Հյուսիսային Կորեա», ինչպես հաղորդում է Reuters- ը ու նշել, որ նա կարող է աջակցել Վենեսուելայի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին՝ զգուշացնելով միևնույն ժամանակ,  որ դա կհանգեցնի ձգձգվող ծանր պատերազմի:

Բոլսոնարոն նախկինում դիտարկել է Բրազիլիայում ԱՄՆ ռազմակայան տեղակայելու հնարավորությունը, երբ Ռուսաստանը նախորդ դեկտեմբերին Վենեսուելա ուղարկեց ռազմական անձնակազմ, ինչպես նաև միջուկային մարտունակ ռմբակոծիչներ: Այդ նույն ամսվա ընթացքում Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է ռազմածովային պատվիրակություն ուղարկել Վենեսուելա ի նշան աջակցության Մադուրոյի:

Քանի որ Մադուրոյի կառավարությունը ձախողման նշանել է ցույց տալիս,  պետդեպարտամենտը նախատեսում է առաջիկա շաբաթվա ընթացքում ուժեղացնել սեփական կոալիցիան: ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Վենեսուելայի գծով Էլիոտ Աբրամսը, ում կասկածում են 2002 թ. հեղաշրջման փորձում ներգրավված լինելու մեջ ընդդեմ Մադուրոյի նախորդի` Ուգո Չավեսի, երեքշաբթիից մինչև հինգշաբթի հանդիպել է Պորտուգալիայի և Իսպանիայի պաշտոնատար անձանց հետ Լիսաբոնում և Մադրիդում, իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Չիլիի, Պարագվայի, Պերուի և Կոլումբիայի:

Պետդեպարտամենտը նշել է, որ կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների համապարփակ պարտավորությունների կատարմանը, կարևորել իր քաղաքացիների բարեկեցության և անվտանգության ապահովումը և աջակցել Վենեսուելայում ժողովրդավարության հաստատմանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment