Իրանը ձգում է մկանները. Տարածաշրջանային հակամարտության մեջ է մտնում Իսրայելը

Իրանը ձգում է մկանները. Տարածաշրջանային հակամարտության մեջ է մտնում Իսրայելը

Հոդվածի առանցքում

  • The National-ին հասանելի է դարձել գաղտնի զեկույց, ըստ որի արևմտյան և արաբական կառավարությունները ներկայացրել են տվյալներ, որ ապրիլի կեսերին Իրանը Սիրիայի հարավում ստեղծել է առնվազն 36 տեղական զինված խմբեր, որոնցում ներգրավված մարդկանց թիվը հասնում է 2000-ի: Նրանք տեղակայված են այն տարածքներում, որոնք սիրիական ռեժիմը Հզբոլահի հետ վերահսկում է անցած տարվա հուլիսից: Հեզբոլլահը համարվում է Դամասկոսի ամենաարդյունավետ հենարանը և հատկապես կենտրոնացած է Գոլանի հետ սահմանակից նահանգներում:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ-ի հետ առճակատման ֆոնին Թեհրանը շարունակում է տարածաշրջանում մկաններ ցուցադրել՝ նախօրեին խոցելով իսրայելական թիրախներ, երբ Վաշինգտոնը նորից առաջարկել է բանակցել:

Սիրիան երկու հրթիռներով թիրախավորել է Իսրայելի գրաված Գոլանի բարձունքները, ինչից անմիջապես հետո Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի այն տարածքները, որոնք վերահսկում է նախագահ Բաշար ալ Ասադը:

Սա Իսրայելի մասնակցությամբ առաջին նման զարգացումն էր անցած ամսվանից սկսած, երբ ԱՄՆ-ն ամրապնդեց իր ռազմական ներկայությունը Ծոցի տարածաշրջանում՝ հիմնավորելով դա Վաշինգոնի անվտանգությանը սպառնացող իրանական գործոնով:

Գոլանը ռազմավարական հովիտ է, որը սահմանակից է Իսրայելին, Հորդանանին և Լիբանանին: Իսրայելը 1967-ին օկուպացրել է այդ տարածքը, և այս տարի Վաշինգտոնն այն ճանաչել է որպես իսրայելական տարածք: Այս քայլը լայնորեն  դատապարտվեց:

Անցած տարվա հուլիսին Վաշինգտոնի, Մոսկվայի և Իսրայելի միջև գործարքը նախատեսված Իրանը Սիրիայի Քունեիթրա և Դարաա նահանգներից հեռու պահելու համար, քանի որ դրանք սահմանակից են Գոլանին: Սակայն Գոլանի հրթիռակոծումը հիշեցրեց, որ Իրանը Սիրիայի քաղաքացիական պատերազմում ամենամեծ հաղթողն է եղել՝ այնտեղ իր հիմնական գործիքի՝ լիբանանյան շիաների «Հզբոլլահի» հետ:

Թեև հաղորդվում է, թե Սիրիայի տարածքի ուղղությամբ իսրայելական հարվածներից իրանցի զինվորականներ, Գոլանի ուղղությամբ հարվածն ավելի ուժեղ է եղել: Սիրիական վարչակարգը հայտարարել է իր երեք զինծառայողների զոհվելու մասին: Իսրայելը ասել է, որ Ասադի զորքը պատասխանատու կլինեն Սիրիայից եկող ցանկացած հարձակման համար: Սրան կարծես թե դեմ չեն ոչ Իրանը, ոչ Իսրայելը, քանի որ այս երկրները կխուսափեն բաց պատերազմից, և Թեհրանը, կարծես թե, անհանգստացած չէ Ասադի զորքի կորուստներով:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոը կիրակի օրը Շվեյցարիայում հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է իր ջանքերը «հակազդելու Իրանի չարորակ գործունեությանը», սակայն պատրաստ էր առանց նախապայմանների Թեհրանի հետ բանակցել:

2018-ի մայիսից, երբ Վաշինգտոնը դուրս եկավ Իրանի հետ միջուկային գործարքից, Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցելու առաջարկներից:

Անցած ամիս Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խստացվեցին ԱՄԷ-ի նավթային տանկերի դեմ դիվերսիոն հարձակումներից հետո: Հարձակումներն իրականացնելու մեջ մեղադրվեցին Յեմենում Իրանի աջակցությունը վայելող հութի ապստամբները:

Իրաքում իրանամերձ ուժերը մեղադրվեցին Բաղդադում Իրաքի ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ հրթիռ արձակելու մեջ:

Սիրիայում Թեհրանը չի խուսափում ռազմական ուժից, չնայած Իսրայելը պարբերաբար թիրախավորում է Թեհրանի աջակցությամբ գործող ուժերի դիրքերը, և Մոսկվայի հետ աշխատում է զսպել իրանական ազդեցությունը:

Լիբանանից ռազմական վերլուծաբան Նիզարի Աբդել Կադերը ասել է, որ Սիրիայում Իրանի միլիարդների ներդրումը փոխհատուցվել է, քանի որ սիրիական վարչակարգն այլընտրանք չունի, քան Իրանի փոխարեն զոհեր ունենալը:

Գոլանի ուղղությամբ հարձակումը հիշեցրեց Իրանի դիրքորոշումը՝ եթե ԱՄՆ-ի հետ որևէ երկխոսություն լինի, ապա դա ցույց է տալիս «ուժեղ քարտերով խաղալու» Թեհրանի ունակությունը:

«Իրաքում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում տեղի ունեցած հարձակումներից հետո սա իրանցիների հերթական ուղերձն է: Թեհրանն ասում է. «Մենք ի վիճակի ենք տապալել ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»: Դա բնորոշ է անանուն աշխատելու նրանց ոճին: Ոչ ոք չի կարող ապացուցել, որ Իրանն է այս հարձակումների հետևում է», – ասել է Աբդել Կադերը:

Իսրայելի, Ռուսաստանի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածությունները Արևմուտքին և Պաղեստինն աջակցող սիրիական ընդդիմադիր ուժերին ստիպել են Սիրիայի հարավում անցած տարվա հուլիսին հետ քաշվել և տարածքներ զիջել: Սակայն Հզբոլլահը կարճ ժամանակ անց առաջ շարժվեց:

The National-ին հասանելի է դարձել գաղտնի զեկույց, ըստ որի արևմտյան և արաբական կառավարությունները ներկայացրել են տվյալներ, որ ապրիլի կեսերին Իրանը Սիրիայի հարավում ստեղծել է առնվազն 36 տեղական զինված խմբեր, որոնցում ներգրավված մարդկանց թիվը հասնում է 2000-ի:

Նրանք տեղակայված են այն տարածքներում, որոնք սիրիական ռեժիմը Հզբոլահի հետ վերահսկում է անցած տարվա հուլիսից: Հեզբոլլահը համարվում է Դամասկոսի ամենաարդյունավետ հենարանը և հատկապես կենտրոնացած է Գոլանի հետ սահմանակից նահանգներում:

Անցյալ տարի Հըզբոլլահը ձգտում էր իր շարքերում ներգրավել ավելի մեղմ դիրքորոշումներ ունեցող սիրիացիների: Սա տեղի էր ունենում հարավային Սիրիայում Ասադի կողմնակից ուժերի և տեղական բնակչության տարրերի միջև ցածր ինտենսիվությամբ բախումների ֆոնին:

Այդ շրջաններում շատերը դեմ են Իրանի ազդեցության տարածմանը, որը տեղի է ունենում  նաև փողի միջոցով: Հեզբոլլահի համար մարդիկ հավաքագրող տասնյակ անձիք և Հզբոլլահի դեմ արտահայտվող նախկին հրամանատարներ սպանվել են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment