Իրանը «ոչ նշանակալի» չափով գերազանցում է միջուկային համաձայնագրի չափաբաժինը

Իրանը «ոչ նշանակալի» չափով գերազանցում է միջուկային համաձայնագրի չափաբաժինը

 

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի խոսքերով՝ մինչ օրս Իրանի կողմից ձեռնարկված քայլերը, այդ թվում, ուրանի՝ համաձայնագրի սահմաներից դուրս հարստացումը, շտկելի են:

Երկուշաբթի Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Իրանին ճանաչել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կողմից ձեռնարկված ջանքերը 2015 թ. համաձայնագիրը փրկելու համար, որը նույնպես ստորագրվել է Չինաստանի և Ռուսաստանի կողմից, ինչպես նաև ԱՄՆ-ի, որն այն լքեց անցյալ տարվա մայիսին:

Այդ ժամանակից ի վեր Վաշինգտոնը ու Թեհրանը ներգրավվեցին ռազմատենչ հռետորաբանության մեջ, իսկ Պարսից ծոցում լարվածույունը աճեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց հետո, որոնք դիտարկվում են որպես «առավելագույն ճնշման արշավ»:  Իրանը պատասխանել է աստիճանաբար կրճատելով միջուկային համաձայնագրին իր համապատասխանեցումը:

«Մենք կոչ ենք անում Իրանին դադարեցնել իր քայլերը և լիարժեք վերադառնալ համաձայնությանը», – ասել է Մոգերինին:

«Իրականությունն այն է, որ համաձայնագրիրը խոչընդոտել է Իրանի կողմից միջուկային զենքի զարգացմանը, ուստի այն արդյունավետ է եղել: Ես կարծում եմ, որ այսօր բոլորը գիտակցում են, որ այդ համաձայնագիրը այլընտրանք չունի … Միջազգային հանրության մեծ մասի համար այն կարևոր գործոն է իրավիճակը տարածաշրջանում հնարավորինս հանգիստ պահելու համար », – ասաց նա:

Թեհրանը քայլեր ձեռնարկեց, որոնք խաթարեցին համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների կատարումը: Համաձայնագիրը նախատեսում է պատժամիջոցներ վերացներ Իրանի միջուկային ծրագրի դիմաց և ներառում ուրանի հարստացման մաքրության համապատասխան բարձր մակարդակ և միջուկային վառելիքի պաշարում:

Իրանի ղեկավարները հայտարարել են, որ Իսլամական հանրապետությունը կվերադառնա լիարժեք համաձայնագրի հապատասխանությանը, եթե եվրոպական ուժերը ապահովեն նրա նավթի վաճառքը գլոբալ շուկաներում, որը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով արգելափակկվել է և զրկել երկիրը եկամուտներից, ինչպես նաև պաշտպանեն երկրի տնտեսությունը Վաշինգտոնի գործողություններից: Նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ ԱՄՆ հրաժարվել է համաձայնագրից:

Մոհերինին նշել է, որ մնացած կողմերը չեն պատրաստվում հետ կանչել համաձայնագիրը` պատժամիջոցներ կիրառելու համար, հավելելով, որ ՄԱԿ-ի միջուկային ոլորտի կառույցի ներկայիս տվյալների համաձայն Իրանի վերջին քայլերը դիտարկվում են որպես` «զգալիորեն չհամապատասխանող համաձայնագրին»:

«Չեզոք որոշումներ»

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Եվրոմիությունը պետք է միասնական մնա, որպեսզի փորձի պահպանել համաձայնագիրը և համուզել Թեհրանին վերանայել իր որոշումը՝ համաձայնագրին համապատասխանելու մասով:

«Եվրոպացիները պետք է միասին մնան այս հարցում», – ասել է Լե Դրեյնը `հավելելով, որ թե ‘Իրանն ու թե’ ԱՄՆ-ը « վատ որոշումներ են կայացրել »:

Անցյալ տարի ԱՄՆ-ը լքեց համաձայնագիրը Իրանի հետ պատճառաբանելով, որ դա «վատ որոշում էր »:

Ալ-Ջազիրայի Դոմինիկ Քեյնը Բրյուսելից հաղորդում է. «Այս պահին, E3- ը՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, ինչպես նաև մնացած ԵՄ-ը, հավատում են, որ Իրանը հավատարիմ կմնա համաձայնագրին »:

Չինաստանը կոչ է արել բոլոր կողմերին մնալ հավատարիմ միջուկային համաձայնագրին և ասել է, որ ԱՄՆ-ը պետք է հարգի մյուսների շահերը և հրաժարվի առավելագույն ճնշման մոտեցումից `այն նկարագրելով որպես վերջին զարգացումների արմատական ​​պատճառ:

«Բոլոր կողմերը պետք է հանդարտվեն, զսպվածություն ցուցաբերեն և հավատարիմ մնան համապարփակ պայմանավորվածությանը երկխոսության միջոցով խնդիրները լուծելու համար », – ասել է ԱԳՆ մամլո քարտուղար Գենգ Շուանգը՝ավելացնելով, որ «ավելի լավ է, որ այն կողմը, որը ստեղծել է խնդիրները, դրանք շտկի »:

Չինաստանը և Ռուսաստանը նախկինում մեղադրել են ԱՄՆ-ին `Իրանի հետ համաձայնագիրը խախտելու համար:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խստորեն քննադատել է եվրոպացիների համաձայնագիրը փրկելու ջանքերը `համեմատելով« եվրոպական քաղաքականությունը 1930-ական թվականներին նացիստական ​​Գերմանիային խաղաղեցնելու քաղաքականության  հետ:

Տարածաշրջանային իր մրցակից Իրանին երկար ժամանակ քննադատող Նեթանյահուն պնդում է, որ որոշ ղեկավարներ « կարթնանան այն ժամանակ միայն երբ իրանական միջուկային հրթիռները ընկնեն Եվրոպայի վրա»:

Իրանը բազմիցս հերքել է միջուկային զենքի կիրառումը, պնդելով, որ միջուկային ծրագիրը միայն խաղաղ էներգետիկ նպատակների համար է:

«Գործարքը կարող է չեղարկվել»

Բրյուսելում հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր անց, երբ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան զգուշացրել են, որ պայմանագիրը կարող է չեղարկվել:

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի գրասենյակի կողմից կիրակի օրը հրապարակված համատեղ հայտարարությունը կոչ է արել «բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ապակառուցողական գործողությունները և հաշվի առնել դրանց հնարավոր հետևանքները»:

«Մենք հավատում ենք, որ ժամանակը եկել է պատասխանատու կերպով գործելու և լարվածությունը թուլացնելու համար՝ երկխոսության վերսկսման  միջոցով ուղիներ փնտրելու նպատակով»:

Ալ Ջազիրայից Դորսա Ջաբբարին, որը հաղորդում  է Թեհրանից, վերահաստատեց, որ Իրանի ղեկավարները հակված են խախտելու համաձայնագիրը, քանի դեռ Եվրոպան Թեհրանին չի տրամադրել պայմանագրով խոստացվածը:

«Մենք լսել ենք Իրանի վերաբերյալ ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչի խոսքերը, ով ասել է, որ Իրանը չի վերադառնա 2015 թ միջուկային համաձայնագրին, եթե եվրոպացիները ցույց չտան, որ նրանք իսկապես հավատարիմ են պայմանագրին», – ասել է Ջաբարին:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին բարձր է գնահատել արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի թիմի գործունեությունը `ասելով, որ այս մեկ համաձայնագրով իրանցիները կարողացել են հակազդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վեց բանաձևերին իրենց դեմ, ուստի սա իրոք լուրջ պայմանագիր է նրանց համար»:

INSTEX- ի առևտուրը

Վերջին շաբաթների ընթացքում համաձայնագրի երեք եվրոպական կողմերը հաստատեցին, որ եվրոպական և իրանական ընկերությունների միջև առևտուր իրականացնելու համար ստեղծվել է նոր ֆինանսական մեխանիզմ, որը շրջանցում է ԱՄՆ-ի ֆինանսական համակարգը:

Այնուամենայնիվ, INSTEX անունը կրող համակարգը սկզբում սահմանափակվում է հումանիտար ապրանքների շրջանակով, ինչպիսիք են բժշկական սարքերը և սննդամթերքը, որոնք ուղղակիորեն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեն ենթարկվում:

Դիվանագետներն ասել են, որ ամեն դեպքում նրանք վախենում են ԱՄՆ-ի արձագանքից, իսկ իրանցի պաշտոնյաները բազմիցս ասել են, որ INSTEX- ը պետք է ներգրավի նավթի վաճառք կամ տրամադրի զգալի վարկային միջոցներ, որպեսզի լինի արդյունավետ:

Միջուկային դիվանագիտության կենտրոնական խնդիրը մնում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ընդհարումը:

Վերջին շաբաթների ընթացքում վեճը ռազմական հարթության վրա է անցել, քանի որ Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին հարձակումներըի մեջ Պարսից ծոցում նավթային տանկերի վրա: Անցյալ ամիս Իրանը խոցել է ԱՄՆ անօդաչու սարքը՝ հայտարարելով, որ  այն խախտել է իր օդային տարածքը: Դրա արդյունքում Թրամփը հրահանգել էր հարվածել Իրանին, սակայն միայն վերջին պահին չեղարկել որոշումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment