Իրանի շուրջ կոնֆլիկտից կարող է սկսվել Համաշխարհային երրորդ պատերազմը

Իրանի շուրջ կոնֆլիկտից կարող է սկսվել Համաշխարհային երրորդ պատերազմը

Հոդվածի առանցքում

  • Ինչպես են մեծ տերությունները բանակցելու այս հակամարտության մարտահրավերների շուրջ, անհնար է հասկանալ, և հստակ է, որ միջազգային հարաբերությունները կհայտնվեն ավելի բարդ փուլում: Քանի որ երկու կողմերը խոսում են պատերազմի մասին, միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ ամեն ինչ հենց դեպի պատերազմ էլ գնում է: Ժամանակն է, որ խաղաղության աղավնիները գործի անցնեն և փրկեն աշխարհը:

Ուշադրությանն արժանի

 

Հաշվի առնելով, թե ինչպես են իրադարձությունները զարգանում Պարսից ծոցում, ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածությունը աշխահում ևս մեկ կոնֆլիկտային կետ կառաջացնի: Ամեն ինչ սկսվեց, երբ ԱՄՆ դուրս եկավ միջուկային գործարքից: Ու թեև Թրամփի այդ որոշումն ամբողջ աշխարհում անհանգստություն առաջացրեց, ոչ ոք չէր կարող չէր սպասում, որ դրանից մեկ տարի անց իրավիճակը կարող է այնքան լարվել, որ Պարսից ծոցի տարածաշրջանը կհայտնվի նոր և մեծ պատերազմի շեմին

Կարող է ուշագրավ լինել այն հանգամանքը, որ Թրամփի անվտանգութան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որն այդ պաշտոնը ստանձնել է 2018-ի ապրիլի 9-ից, մեկ ամիս անց կարողացավ համոզել Թրամփին դուրս գալ միջուկային գործարքից: Վաշինգտոնում գիտեն, որ դիմադրող պետությունների հետ աշխատելու նրա տարբերակը ռեժիմի փոփոխությունն է: Նա Իրանում, Հյուսիսային Կորեայում, Կուբայում, Եմենում, Սիրիայում, ԼԻբիայում և նույնիսկ Վենեսուելայում իշխանափոխության կողմնակից է:

ԱՄՆ-ի վերջին հայտարարությունները, որ կոմերիցիոն օդանավերը, որոնք թռչում են Պարսից ծոցի վրայով, կարող են սխալ իդենտիֆիկացվել, նշանակում է, որ տարածաշրջանը շուտով կարող է կոնֆլիկտի ականատես լինել:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ականատես եղանք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, նաև Իրանի ռազմավարական մանևրումներին ու հայտարարություններին: Քանի որ մայիսի 2-ից հետո ԱՄՆ-ն այլևս թույլ չի տալիս, որ Իրանը նավթ արտահանի Հնդկաստան, Չինաստան, Թուրքիա և Ճապոնիա, Իրանի վրա առավելագույն տնտեսական և դիվանագիտական ճնշում կա: Նույնիսկ Իրանի դաշնակից Հնդկաստանն իր ապահովության համար հաշվի նստեց ամերիկյան պատժամիջոցների հետ հրաժարվեց օգնել Իրանին: Դրանից հետո տարածաշրջանում ԱՄՆ շահերի համար լուրջ սպառնալիքների մասին զեկույցներ եղան, իսկ Թրամփի ադմինիստրացիան անցավ ռազմական քայլերի՝ ավիակիր ուղարկելով տարածաշրջան:  Այնտեղց ԱՄՆ-ն արդեն ունի իր ռազմաբազաները և Վաշինգտոնի դաշնակիցները պատրաստ են միանալ հնարավոր պատերազմին:

Ցավոք, իրավիճակը, կարծես թե, փակուղի է մտել, Իրանը և ԱՄՆ-ը գրեթե ծայրահեղ դիրք են զբաղեցրել, և թվում է՝ իրադարձությունները գնում են դեպի թեժ պատերազմ: Որոշ առեղծվածային հարձակումներ տեղի են ունեցել Սաուդյան Արաբիայի առևտրային նավերի դեմ, ԱՄԷ նավահանգստում, Ֆուջեյրայում: Սրանից առաջ էլ դրոններով հարձակում էր եղել  հետեւում է Սաուդյան ARAMCO խողովակաշարային կայանի վրա՝ հասցնելով մեծ վնաս:

Եթե մենք իրար միացնենք կետերը և տեսնենք առաջացող պատկերը, կերևա, որ սխալ հաշվարկով առաջացած կոնֆլիկտի հնարավորությունը դառնում է բավականին բարձր: Պատկերացրեք հրթիռային հարվածներ Սուրբ վայրերում կամ որոշ քաղաքային կենտրոնում: .

Իրանի խոցելի է իր շրջակա տարածքներում: Այդ տարածքները, սկսած հարավարևելքում Սիսթան և Բելուջիսթան նահանգներից մինչև հարավում արաբախոս Ահվազի շրջանը և քրդեր, իսկ հյուսիս-արևելքում և հյուսիսարևմուտքում թուրքմենները շրջապատում են իրանախոս կենտրոնը:  Իրանի ծայրամասերը բավականին բազմազան են, և հակառակորդները կարող են օգտագործել դա քաոս ստեղծելու համար:

Իրանի, ԱՄՆ-ի և Վաշինգտոնի դաշնակիցների միջև ցանկացած խոշոր հակամարտություն չի սահմանափակվի միայն Ծոցի տարածքում: Ցավոք, այս հակամարտությունն ունի իսլամական աշխարհը բաժանելու պոտենցիալ, քանի որ իսլամական աշխարհի երկու հիմնական խաղացողները՝ Սաուդյան Արաբիան և Իրանը ուղղակի կբախվեն: Մենք արդեն տեսել ենք Իրաքում և Սիրիայում պատերազմները և Լիբիայում ռեժիմի փոփոխությունը, բավական է ասել, որ նման հակամարտություններում հաղթողներ չեն լինում:

Քանի որ Ծոցի տարածաշրջանը հանդիսանում է գլոբալ էներգիայի մատակարարման խոշոր բազա, հակամարտության մեջ այս կամ այն ձևով կարող են ներքաշվել այլ ուժեր, ինչպես Ռուսաստանը, Չինաստանը և Եվրամիությունը: Ինչպես են մեծ տերությունները բանակցելու այս հակամարտության մարտահրավերների շուրջ, անհնար է հասկանալ, և հստակ է, որ միջազգային հարաբերությունները կհայտնվեն ավելի բարդ փուլում:

Քանի որ երկու կողմերը խոսում են պատերազմի մասին, միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ ամեն ինչ հենց դեպի պատերազմ էլ գնում է: Ժամանակն է, որ խաղաղության աղավնիները գործի անցնեն և փրկեն աշխարհը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment