Իրանը ԱՄՆ պատժամիջոցներն իր արտգործնախարարի նկատմամբ անվանում է «մանկամիտ»
Հոդվածի առանցքում
- Իրանը Թրամփի վարչակազմի կողմից տնտեսական պատժամիջոցների սահմանումը երկրի արտաքին գործերի նախարարի նկատմամբ անվանել է «մանկամիտ» և ասել, որ դրանք ևս մեկ խոչընդոտ են ստեղծում երկու երկրների միջև դիվանագիտական կարգավորման բանաձև գտնելու համար:
Ուշադրությանն արժանի
Իրանը Թրամփի վարչակազմի կողմից տնտեսական պատժամիջոցների սահմանումը երկրի արտաքին գործերի նախարարի նկատմամբ անվանել է «մանկամիտ» և ասել, որ դրանք ևս մեկ խոչընդոտ են ստեղծում երկու երկրների միջև դիվանագիտական կարգավորման բանաձև գտնելու համար:
Ջավադ Զարիֆի դեմ տնտեսական պատժամիջոցներին նախորդել էին նախագահ Թրամփի կողմից հունիսին Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի դեմ պատժամիջոցների կիրառումը:
«Նրանք (ամերիկացիներ) դիմում են մանկամիտ քայլերի: … Նրանք ամեն օր պնդում էին. «Մենք ուզում ենք խոսել առանց նախապայմանների…», և այնուհետև պատժում են (մեր) արտգործնախարարին », – ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը պետական հեռուստատեսությամբ:
Զարիֆը, ով հաճախել է ԱՄՆ-ում քոլեջ և շատ կարևոր դեր խաղացել 2015 թ-ի միջուկային համաձայնագրում, որը Օբամայի վարչակազմը բանակցել էր համաշխարհային տերությունների հետ, նվազեցրել է պատժամիջոցների կարևրույունը, քանի որ ԱՄՆ-ում նա չունի սեփականություն կամ ֆինանսական շահեր:
Բայց Ռոուհանին ասաց, որ ԱՄՆ-ն ձեռնարկել է գործողություն, քանի որ նրանք վախենում են Զարիֆի ազդեցությունից այն բանից հետո, երբ նա խոսաց լրատվամիջոցների հետ հուլիսին ՄԱԿ-ի խորհրդաժողովին մասնակցելիս:
«Երբ դոկտոր Զարիֆը հարցազրույց է տալիս Նյու Յորքում, … նրանք ասում են, որ Իրանի արտգործնախարարը մոլորեցնում է մեր հասարակական կարծիքը», – ասաց Ռոհանին: «Ի՞նչ պատահեց ձեր ազատության, խոսքի ազատության և ժողովրդավարության հետ»:
Անցյալ տարի Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ին համաձայնագրից և վերահաստատեց պատժամիջոցները երկրի դեմ:
Այդ ժամանակվանից ի վեր Իրանը ճնշում է գործադրում եվրոպական այն երկրների վրա, որոնք մնում են պայմանագրում ՝ պատժամիջոցները մեղմելու համար:
Եվրամիությունը հայտարարել է, որ դեռ կխոսի Զարիֆի հետ:
«Մենք կշարունակենք աշխատել Իրանի բարձրաստիճան դիվանագետ պարոն Զարիֆի հետ՝ հաշվի առնելով դիվանագիտական ուղիները բաց պահելու կարևորությունը», – ասաց Եվրահանձնաժողովի խոսնակ Կառլոս Մարտին Ռուիզ դե Գորդեժելան:
Հունիսին Թրամփը հետ կանչեց ռազմական հարվածի իր կարգադրությունը այն բանից հետո, երբ Իրանը խոցեց ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ