Իրանը Միացյալ Նահանգների պատժամիջոցները «մարդկության դեմ հանցանք» է որակել

Իրանը Միացյալ Նահանգների պատժամիջոցները «մարդկության դեմ հանցանք» է որակել

Հոդվածի առանցքում

  • Թեհրանը դատական հայց է նախապատրաստում Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառած ԱՄՆ-ի պաշտոնյաների դեմ: Սա միջազգային ատյաններում ԱՄՆ-ի դեմ Իրանի առաջին քայլերից է: Պետական հեռուստաընկերության ուղիղ եթերում Ռոհանին ասել է, որ պատժիչ քայլերը դժվարություններ են ստեղծում, այդ թվում` թուլացնում ռիալի արժույթը, որը հանգեցրել է ինֆլյացիայի աճին:

Ուշադրությանն արժանի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի խոսքով` Իրանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները «հանցանք են մարդկության դեմ»:

Թեհրանը դատական հայց է նախապատրաստում Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառած ԱՄՆ-ի պաշտոնյաների դեմ: Սա միջազգային ատյաններում ԱՄՆ-ի դեմ Իրանի առաջին քայլերից է:

Պետական հեռուստաընկերության ուղիղ եթերում Ռոհանին ասել է, որ պատժիչ քայլերը դժվարություններ են ստեղծում, այդ թվում` թուլացնում ռիալի արժույթը, որը հանգեցրել է ինֆլյացիայի աճին:

Վաշինգտոնը հակաիրանական պատժամիջոցները վերականգնեց անցած մայիսին, երբ Դոնալդ Թրամփը դուրս եկավ 5 գերտերությունների հետ բանակցությունների արդյունքում 2015թ.-ին կնքած  միջուկային գործարքից:

Պրն. Ռոհանին արտաքին գործերի ու արդարադատության նախարարներին հրահանգել է դատական հայցեր ներկայացնել Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառած ԱՄՆ պաշտոնյաների դեմ:

Նա ասել է. «Այս պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործություն են»:

Եթե իրանի դատարանը ԱՄՆ պաշտոնյաների դեմ որոշում կայացնի, ապա Իրանը դատական գործ կհարուցի ԱՄՆ դեմ միջազգային ատյաններում:

ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ Իրանի նախորդ բողոքները հաջողված են եղել: Հոկտեմբեին Արդարադատության Միջազգային Դատարանի (ICJ) դատավորներն ԱՄՆ-ին հանձնարարել էին վերահաստատել, որ պատժամիջոցները չեն ազդում խաղաղ բնակչության կամ քաղավիացիայի վրա:

Նախագահ Ռուհանին ասել է. «Ամերիկացիները միայն մեկ նպատակ ունեն. վերադառնալ Իրան և կրկին իշխել»:

Նրա խոսքով` կառավարությունը որոշ չափով արգելակել է ռիալի անկումը, բայց այդ բալանսն առայժմ միջազգային արժույթի շուկա չի վերադարձել:

Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմաթին ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին ու Սպիտակ տան այլ պաշտոնյաներին մեղադրել է Իրանի դեմ «հոգեբանական պատերազմ» վարելու համար, որի նպատակը արժութային շուկայում խուճապ առաջացնելն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment