Իրանը աղմուկ է բարձրացնում․ կարմիր գծեր, ոչ թե պատերազմ

Իրանը աղմուկ է բարձրացնում․ կարմիր գծեր, ոչ թե պատերազմ

Հոդվածի առանցքում

  • Անցյալ շաբաթ ամերիկա-իրանական լարվածությունը գագաթնակետին էր հասել, ինչը չէր եղել Ռեյգանի ժամանակներից, երբ ամերիկյան և իրանական նավերն ու օդանավերը բախվեցին Պարսից ծովում:

Ուշադրությանն արժանի

 

Անցյալ շաբաթ ամերիկա-իրանական լարվածությունը գագաթնակետին էր հասել, ինչը չէր եղել Ռեյգանի ժամանակներից, երբ ամերիկյան և իրանական նավերն ու օդանավերը բախվեցին Պարսից ծովում: Լարվածությունը նոր մակարդակի հասցնելուն նպաստեցին ոչ միայն Իրանի ոչ կանոնավոր ուժերը, որոնք ամենայն հավանականությամբ, մագնիսական ռումբերով կամ ստորջրյա անօդաչու սարքերով սաբոտաժի ենթարկեցին ԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավահանգստից դուրս եկող չորս նավը,  այլև՝ սաուդյան խողովակաշարի վրա անօդաչու սարքերի հարձակումը:

Ակնհայտ է, որ ազգային անվտանգությունն ընդհանրապես, Իրանի քաղաքականությունն էլ մասնավորապես, դառնալով քաղաքական ֆուտբոլի գնդակներ, ավելի են խորացնում խնդիրը: Երբեք բաց չթողնել հռետորական կրակի վրա յուղ լցնելու հնարավորությունը: Նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում սպառնացել է. «Եթե Իրանն ուզում է կռվել, դա կլինի նրա պաշտոնական ավարտը: Երբեթ չսպառնաս Միացյալ նահանգներին»:

Բարեբախտաբար, ամերիկյան ռազմական կեցվածքի մեջ ոչինչ չի վկայում, որ պատերազմը, կամ նույնիսկ սահմանափակ ներգրավվածությունը սպառնալից է, չխոսելով արդեն հավանականության մասին:

Քննենք ԱՄՆ ռազմածովային ուժերի դիրքը. Թրամփի վարչակազմը տեղեկացրել է, որ ավիակիր է ուղարկել Պարսից ծոց, բայց եթե Իրանի դեմ պատերազմի հարցն իսկապես սեղանի վրա էր, դա ամենավատ քայլն է:

Ի վերջո Պարսից ծոցը նեղ ու մակերեսային է: Nimitz դասի ավիակրից ինքնաթիռ ուղարկելու համար  տախտակամածով քամու արագությունը պետք է մոտ քսանվեց հանգույց լինի: Քամու անհրաժեշտ ուժգնության հասնելու համար պետք է կամ մեծացնել արագությունը կամ շրջադարձվել քամուն: Երկուսն էլ ոչ հեշտ են, ոչ անվտանգ Պարսից ծոցում, հատկապես, որ այդ ջրային տարածքում շատ ցրված կղզիներ կան, ինչպիսիք են Ֆարսին, Աբու Մուսան, Մեծ ու Փոքր Տոնբը, Քիշը և ուրիշներ:

Սրան ավելացրեք այն փաստը, որ 1988 թ.-ին սկսված գործողությունից հետո Իրանի հիմնական դոկտրինն է եղել ԱՄՆ նավերի վրա հարձակվել փոքր նավակներով և ոչ թե իրանական արագընթաց նավերով: Դա նշանակում է, որ Պարսից ծոցում ցանկացած տեղակայում անհիմնն է, եթե ռազմական գործողություններն անխուսափելի չեն: Եվ հակառակը, եթե ավիակիրները տեղակայվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում, Իրանի ափից 200 մղոն հեռու, ԱՄՆ օդանավերը կարող են հարվածել Իրանին, իսկ ամերիկյան նավերն էլ կարող են Իրանի փոքր նավերի, հականավային հրթիռների հասանելիության շրջանից հեռու լինել, կամ էլ շատ ժամանակ կունենան այդ սպառնալիքներին պատասխանելու համար:

Այդ դեպքում ինչո՞ւ լարվածությունն աճեց այդքան արագ: Երբ ամերիկացիները մտածում են Իրանի մասին, նրանք գիտեն այդ երկրի երեք կամ չորս առաջատար դեմքերին՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կամ նախագահ Հասան Ռոհանիին: Գուցե նրանք լսել են նաև Քասեմ Սուլեյմանիի՝ Quds ուժերի ղեկավարի մասին: Բայց վերջին մեկ տարում փոփոխություններ են եղել իրանական զինված ուժերի ղեկավարության կազմում: 2019 թվականի ապրիլի 21-ին Հուսեյն Սալամին զբաղեցրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի պաշտոնը: Նրա նախորդը՝ Մուհամեդ Ալի Ջաֆարին էլ էր բավական հանրաճանաչ: Իրանի ամերիկացի վերլուծաբաններից շատերը ծանոթ են Սալամիին, քանի որ նա երկար ժամանակ եղել է Ջաֆարիի տեղակալը, իսկ վերջին ամսվա ընթացքում միասին էին որոշումներ կայացնում, որոնք վերադասը տեսականորեն չէր չափավորում:

Իրանի իսլամական հանրապետության նավատորմի (IRIN) և  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի (IRGC-N) միջև պատասխանատվության բաժանման արդյունքում IRIN- ը հիմնականում գործում է Պարսից ծոցից դուրս, իսկ IRGC-N-ը՝ Պարսից ծոցում: Բացի այդ, թե IRIN- ը, թե IRGC-N- ը պատասխանատվությունը կիսում են Հորմուզի նեղուցում:

Սովորաբար, ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմը IRIN- ի հետ պահպանում է մասնագիտական հարաբերություններ, սակայն IRGC-N- ն ավելի սադրիչ է և գաղափարախոսական: Վերջերս էլ փոփոխություններ եղան իրանական նավատորմների ղեկավար կազմում: Երբ 2017 թ. նոյեմբերին Հուսեյն Խանզադին Հաբիբոլլահ Սայյարիից ստացավ IRIN- ի հրամանատարությունը, երդվեց, որ IRIN-ը «կբարձրացնի մեր երկրի դրոշը ԱՄՆ-ի ափերի մոտ»: Դա կարող է լինել չափազանցություն կամ ցանկություն, բայց պարզ չէ, արդյոք Խանզադին դա հասկանում է: Սակայն, Սայյարին լինելով տասներկու տարվա ղեկավար, հասկանում էր, թե ինչն է հնարավոր, և ինչը՝ ոչ: Ի վերջո, ինքն էր ղեկավարել Ատլանտյան նավատորմի տեղակայումը, որն ի վերջո  շտապ վերանորոգման համար հայտնվեց Հարավային Աֆրիկայում:

Ալի Ֆադավին ութ տարի ղեկավարել է IRGC-N-ին: Նա, հավանաբար, սադրիչ էր, բայց ժամանակի ընթացքում ԱՄՆ ուժերը և Արաբական ծոցի երկրները սկսեցին հասկանալ նրան: Դա չի վերաբերում Ալիրեզա Թանգսիրին, ով ընդամենը 9 ամիս առաջ է փոխարինել Ֆադավիին:

Ո՞րն է իմաստը: Ավելի քան երկու ռազմական սերունդ է փոխվել այն պահից, երբ IRGC- ի ղեկավարները հասկացան, թե ինչ տեղի կունենա, եթե ուղղակիորեն դիմակայեն ԱՄՆ-ին կամ հարձակումներ իրականացնեն Ամերիկայի արաբական դաշնակիցների ջրային տարածքներում: Միանգամայն հնարավոր է, որ Սալամին, Խանզադին և Թանգսիրին (կամ դրանց միավորումները) ձգտում են տարբերվել իրենց նախորդներից Միացյալ Նահանգների կամ Պարսից ծոցի երկրների Համագործակցության Խորհրդի հաշվին:

Այսպիսի հանգամանքներում Վաշինգտոնի կայացրած որոշումը հաստատուն կերպով սահմանում է կարմիր գծերը, ինչը կարող է լավագույն ձևով կանխել պատերազմն ու հակամարտությունը: Ի վերջո, Մերձավոր Արևելքում ոչ թե նավթը կամ ջուրն է պատերազմ  առաջացնում, այլ՝ ինքնավստահությունը: Եվ ինչ էլ որ մտածեն Թրամփի ու նրա ազգային անվտանգության թիմի մասին, ակնհայտ է, որ վերջին տարիներին Իրանի վնասակար ինքնավստահությունն ու այդ երկրի նավատորմի և IRGC հրամանատարների փորձի պակասն իսկական փոթորիկ առաջացրին, որը հուսով եմ կանխվել է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment