Իրան-Ադրբեջան համատեղ արտադրության ավտոմեքենաները կարտահանվեն Ուկրաինա
Հոդվածի առանցքում
- Իրանի խոշորագույն ավտոարտադրող Iran Khodro-ն (IKCO) պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ արտադրվող Dena կոչվող ավտոմեքենաներն արտահանել Ուկրաինա: Տեղեկությունը հայտնում է ընկերության բարձրաստիճան պաշտոնյա: Ընկերության Ասիայի, Եվրոպայի և Ամերկայի բաժնի ղեկավար Սաբինա Նոբարին ասել է, որ մեքենան կարտահանվի Ուկրաինա ամբողջությամբ պատրաստ մասերով և Ադրբեջանում գտնվող Naft Chaleh գործարանից:
Ուշադրությանն արժանի
Իրանի խոշորագույն ավտոարտադրող Iran Khodro-ն (IKCO) պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ արտադրվող Dena կոչվող ավտոմեքենաներն արտահանել Ուկրաինա: Տեղեկությունը հայտնում է ընկերության բարձրաստիճան պաշտոնյա:
Ընկերության Ասիայի, Եվրոպայի և Ամերկայի բաժնի ղեկավար Սաբինա Նոբարին ասել է, որ մեքենան կարտահանվի Ուկրաինա ամբողջությամբ պատրաստ մասերով և Ադրբեջանում գտնվող Naft Chaleh գործարանից:
Առաջին փուլում կարտահանվի Dena և Dena Plus մեքենաների սահմանափակ քանակ, նշել է Նոբարին և եթե Ուկրաինայում այն դրական ընդունվի, պատրաստ են ավելացնել արտահանումը, նաև այլ արտադրանք առաջարկել:
IKCO-ն ուկրաինական շուկայում ակտիվ ներկայություն ուներ 2006թ-ին և 2010թ-ին՝ արևելաեվրոպական այս երկրում վաճառել է ավելի քան 12,000 Samand մեքենա: Տվյալը նշել է Նոբարին:
Նա անդրադրձել է նաև բելառուսական շուկային և ասել, որ այնտեղ Semi Knocked Down (SKD) տեսակի մեքենաների վաճառքն իրանաադրբեջանական գործակցության օրակարգում է:
Naft Chaleh-ն IKCO-ի գործարաններից մեկն է, որը տարեկան արտադրել է մոտ 1,000 Dena, Dena Plus և Samand EF7 մեքենաներ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ
Թեգեր՝
Սեղմագիր՝
Բաժիններ՝ Ռեգիոն, Իրան, Ադրբեջան, ԱՊՀ, տեխնոլոգիա