Իրանի գերագույն առաջնորդը Twitter-ով աջակցել է «ճնշված ամերիկացիներին»
Հոդվածի առանցքում
- Իրանի հոգևոր առաջնորդը, դիմել է Twitter-ի օգնությանը` մեղադրելով ԱՄՆ իշխանություններին փոքրամասնություններին կշտամբելու մեջ: Որպես առիթ նա օգտագործել է երկուշաբթի օրը նշվող 1890 թվականի Woundeed Knee կոտորածի տարելիցը:
- Նույն օրն ավելի ուշ այաթոլլան միացավ ընդդեմ ոստիկանության ռասայական պրոֆայլինգի քարոզարշավին, որն ուժեղացավ դեկտեմբերի 4-ի՝ Նյու Յորքից 43-ամյա Էրիկ Գարների մահից հետո:
- «Արևմտյան մշակույթը ագրեսիվ է: Ուր Արևմուտքցիները գնացել են, ոչնչացրել են տեղական մշակույթը, պատմությունը և լեզուն»,- ասել է Խամենեին Twitter-ով:
- Ռուհանին ավելի քան երկու տասնամյակ եղել է Իսլամական Հանրապետության Գերագույն խորհրդում, սակայն նկատելի է դարձել իր 2013-ի նախագահական քարոզարշավից հետո որպես քաղաքական գործիչ, ով առաջարկում է նոր հարաբերություններ Արևմուտքի հետ ավելի քան երեք տասնամյա թշնամանքից հետո:
Ուշադրությանն արժանի
Ըստ Քերոլ Վիլյամսի
Այաթոլլա Ալի Խամենեին` Իրանի հոգևոր առաջնորդը, դիմել է Twitter-ի օգնությանը` մեղադրելով ԱՄՆ իշխանություններին փոքրամասնություններին կշտամբելու մեջ: Որպես առիթ նա օգտագործել է երկուշաբթի օրը նշվող 1890 թվականի Woundeed Knee կոտորածի տարելիցը և Twitter-ում գրել #BlackLivesMatter-ի համերաշխության մասին Նյու Յորքի և Միսուրիի ցուցարարների հետ:
Կիրակի օրը իր Twitter-ում Խամենեին անդրադարձել է ռասայական խնդիրներին Ֆերգյուսոնում` նշելով. «Հիսուսն ընդունեց տառապանքները բռնակալներին ընդդիմանալու համար, ովքեր մարդկանց գցում էին դժոխքի աշխարհ, և այսուհետև, նա սատարում է ճնշվածներին Ֆերգյուսոնում»:
Նա նկատի ուներ անզեն աֆրոամերիկացի դեռահաս Մայքլ Բրաունի օգոստոսի 9-ի սպանությունը, որի արդյունքում ամիսներ շարունակ ցույցեր եղան ընդդեմ Ֆերգյուսոնի իշխանությունների, և ծավալվեցին համազգային քննարկումներ իրավապահների և փոքրամասնությունների հարաբերությունների վերաբերյալ:
Նույն օրն ավելի ուշ այաթոլլան միացավ ընդդեմ ոստիկանության ռասայական պրոֆայլինգի քարոզարշավին, որն ուժեղացավ դեկտեմբերի 4-ի՝ Նյու Յորքից 43-ամյա Էրիկ Գարների մահից հետո: Գարները զոհ է գնացել ոստիկանության աշխատակիցների գործողություններին, ովքեր դադարեցրել էին նրա ծխախոտի վաճառքը փողոցում:
«Ակնկալվում է, որ Հիսուսի հետևորդները կհետևեն իրեն արոգանտության դեմ պայքարում և ի աջակցություն ճնշվածների»,- գրել է Խամենեին:
Խամենեին Twitter-ում նման ուղերձով հանդես եկավ նաև Սուրբ Ծննդյան օրվա նախօրեին` կապելով ԱՄՆ փոքրամասնությունների վիճակը Գազայի հատվածում պաղեստինցիների վիճակի հետ: «Եթե Հիսուսը մեր մեջ լիներ այսօր, նա չէր հապաղի պայքարել արոգանտության դեմ և աջակցել ճնշվածներին Ֆերգյուսոնում, Գազայում»:
Twitter-ով Խամենեին անդրադարձել է նաև բնիկ ամերիկացիների հետ կապված խնդիրներին` նշելով Լակոտա Սիուխ հնդկացիների կոտորածի 124-րդ տարելիցը, ովքեր սպանվել էին 7-րդ հեծյալ գնդի կողմից Հարավային Դակոտայի Wounded Knee Creek վայրում:
300 Լակոտայի տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվել են հարձակման արդյունքում, որը դարձել է խորհրդանիշ սպիտակների կողմից կատարած հալածանքների և բնիկ ամերիկացիների բողոքի:
«Արևմտյան մշակույթը ագրեսիվ է: Ուր Արևմուտքցիները գնացել են, ոչնչացրել են տեղական մշակույթը, պատմությունը և լեզուն»,- ասել է Խամենեին Twitter-ով, որտեղ ընդգրկված են եղել սարսափելի լուսանկարներ զոհված Լակոտցիների, որոնց թաղում էին զանգվածային գերեզմանոցում:
Իրանի կրոնական առաջնորդի Twitter-ի օգտագործումը ընդդեմ ԱՄՆ-ի քաղաքականության, ավելի կարևոր է իր օգտագործվող մեթոդի առումով, քան հաղորդագրության, քանի որ Խամենեին եղել է ծայրահեղ հակաամերիկյան ձայն Իրանում 1979-ի Իսլամական հեղափոխությունից ի վեր, երբ տապալեցին ԱՄՆ-դաշնակցային Շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիին:
Խամենեի Twitter-ի պրոֆայլը ցույց է տալիս, որ նա ունի 91.600 հետևորդներ և հետևում է ընդամենը երեք այլ Twitter հաշիվներին` իր արաբերեն և պարսկերեն տարբերակների ու մահացած հեղափոխական առաջնորդ այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիի հայտարարությունների և ուղերձների էջին:
Խամենեի վերջին հայտարարությունները տարբերվում են տոնով և բովանդակությամբ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի անցած շաբաթ արած Սուրբ Ծնունդի օրվա կապակցությամբ թվիթերային շնորհավորանքից:
«Թող Հիսուս Քրիստոսը` սիրո և խաղաղության մարգարեն, օրհնի մեզ բոլորիս այս օրը: Շնորհավորում եմ բոլոր նրանց Սուրբ Ծնունդը, ովքեր նշում են այն, հատկապես Իրանի քրիստոնյաների» իր հերթին թվիթել է Ռուհանին: Մահմեդականները համարում են Հիսուսին մարգարե, բայց չեն ընդունում, որ նա խաչվել կամ հարություն է առել:
Ռուհանին ավելի քան երկու տասնամյակ եղել է Իսլամական Հանրապետության Գերագույն խորհրդում, սակայն նկատելի է դարձել իր 2013-ի նախագահական քարոզարշավից հետո որպես քաղաքական գործիչ, ով առաջարկում է նոր հարաբերություններ Արևմուտքի հետ ավելի քան երեք տասնամյա թշնամանքից հետո:
Ռուհանիի ընկալման փորձերը, սակայն, ըստ երևույթին, արդեն հակադարձվել են ավելի արմատավորված հակաամերիկյան տրամադրություններին իշխող կղերականների մոտ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ