Իրան-Հայաստան ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի

Իրան-Հայաստան ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի

Հոդվածի առանցքում

  • Հայաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրային կապերի ամրապնդմանը: Իրան-ԵՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում պայմանագիրն առաջին քայլը համարելով, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որն Իրանի հետ սահման ունի: «Ընդհանուր սահմանի առկայությունը և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը լրացուցիչ խթան է առևտրային և տնտեսական կապերի զարգացման համար», - ասել է նա:

Ուշադրությանն արժանի

 

Իրանի ու հարևան Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը  2018 թ-ին կազմել է 364 մլն դոլար՝ ռեկորդային բարձր ցուցանիշ 1991 թ.-ին Խորհրդային Միության փլուզման արդյունքում  Հայաստանի անկախացումից հետո: Այդ մասին Երևանում հայտարարել է Իրանի առևտրային կցորդը:

« Հայաստան Իրանի արտահանումը կազմել է 269 միլիոն դոլար: Այն ներառում էր բնական գազ, նավթաքիմիական նյութեր, երկաթ և պողպատ, սալիկ, կերամիկա, մրգեր և ընկուզեղեն», – ասել է Մոհսեն Ռահիմին:

Փաշինյանը կայցելի Իրան

Իրանի հարցերով հայ փորձագետ Արմեն Իսրայելյանի խոսքով, սպասվում է, որ Փաշինյանի այցը նոր խթան կդառնա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Երկուշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիսում փորձագետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ավելի ակտիվ լինի երկրի բիզնեսն ու դրա հետ կապված օրենսդրությունն իրանական գործարարներին ներկայացնելու հարցում: Այս մասին հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

«Իրանի գործարարները պետք է լավ տեղեկացված լինեն Հայաստանի օրենքներին, մաքսային տուրքերին և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին», – ասել է նա:

Իսրայելյանի խոսքով, հայերեն և ֆարսի լեզուներով տեղեկատվության էլեկտրոնային հարթակի ստեղծումը տարբերակ է:

Իսրայելյանը նշել է, որ Մեղրիի մերձակայքում, Իրանի սահմանի երկայնքով Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը սկսում է ավելի մեծ դեր խաղալ:

«Համաձայնագիրը տնտեսական ազդեցություն կունենա այն բանից հետո, երբ ընկերությունները սկսեն գրանցվել ազատ առևտրի գոտում: Եթե չկա հաղորդակցություն, որևէ համագործակցություն, տնտեսական ակտիվություն չպետք է սպասել », – ասաց նա:

Իսրայելյանը նշել է, որ Իրանի հետ տնտեսական համագործակցության ցածր մակարդակը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի համար:

Մեղրիի ազատ գոտու հեռանկարները

Հայաստանը ազատ տնտեսական գոտին բացել է հարավում, Իրանի հետ սահմանային Մեղրի քաղաքում 2017 թվականի դեկտեմբերին:

«Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը կարևոր է, քանի որ այն գտնվում է Իրանի սահմանին և լրացուցիչ խթանի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը` ամրապնդելով առկա համագործակցությունը», – ասել է Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ինագուրացիայի ժամանակ:

Գոտին կընդգրկի ոլորտների լայն շրջանակ, ներառյալ գյուղատնտեսությունը, վերամշակող արդյունաբերությունը, առևտուրը, բեռնափոխադրումն ու զբոսաշրջությունը, հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոն:

Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և նյութատեխնիկական կարողությունները, ինչպես նաև Հայաստանի բազմաբնույթ արտոնյալ առևտրային ռեժիմները, ազատ գոտին կարող է դառնալ Իրանը, Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրամիությունը կապող կամուրջ: Ենթադրում են, որ կամրապնդվի նաև տնտեսական կապերն Իրանի հետ, հաղորդում է «Արմենպրես» -ը:

Մեղրիի ԱՏԳ-ում գործող ընկերությունները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից, կվճարեն միայն եկամտահարկ:

Հայաստանի պաշտոնյաները ակնկալում են, որ գոտին մոտակա տարիներին կներգրավի 50-70 ընկերությունների, որոնք 100-130 մլն դոլարի ներդրումներ կանեն և կստեղծեն ավելի քան 1500 աշխատատեղ:

«Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, փոխանակելով իրանական ազատ տնտեսական գոտիների փորձը», – հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Կազեմ Սաջադին, որը նույնպես ներկա էր ինագուրացիային:

Քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանները արդեն երկար ժամանակ փակ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, Իրանը շրջափակված Հայաստանին արտաքին աշխարհի հետ կապող երկու ուղիներից մեկն է:

Մայիսի 17-ին Ղազախստանի մայրաքաղ Աստանայում Իրանը և ԵՏՄ-ն ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին:

Գործարքի հիմնական առավելությունը ներմուծման տուրքերի կրճատումն է և թափանցիկ առևտրային միջավայրի ստեղծումը:

Հայաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրային կապերի ամրապնդմանը:

Իրան-ԵՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում պայմանագիրն առաջին քայլը համարելով, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որն Իրանի հետ սահման ունի:

«Ընդհանուր սահմանի առկայությունը և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը լրացուցիչ խթան է առևտրային և տնտեսական կապերի զարգացման համար», – ասել է նա:

ՌԴ-ի Արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտարարել է, որ 2022 թվականի սկզբին Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև կկնքվի ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագիր:

«Մենք պատրաստ ենք դառնալ գործնական հարթակ Իրանի և ԵՏՄ-ի միջև հուսալի տնտեսական ու առևտրական կապերի հաստատման համար», – ասել է Փաշինյանը:

ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում ոչ մի փոփոխություն հարաբերություններում

Հայաստան ԱՄՆ առաքելության այցից հետո, որի նպատակն էր Հարավային Ասիայի երկրներին հակիրճ ներկայացնել Իրանի նկատմամբ հաստատված պատժամիջոցների մասին, Երևանը նշել է, որ Իրանի հետ տնտեսական կապերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:

«Մենք չենք տեսնում դրանցում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Մենք պետք է ոչ միայն պահպանենք այդ հարաբերությունների լավ մակարդակը, այլև բարձրացնենք դրանք նոր մակարդակի », – ասաց Փաշինյանը:

«Մենք պետք է ինտենսիվորեն զարգացնենք այդ հարաբերությունները (Իրանի հետ) և դրանք պետք է փոխշահավետ լինեն»:

Հայաստանը ներկրում է իրանական բնական գազ և ուրիշ վառելիք: Գազի մատակարարման ծավալները պետք է կտրուկ աճեն երկու երկրները կապող երրորդ էլեկտրահաղորդման գծի ընթացիկ կառուցումից հետո, որն ավարտվելու է այս տարի:

«Մենք մեծապես հետաքրքրված ենք իրանական ներդրումներով և զբոսաշրջիկներով: Ընդհանուր առմամբ մենք նախատեսում ենք խորացնել մեր տնտեսական և քաղաքական հարաբերությունները Իրանի հետ: Դրա համար կան բոլոր նախադրյալները », – ասաց Փաշինյանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment