Քայլ առ քայլ ուղեցույց Իրանի համաձայնագրի էության մասին

Քայլ առ քայլ ուղեցույց Իրանի համաձայնագրի էության մասին

Հոդվածի առանցքում

  • Վերջապես, դա տեղի ունեցավ Լոզանում: Իրանի դիվանագետները և վեց գերտերությունների, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների նրանց գործընկերները հանդես են եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով»: Այս համաձայնությունը, որի վերջնական տարբերակը ներկայացվելու է մինչև հունիսի 30-ը, ինտենսիվ քննարկվել է փակ դռների ետևում:
  • ԱՄՆ աջակցությամբ ստեղծված պայմանագրի գլխավոր նպատակներից մեկն է եղել Իրանի breakout ժամանակը երկարաձգել երկու-երեք ամսից մինչև մեկ տարի: Միջազգային հանրությանը սա ժամանակ է տալիս արձագանքել և կոշտ գործողություններ ձեռնարկել Իրանի նկատմամբ:
  • Իրանը, ըստ երևույթին, պատրաստ է 15 տարով կասեցնել նաև վիճահարույց Ֆորդոուի միջուկային ծրագիրը: Ֆորդոու միջուկային ֆիզիկայի հետազոտությունների կենտրոնը գտնվում է սուրբ քաղաք Կումի մոտ գտնվող լեռան մեջ, ինչը լուրջ մտահոգություն է հատկապես ԱՄՆ-ի ու Իսրայելի համար:
  • ԱԷՄԳ, ՄԱԿ-ի միջուկային կազմակերպությունները միջազգային ստուգումների խիստ ռեժիմ են հաստատելու, որով երկու տասնամյակ շարունակաբար հետևելու են Իրանի ցենտրիֆուգների և միջուկային սարքավորումների պահեստը, առաջիկա 25 տարիների ընթացքում մուտք կգործեն ուրանի հանքերն ու գործարանները, կկարողանան կանոնավոր ստուգումներ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտներում:
  • Սակայն Օբամայի վարչակազմը կարող է մատնանշել բավական ամուր համաձայնությունը, որը Իրանի միջուկային ձգտումը պահում է «երկաթե վանդակում» և սահմանում այն միջոցները, որոնց օգնությամբ միջազգային հանրությունը կկարողանա այն պահել իր տեղում:

Ուշադրությանն արժանի

Վերջապես, դա տեղի ունեցավ Լոզանում: Իրանի դիվանագետները և վեց գերտերությունների, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների նրանց գործընկերները  հանդես են եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով»: Այս համաձայնությունը, որի վերջնական տարբերակը ներկայացվելու է մինչև հունիսի 30-ը, ինտենսիվ քննարկվել է փակ դռների ետևում:

Այս շաբաթ World Views -ը բացատրել է գործարքի հիմնական կետերը, որոնք անհրաժեշտ են բավարարելու Արևմուտքի մտավախությունները, թե Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել, ապահովելու երկրի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը և խաղաղ միջուկային ծրագիր ունենալու իրավունքը: Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց Միացյալ Նահանգների և նրա գործընկերների դիվանագիտական ​​ջանքերը այժմ կարող են հանգեցնել Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների վերականգնմանը:

Վերլուծաբանները զարմացած են համաձայնագրի համակողմանիության վրա, ինչը հույս է ներշնչում, որ վերջնական համաձայնագիրը կստորագրվի ամռանը: Բանակցությունների այս փուլում  ձեռք են բերվել հետևյալ կետերը.

  1. Իրանական ատոմային ռումբի ստեղծումը կանխող հիմնական միջոցը ժամանակի Breakout-ն է, որը հնարավորություն կտա հասկանալ Իրանի միջուկային հավակնությունները:  Շատ մասնագետներ դա անիմաստ են համարում, որովհետև այդ ընթացքում Իրանը կարող է բավականաչափ տրոհվող նյութ (բարձր հարստացված ուրան) արտադրել, ինչը բավարար է մեկ միջուկային զենք ստեղծելու համար:

ԱՄՆ աջակցությամբ ստեղծված պայմանագրի գլխավոր նպատակներից մեկն է եղել Իրանի breakout ժամանակը երկարաձգել երկու-երեք ամսից մինչև մեկ տարի: Միջազգային հանրությանը սա ժամանակ է տալիս արձագանքել և կոշտ գործողություններ ձեռնարկել Իրանի նկատմամբ: Միաժամանակ քիչ հավանական է համարվում Իրանի միջուկային զենքի արտադրությունն այդ ժամանակահատվածում:

  1. Քանի որ Միացյալ Նահանգները և նրա գործընկերները մտահոգված են, հինգշաբթի հայտարարված միջոցառումները նպատակ են հետապնդում դժվարեցնել Իրանի համար բարձր հարստացված ուրանի արտադրությունն ու պահպանումը: Իրանն արդեն նոսրացրել է 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները և պայմանավորվել է կտրուկ նվազեցնել ցածր հարստացված ուրանի մյուս պաշարները: Խիստ միջոցառումներն անհրաժեշտ են կանխելու զենքի ստեղծման ցանկացած քայլ:
  2. Հինգշաբթի ձեռք բերված համաձայնագրով Իրանը կնվազեցնի իր ցենտրիֆուգների թիվը` 19,000-ից հասցնելով 6,104-ի: Իրանը համաձայնել է առաջիկա 10 տարիներին ուրանը հարստացնել միայն մեկ հարմարանքում, Նաթանզիում, որն ունի 5000 առաջին սերնդի ցենտրիֆուգներ: Այն չի հարստացնի 3,67 տոկոսից բարձր ուրան, որը բավարար է ռումբ ստեղծելու համար, բայց 15 տարվա ընթացքում կօգտագործվի էներգետիկ նպատակներով:

  3. Իրանը, ըստ երևույթին, պատրաստ է 15 տարով կասեցնել նաև վիճահարույց Ֆորդոուի միջուկային ծրագիրը: Ֆորդոու միջուկային ֆիզիկայի հետազոտությունների կենտրոնը գտնվում է սուրբ քաղաք Կումի մոտ գտնվող լեռան մեջ, ինչը լուրջ մտահոգություն է հատկապես ԱՄՆ-ի ու Իսրայելի համար: Իրանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ ծանր ջրի ռեակտոր Arak-ը պետք է դադարեցնի զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքը:
  4. ԱԷՄԳ, ՄԱԿ-ի միջուկային կազմակերպությունները միջազգային ստուգումների խիստ ռեժիմ են հաստատելու, որով երկու տասնամյակ շարունակաբար հետևելու են Իրանի ցենտրիֆուգների և միջուկային սարքավորումների պահեստը, առաջիկա 25 տարիների ընթացքում մուտք կգործեն ուրանի հանքերն ու գործարանները, կկարողանան կանոնավոր ստուգումներ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտներում: «Եթե Իրանը խաբում է, աշխարհը պետք է իմանա այդ մասին », – հինգշաբթի ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
  5. Իր հերթին Իրանը ստանում է պատժամիջոցների մեղմացում, եթե կատարի համաձայնագրի վերջնական տարբերակում համաձայնեցված պարտավորությունները: Դա, իհարկե, արագ չի լինի, ինչպես իրանցիներն էին ցանկանում: Կա նաև մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս վերսկսել պատժամիջոցները, եթե Իրանը խախտի համաձայնության պայմանները: Բայց Միացյալ Նահանգների և Եվրամիության խոստումը նավթի և բանկային պատժամիջոցները վերացնելու հարցում Թեհրանում տոնական տրամադրություններ են առաջացրել:

  6. Մյուս հարցերը, օրինակ ինչպես պետք է Իրանը օգտագործի և արդիականացնի ավելի առաջադեմ ցենտրիֆուգները, ինչպես նաև, իր միջուկային ծրագիրն այլ ռազմական հարթություններում լուծելու խնդիրը, կքննարկվեն առաջիկա ամիսներին:
  7. Այս համաձայնագրի լավատեսությունը չի տարածվում ԱՄՆ-ի բազաների ու Իսրայելի վրա, ինչպես նաև արաբական երկրներում, որոնք Իրանը դեռևս համարում է տարածաշրջանային վտանգավոր սպառնալիք: Գործարքի ընդդիմախոսները Միացյալ Նահանգներում կարող են Կոնգրեսում ակտիվացնել ջանքերը խոչընդոտելու բանակցություններն առաջիկա շաբաթների ընթացքում:

Սակայն Օբամայի վարչակազմը կարող է մատնանշել բավական ամուր համաձայնությունը, որը Իրանի միջուկային ձգտումը պահում է «երկաթե վանդակում» և սահմանում այն միջոցները, որոնց օգնությամբ միջազգային հանրությունը կկարողանա այն պահել իր տեղում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment