Անվտանգության ուժերը փակել են Թավրիզի եկեղեցին, փոխել կողպեքները և իջեցրել գմբեթի խաչը

Անվտանգության ուժերը փակել են Թավրիզի եկեղեցին, փոխել կողպեքները և իջեցրել գմբեթի խաչը

Հոդվածի առանցքում

  • 2011-ին երբ Իրանի իշխանությունները բռնագրավել էին եկեղեցին, տեղի ասորի բնակիչներին թույլ էին տալիս մուտք գործել եկեղեցի և ասորերեն ծառայություններ մատուցել։ «Article Eighteen»–ի տնօրենի գնահատմամբ բռնագրավումը և բողոքական եկեղեցիների վերջնական ոչնչացումը մեծ ողբերգություն է.

Ուշադրությանն արժանի

 

Այս միջադեպից հետո Պրեսբիտերական եկեղեցու քրիստոնյա ասորիների համայնքը վախի մեջ է: Իմամի ուժերը իջեցրել էին եկեղեցու խաչը և հրամայել պահակին հեռանալ եկեղեցուց:

2011-ին երբ Իրանի իշխանությունները բռնագրավել էին եկեղեցին, տեղի ասորի բնակիչներին թույլ էին տալիս մուտք գործել եկեղեցի և ասորերեն ծառայություններ մատուցել։

«Article Eighteen»–ի տնօրենի գնահատմամբ բռնագրավումը և բողոքական եկեղեցիների վերջնական ոչնչացումը մեծ ողբերգություն է.

«Շատ դեպքերում կառավարությունը չի կարողանում այն վերականգնել և այդ կառույցները մնում են, որպես դատարկ և լքված շինություններ, մինչև դրանց վերջնական ոչնչացումը։ Ժամանակի ընթացքում դրանք դառնում են ավերակներ»,–ասում է Մանսուր Բորժին։

Մարդու իրավունքների պաշտպանների «Amnesty International» խումբը դեմ է քրիստոնյաների նկտմամբ Իրանի կառավարության վերաբերմունքին։ Իսլամական հանրապետության սահմանադրության համաձայն երկրում ապրող հայ և ասորի քրիստոնյաները ազատ են դավանելու ցանկացած կրոնի։ Սակայն նրանց արգելվում է պարսկերեն ծառայություններ մատուցել, քանի որ դա կդիտվի, որպես դավանափոխություն, որն ըստ օրենքի պատժելի է՝ 10–ից 15 տարի ազատազրկում։

2018–ին Սուրբ Ծնունդի նախաշեմին, Իրանում մեկ շաբաթում ձերբակալել են ավելի քան 100 քրիստոնյայի։ Ձերբակալվածներից 114–ը կրոնափոխներ էին, որոնց մեղադրում էին քրիստոնեություն քարոզելու մեջ։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment