Զգալով պատժամիջոցների վերաբերյալ գործարքը՝ Իրանը լի է լավատեսությամբ

Զգալով պատժամիջոցների վերաբերյալ գործարքը՝ Իրանը լի է լավատեսությամբ

Հոդվածի առանցքում

  • Միջուկային բանակցությունները երկարացվել էին ևս յոթ ամսով. վատ լուր Իրանի նվաղած, ինֆլյացիայով բռնկված տնտեսության համար:
  • Արտասահմանյան պատվիրակների հոսքը դեպի Իրան շարունակվում է պահպանվել կայուն կերպով՝ բերելով անհամբեր բիզնեսմեններին, ովքեր կոնֆերանսների ընթացքում շեշտում են Իրանի ունիկալ աշխարհագրական դիրքը, դրա կայունությունը, չիրացված մեծ շուկան:
  • Իրանի ազգային մեքենաների արտադրությունը, որը կիսով չափ պետության սեփականությունն է, իրեն զգում է ինչպես գեղեցիկ աղջիկը բարում:
  • Նավթի գնի 40 տոկոս կրճատումը ստիպում է կառավարությանը կրճատումներ կատարել սուբսիդավորումներից ու կառավարական ծրագրերից:
  • Երեքշաբթի օրը հացի գինը, որը երկրի ամենակարևոր սուբսիդավորվողներից է, բարձրացվել է 30 տոկոսով:

Ուշադրությանն արժանի

Հաղորդագրությունը, որ ստացվել է որպես ավարտվող միջուկային բանակցությունների վերջնաժամկետ, Ֆատեմեհ Մողիմիին սուր զգացողություններ է պարգևել: Այս գործարքին նա տարիներով է սպասել: «Գործարքը կատարված է»: Ավտոտրանսպորտային առաջատար ընկերություններից մեկի սեփականատեր Մողիմիին մեկ վայրկյան էր պետք նորությունը ընկալելու համար: Երբ նա հասկացավ կատարվածը, Թեհրանի գրասենյակում ինքն իրեն գոհունակությամբ բղավեց. «Մենք գործի մեջ ենք»:

Սակայն ինչպես պարզվեց, հաղորդագրությունը չար կատակ էր, և միջուկային բանակցությունները երկարացվել էին ևս յոթ ամսով. վատ լուր Իրանի նվաղած, ինֆլյացիայով բռնկված տնտեսության համար: Սակայն տիկին Մողիմին կոտրված չէր: «Ես հույսս չեմ կորցնում»,-ասաց նա ժպտալով: «Դա շուտով կլինի: Դա նույնն է, որ արևը ծագում է ամպերի հետևից սարսափելի անձրևից հետո»:

Մողիմիի անհողդողդ լավատեսությունը, որն առկա է այստեղ մի շարք գործարարների շրջանում, մի փոքր նվազեց անցած ամիս, երբ միջուկային բանակցությունները համաձայնության եկան բանակցությունների երկրորդ երկարացման վերաբերյալ՝ անգամ առանց հաջորդ բանակցությունների շրջանակը հստակեցենելու: Սակայն սա գործարար շրջանակներում գրեթե հավատ է առ այն, որ վերջին բանակցությունները լոկ հետաձգումն է Իրանի և մնացած աշխարհի միջև անխուսափելի մերձեցման:

Տիկին Մողիմին նշում է. «Աշխարհն այս գործարքի կարիքն ունի, մենք այս գործարքի կարիքն ունենք: Դա տեղի կունենա»:

Ե’վ չափավորները, և’ պահպանողականներն իրենց անհանգստությունը հայտնեցին լայն հանրության, ինչպես նաև բիզնես էլիտայի շրջանում սպասումների անվերահսկելու աճի վերաբերյալ՝ կախված գործարքի հետաձգմանը: Նրանք զգուշացնում են, որ էնտուզիազմը կարող է ցավալի հիասթափության փոխակերպվել, եթե Ժնևում հաջորդ շաբաթ վերսկսվող բանակցությունները ձախողվեն: «Լավ ապագայի հեռանկարը բավարար է, որպեսզի նրանք մոռանան իրենց այժմյան խնդիրները»,-նշեց քաղաքական վերլուծաբան Ֆարշադ Ղորբանփուրը: «Ավելի ուշ մենք կտեսնենք՝ արդյոք մտքի այդ վիճակը երկարաժամկետ կլինի մեզ համար»:

Վստահությունը սկսում է կյանքի կոչվել, ինչպես նավթի, գազի, տրանսպորտի ու գորգերի արտահանման խոշոր ոլորտներում, տենդագին պատրաստվելով, թե ինչպես կարող են նրանց պատկերացնել իրենց փառավոր ապագայի օրերը: Օտարերկրյա բիզնեսմենների հանդիպումները կոնֆերանսներին պարբերաբար կազմակերպվում են Թեհրանում, կնքվում են փոխադարձ համագործակցության հուշագրեր, համաձայնագրեր և անգամ որոշ պայմանագրեր: Եվ այս բոլորն այն վերապահությամբ, թե պատժամիջոցները նախ պետք է հանվեն:

Նավթի ու գազի վերաբերյալ խորհրդատվությամբ զբաղվող Petrosadian-ի տնօրեն Մոհամմադ Ջավադ Հասաննեջադը ասաց. «Մենք եվրոպացի ու արաբ հինգ նավթամշակման գործարանների հետ պայմանագրեր ենք կնքել»: Նա ասաց, որ գործարքները պոտենցիալ միլիոնավոր դոլլարներ են իր ընկերության համար և միլիարդներ կներդնեն Իրանի տնտեսության մեջ:

«Հույսը մեծ է»,-ասաց նա: «Վստահությունն աճում է: Գործարքից հետո մենք ականատես կլինենք աննկարագրելի բումի»:

Գալիք ամիսներին Թեհրանի Առևտրաարդյունաբերության պալատն օտարերկրյա ներդրողների համար կազմակերպում են միջազգային կոնֆերանս: Այս մասին հայտնեց տիկին Մողիմին հեռախոսազանգերի արանքում՝ նստած իր գրասեղանի մոտ: «Մենք կտեղեկացնենք նրանց, թե երբ և որտեղ կարող են օտարերկրյա ներդրողները ներդրումներ անել և կօգնենք նրանց Իրան գալ»,-ասաց նա: «Մենք բոլորս այստեղ պատրաստ ենք աշխատանքը սկսել»:

Երբ տիկին Մողիմին մտածում է Իրանի ապագայի մասին, նա տեսնում է հզոր ու ծաղկուն երկիր Ասիայի, Եվրոպայի ու Մերավոր Արևելքի միջև: Բեռնատար մեքենաների իր պարկը աճելու է երևակայության սահմաններից էլ դուրս, ասաց նա, և նա կանխագուշակեց, որ օտար ներրողներն իրենց շտաբ-բնակարանների համար կնախընտրեն ոչ թե ԱՄԷ-ի Դուբայի փայլքը, այլ ապագայի քաղաք Թեհրանը:

«Այժմ մենք պետք է սկսենք նախապատրաստվել»,-ասաց նա իր Թեհրանի գրասենյակում, որի պատերին կախված են վկայագրեր ու պատվոգրեր: «Այս ձևով մենք պատժամիջոցների ավարտի պահին արդեն պատրաստ կլինենք»:

Լավատեսության ալիքը սկսվել է չափավոր նախագահ Հասան Ռուհանիի ընտրությամբ, ով խոստացավ հարթել Իրանի հարաբերություններն աշխարհի հետ: Ռուհանին շարունակում է ոգեշնչել այն միտքը, որ նա արտահայտեց նախորդ շաբաթ, որ «միջուկային խնդիրը կհասցվի իր նշանակետին»: Նրա արտգոծնախարար ու միջուկային հարցերում բանակցող Մոհամմադ Ջավադ Զաֆիրը վերջին երկարաձգումից հետո խոստացավ, որ գործարքը կկայանա «մի քանի շաբաթում»:

Այս մեծ սպասումները տարածված են ոչ միան իրանցիների մեջ: Արտասահմանյան պատվիրակների հոսքը դեպի Իրան շարունակվում է պահպանվել կայուն կերպով՝ բերելով անհամբեր բիզնեսմեններին, ովքեր կոնֆերանսների ընթացքում շեշտում են Իրանի ունիկալ աշխարհագրական դիրքը, դրա կայունությունը, չիրացված մեծ շուկան:

Վերջին շրջանում կազմակերպված կոնֆերանսին հպարտությամբ ժպտալով մեքենաարտադրության իրանցի ներկայացուցիչների հսկայական լսարանին նայելով ֆրանսիացի տնօրենը խոստովանեց, որ Իրանի հետ բիզնեսի պոտենցիալը զարմացնող է: Նա և մյուսները հենց նոր էին նայել 3-D ֆիլմը, որ ցուցադրվել էր Iran Khodro ընկերության կապույտ համազգեստով աշխատակիցներին: Այս ընկերությունը տարեկան հարյուր հազարավոր մեքենաներ է արտադրում:

«Որքան շուտ կարողանանք աշխատել միասին, այնքան լավ»,-նշեց տնօրեն Արնաուդ դե Դավիդ-Բյուրեգարդսը: Նա նաև ավելացրեց, որ «Մենք հույս ունենք, որ մեր հարգելի կոլեգաները կսպասեն մեզ»:

Իրանի ազգային մեքենաների արտադրությունը, որը կիսով չափ պետության սեփականությունն է, իրեն զգում է ինչպես գեղեցիկ աղջիկը բարում: Այս պահին արդյունաբերությունն Իրանի կառավարության կողմից ներկայացվում է որպես Iրանի պոտենցիալի խորհրդանիշ, հարստություն, որ կվաճառվի ամենաբարձր գինը վճարող արտասահմանցի գործընկերոջը:

Չնայած, որ պատժամիջոցներն ավտոարտադրությունը կրճատել են քառասուն տոկոսով դրա պիկ տարվա՝ 2011-ի համեմատ, երբ այն կազմել է 1.6մլն, հույսերը շարունակում են աճել: Iran Khodro-ի տնօրեն Հաշեմ Յեկեհզարեն, անցնելով լրագրողների միջով, նշեց, որ «Մենք պլանավորում ենք մեր ապագան՝ անկախ ցանկացած վերջնաժամկետից»:

Արդեն տասնյակ տարիներ է, ինչ նրա ընկերությունը գործընկեր է ֆրանսիական ավտոարտադրող PSA Peugeot Citroën-ի հետ $2.5մլրդ գործարքով, սակայն Ամերիկայի կողմից ղեկավարվող պատժամիջոցների պատճառով ֆրանսիացիները 2012-ին հարկադրված էին դուրս գալ:

Նրանք ցանկանում են վերադառնալ, սակայն պարոն Յեկեհզարեն ասաց, որ ընկերությունը ընտրության առաջ է. «General Motors, Ford-ն ու ամերիկյան խոշոր ավտոարտադրողները հետաքրքված են մեզ հետ գործակցել: Մեր ապագան պայծառ է»:

Ապագայի հանդեպ օպտիմիզմը կտրուկ կոնտրաստի մեջ է Իրանի աղճատված տնտեսության ներկայիս իրականությանը: Նավթի գնի 40 տոկոս կրճատումը ստիպում է կառավարությանը կրճատումներ կատարել սուբսիդավորումներից ու կառավարական ծրագրերից:

Օրինակ, երեքշաբթի օրը հացի գինը, որը երկրի ամենակարևոր սուբսիդավորվողներից է, բարձրացվել է 30 տոկոսով: Անգամ տեղի ծեծված փոխարժեքը՝ ռիյալը, ութ տոկոսով ընկավ ու հետո մի քիչ բարձրացավ:

Մեծ մասամբ, իրանցիները հրաժարվում են վատ նորություններից: Ի՞նչ անել, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն և պատժամիջոցները շարունակվեն, կամ անգամ եթե ավելի ուժեղացվեն: Տիկին Մողիմին ասաց. «Այդ դեպքում ես շատ կընկճվեմ: Բայց ես իսկապես զգացողություն ունեմ, որ դա տեղի չի ունենա»:

Իրանի հոգևոր բարձրագույն ներկայիս առաջնորդ այաթոլլահ Ալի Խոմենեին միջուկային բանակցություններին շարունակական աջակցությունը հույսի փարոս է Իրանի մասնավոր սեկտորի համար: Պարոն Հասաննեջադը նշեց. «Հեղափոխության լիդերը չէր հովանավորի անհաջող ծրագիրը»:

«Վերջին տարիները, իրապես, դժվար էին: Որքան շուտ վերջանան բանակցությունները, այնքան շուտ կարող ենք սկսել»:

Թեհրանի 1,300 մետրանոց Milad Tower-ում, ավտոմոբիլային ընկերության կոնֆերանսների դահլիճից դուրս իրանցիները նայում էին Iran Khodro-ի վերջին մոդելի ավտոմեքենային: Ներդրողը՝ Մասուդ Ռանաջին, ասաց, որ ինքն էլ լավատես է: «Սակայն անկեղծ ասած, ես այս ընկերության իմ բոլոր ակցիաները վաճառել եմ»: «Եթե նրանք պայմանագիր կնքեն օտարերկրյա ընկերության հետ, ես միգուցե վերանայեմ ակցիաները ետ գնելը, սակայն այս պահին դա շատ մեծ ռիսկ է ու անորոշություն»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

 

Write a comment