Ինչպես իրանական նավթը դարձավ անպիտան

Ինչպես իրանական նավթը դարձավ անպիտան

Հոդվածի առանցքում

  • Նավթի արդյունահանման ծավալը չկրճատելու OPEC-ի վերջին որոշումը լուրջ խնդիր է Իրանի ֆինասնական կացության համար:
  • Հյուսիսամերիկյան արդյունահանումը և արտահանման գործող ծավալը պահպանելու Սաուդյան Արաբիայի պնդումը առաջացրել է օրական 1.5-2 միլիոն բարելի ավելցուկ:
  • Իրանն աշխարհում արդեն ութերորդ մեծ արտահանողն է, այն հետ է մնացել OPEC-ի անդամ շատ երկրներից` Իրաքից, ԱՄԷ-ից և Քուվեյթից:
  • Իրանն իր նախկին վիճակին կարող է վերադառնալ միայն, եթե ի վիճակի լինի ամբողջությամբ կյանքի կոչել իր արտահանման պոտենցիալը և ավելացնել արդյունահանումը:
  • Սա կարող է լինել միայն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության դեպքում, որը կհանի էներգետիկ սեկտորի սահմանափակումները և հնարավորություն կտա, որ երկիր մտնեն արտասահմանցի ներդրողներն ու տեխնոլոգիաները:

Ուշադրությանն արժանի

Նավթի արդյունահանման ծավալը չկրճատելու Նավթ Արտահանող Երկրների Կազմակերպության (OPEC-ի) վերջին որոշումը լուրջ խնդիր է Իրանի ֆինասնական կացության համար: Պատժամիջոցներով պաշարված Իրանի եկամտի ամենակարևոր աղբյուրը հարվածի տակ է ոչ թե Իսրայելի կամ պատերազմ պլանավորող ամերիկացիների, այլ շուկայական ուժերի պատճառով: Բրենտ տեսակի նավթի գինը հունիսից առ այսօր նվազել է միջինը 40%ով:

Հյուսիսամերիկյան արդյունահանումը և արտահանման գործող ծավալը պահպանելու Սաուդյան Արաբիայի պնդումը առաջացրել է օրական 1.5-2 միլիոն բարելի ավելցուկ: Նավթի գների կտրուկ անկումը հարվածում է բոլոր արտահանողներին, բայց Ծոցի արաբական երկրները ունեն դրամական պահուստային բավարար միջոցներ ցնցումներին դիմակայելու համար: Իրանը` ոչ:

Տարիներով ծգվող պատերազմը, պատժամիջոցները, զգալի ներդրումների պակասը, ինչպես նաև իրանական նավթի արդյունաբերության ոլորտում արդյունավետ կառավարման բացակայությունն ու կոռուպցիան` մասնավորապես նախկին նախագահ Ահմադինեջադի տնտեսվարությունը, խորը և երկարաժամկետ ազդեցություն են ունեցել Իրանի վրա, որը զգալիորեն զիջել է դիրքերը հիմնական այլ նավթարտադրողներից:

Այս իրավիճակը կտրուկ տարբերվում է նրա հետ, թե ի՞նչ էր Իրանն իրենից ներկայացնում 1970-ականներին, երբ աշխարհը նախանձով էր նայում այդ երկրի նավթի արտահանմանը: Այդ ժամանակ Time պարբերականը շահին անվանել էր «նավթի կայսր», քանի որ Իրանը OPEC-ում ուներ այնպիսի հզորություն, որքան այսօր Սաուդյան Արաբիան: Իրանն աշխարհում երկրորդ ամենամեծ արտահանողն էր և չորրորդ ամենամեծ արրդյունաբերողը: Դա Իրանի գագաթնակետն էր, մինչև հեղափոխությունն Իրանն օրական արդյունահանում էր վեց միլիոն բարել նավթ:

Էներգետիկ շուկաներում գլոբալ խաղացող Իրանի անկումը հուժկու էր և արագ: Իրանն աշխարհում արդեն ութերորդ մեծ արտահանողն է, այն հետ է մնացել OPEC-ի անդամ շատ երկրներից` Իրաքից, ԱՄԷ-ից և Քուվեյթից: Այս երկրները ունեն կառուցվածքային առացելություն, որն Իրանը չունի: Ամենամեծ առավելությունը փոքր բնակչությունն է, որը սպառում է շատ ավելի քիչ նավթ, քան արդյունահանում է: Տարբեր հաշվարկներ կան, բայց Իրանի արտահանող օրական 3.5 միլիոն բարել նավթի մոտ կեսը մշակվում և օգտագործվում է տեղական կարիքների համար:

Իրանի վրա ազդել են նաև պատժամիջոցները, որոնք հարվածել են եվրոպացի ավանդական գնորդներին, ինչպիսին են Գերմանիան և Իտալիան, որոնք դադարեցրել են իրանական նավթի բոլոր տեսակի գնումները: Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե միանգամից, այլ 6 ամսվա ընթացքում, երբ Եվրամիությանը թույլ է տվել ամեն ամիս աստիճանաբար կրճատել Իրանից ներկրվող նավթի ծավալը (դա տեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ, որը կիրառել է բազմաբնույթ պատժամիջոցների սպառնալիքներ): Այս ռազմավարությունը թույլ է տվել OPEC-ի մյուս արդյունահանողներին` մասնավորապես Սաուդյան Արաբիային, լրացնել նավթի պակասը, որն Իրանը այլևս չէր կարող մատակարարել:

Այս ռազմավարության արդյունավետությունը կայանում էր նրանում, որ այն անսպասելի չէր, նավթի ներկրման կրճատումը տեղի էր ունենում ժամանակի ընթացքում: Արդյունքում ներկրորղները նավթի գնային ցնցում չզգացին: Ծոցի արաբական երկրները, որոնք արտահանում են գրեթե նույն ծավալի նավթ, և Հյուսիսային Ամերիկայում ապարային նավթի նոր արդյունահանումը ճնշում են գործադրում նավթի գործող գների վրա: Իրանական նավթի փոխարինման ընթացքում գնորդները ծանր փոփոխություն չեն զգացել:

Արդյունքում, իրանական նավթ արտահանողները լուսանցքից դուրս են մնացել: Հաշվարկը շատ պարզ է: Ի՞նչ խնդիր կարող է ի հայտ գալ օրականի 1.5 միլիոն բարելի պակասի հետ, եթե այլ աղբյուրներից օրական մատակարարվում է ավելի քան 2 միլիոն բարել:

Տարածված է տեսակետը, որ Իրանը պետք է միջազգային շուկայից իր նավթը հանի միանգամից, այնպես, որ ցնցի այն և պատճառ դառնա, որ նավթի գները բարձրանան: Այս փաստարկը շատ պարզ է մի երկրի համար, որի եկամտի առաջնային աղբյուրը ձևավորվում է նավթի արտահանումումից: Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեհը` նավթային արդյունաբերության հարգված վետերանը, Վիեննա էր եկել վճռականությամբ, որ OPEC-ի հավաքին կորոշվի կրճատել նավթի արտադրությունը, բայց Իրանի դիրքորոշումը «մոտ էր» Սաուդյան Արաբիային: OPEC-ի անդամների վրա ազդելու Իրանի լծակները սահմանափակ են Ծոցի Արաբական Երկրների Համագործակցության Խորհրդի անդամ հարևանների միասնականությամբ (այս երկրները ապահովում են ամբողջ OPEC-ի օրական արդյունահանման կեսից ավելին), որոնց դիրքորոշումը միավորված է Սաուդյան Արաբիայի մոտեցումների հետ:

Ապագայում Իրանը կարող է նորից ծանրակշիռ դեր խաղալ միջազգային նավթի շուկաներում, քանի որ այն աշխարհում նավթի պաշարներով չորրորդն է: Ամեն դեպքում, Իրանն իր նախկին վիճակին կարող է վերադառնալ միայն, եթե ի վիճակի լինի ամբողջությամբ կյանքի կոչել իր արտահանման պոտենցիալը և ավելացնել   արդյունահանումը: Սա կարող է լինել միայն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության դեպքում, որը կհանի էներգետիկ սեկտորի նկատմամաբ սահմանափակումները և հնարավորություն կտա, որ երկիր մտնեն արտասահմանցի ներդրողներն ու տեխնոլոգիաները, որոնցով Իրանն այսօր շատ թույլ է: Իրանը պետք է նաև իր ֆինանսական դաշտը դարձնի ավելի գրավիչ Արևմտյան ընկերությունների համար (որոնք նավթի արդյունահանման և ծառայությունների ոլորտում աշխարհում առաջատար են), որ արդարացնի նրանց վերադարձը իրանական շուկա:

Միջազգային արդյունահանման և արտադրության գնային և ավելցուկային ծանր հարվածին զուգահետ Իրանը պետք է ժամանակ ձգի, մինչև շուկաները կայունանան և վերականգնվեն: Այդ ընթացքում, Իրանը պետք է ամեն ինչ անի միջազգային մեկուսացումից դուրս գալու համար, որ իր էներգետիկ սեկտորը կարողանա վերականգնվել և նորից դառնա պիտանի:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment