iPhone 6-ը ջախջախեց Galaxy S6-ին, երբ Apple-ը սկսեց իր հակահարձակումը
Հոդվածի առանցքում
- AppleInsider-ի մանրամասն զեկույցը գտել է, որ գրաֆիկայի առումով Galaxy S6-ը զիջում է ոչ միայն iPhone 6-ին և iPhone 6 Plus-ին, այլ նաև որոշ դեպքերում նույնիսկ հետ է iPhone 5S-ից: Դա մի համոզիչ հաղթանակ է:
- Մարտի սկզբի թեստերը բացահայտել են, որ Samsung-ի նոր Exynos 7420 միկրոսխեման, որը գտնվում է Galaxy S6-ի և Galaxy S6 Edge-ի սրտում, հզոր է Apple A8-ից, որը iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի ներսում է:
- IPhone 6-ն երեք անգամ ավելի քիչ փիքսելներ ունի դրայվում, ինչը հսկայական առավելություն է տալիս նրան: Այս անարդար պայքարը Samsung-ը չի կարող հաղթել, այնպես որ, ինչու Galaxy S6-ին տրամադրել առաջին տեղը:
- Կրկին այն, ինչ մենք ունենք դա Apple-ի PR հաղթանակն է: Մի բան, որ եղել է այդպես Galaxy S6-ի մեկնարկից ի վեր: Apple-ը կրկին ռեկորդ է սահմանում, իսկ Samsung-ը, թվում է՝ հետ է մնում:
Ուշադրությանն արժանի
Յուրաքանչյուր ոք սիրում է Galaxy S6 և Galaxy S6 Edge: Samsung-ը արմատապես ձևափոխել էր իր առաջատար սմարթֆոնները և բավարարել մեկնաբանություններում առաջ քաշած պահանջները ու հիմնական առաջարկությունները, որոնք ընկերությունը ստանում էր այն չարաբաստիկ 2014 թվականից ի վեր: Սակայն Apple AAPL + 0.85% կարող է վերահաստատել նախկին վիճակը …
AppleInsider-ի մանրամասն զեկույցը գտել է, որ գրաֆիկայի առումով Galaxy S6-ը զիջում է ոչ միայն iPhone 6-ին և iPhone 6 Plus-ին, այլ նաև որոշ դեպքերում նույնիսկ հետ է iPhone 5S-ից: Դա մի համոզիչ հաղթանակ է:
AppleInsider-ը հատկապես պնդում է, որ «Fps [frames per second] առումով վերջին հենանիշները ցույց են տալիս, որ Samsung-ը իջել է մինչև 15 fps, որը iPhone 6 Plus-ի հետ համեմատած նույն թեստում կազմում է 78 տոկոսը: Բայց, մեկ վայրկյան: Մի՞թե Samsung-ը վերջերս չստացավ բարձր գնահատական իր կատարողականի համար՝ հաղթելով Apple-ին ավելի քան մեկ ամիս առաջ: Այո, բայց մի նախազգուշացում …
Մարտի սկզբի թեստերը բացահայտել են, որ Samsung-ի նոր Exynos 7420 միկրոսխեման, որը գտնվում է Galaxy S6-ի և Galaxy S6 Edge-ի սրտում, հզոր է Apple A8-ից, որը iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի ներսում է:
Խնդի՞րը: Դա ընդամենը մի միկրոսխեմայի թեստ էր, այլ ոչ թե միկրոսխեման հեռախոսի ներսում: Այսպիսով, ի՞նչ է բացահայտել AppleInsider-ը: Էկրանի ռեզոլյուցիան:
Նախկինում AppleInsider-ը հայտնաբերել է, որ iPhone 6 Plus 1080 ռեզոլյուցիան ունի զգալիորեն ավելի քիչ գրաֆիկայի կատարելություն, քան 750p iPhone 6-ը: Իրականում, iPhone 6 Plus-ը, ըստ էության, հետ էր որոշ գրաֆիկական թեստերում 640p iPhone 5S-ից:
IPhone 6-ն երեք անգամ ավելի քիչ փիքսելներ ունի դրայվում, ինչը հսկայական առավելություն է տալիս նրան: Այս անարդար պայքարը Samsung-ը չի կարող հաղթել, այնպես որ, ինչու Galaxy S6-ին տրամադրել առաջին տեղը:
Հետո ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան թվում է …
Մինչ միանգամայն արդարացիորեն անվանելով idiocy սմարթֆոնների բնութագրման հավաքական մոլուցքը՝ AppleInsider-ը, ըստ էության, անտեսում է հիմնական հարցը, թե որքան արագ են փոխվում յուրաքանչյուր հեռախոսի պլատֆորմները:
Զվարճալի, բայց ոչ գիտական AndroidGameE թեստը գտել է, որ Galaxy S6-ը, ըստ էության, ավելի արագ է աշխատում, քան iPhone 6:
Կան շատ տարբերություններ այստեղ (ոչ պակաս կարևոր տարբերություններից են ծրագրի օպտիմալացման յուրաքանչյուր հարթակը), բայց դրանք ցույց չեն տալիս լայն պատկերը: Եթե ձեր հեռախոսը արագ է գործում, ապա որքան կարևոր է գրաֆիկան, թող որոշեն մասնագետները:
Պատմության վերադարձը
Կրկին այն, ինչ մենք ունենք դա Apple-ի PR հաղթանակն է: Մի բան, որ եղել է այդպես Galaxy S6-ի մեկնարկից ի վեր: Apple-ը կրկին ռեկորդ է սահմանում, իսկ Samsung-ը, թվում է՝ հետ է մնում: Ընկերությունները միշտ առաջ են գնում, երբ հիմնական մրցակիցը ուժեղ է, այնպես որ, քանի դեռ դա մնում է օրակարգում Apple- ի ու Samsung-ի համար, հիրավի, շատ հետաքրքիր ժամանակներ են սպասվում…
Գորդեն Քելլին փորձառու անկախ լրագրող է, ով գրում է Wired, The Next Web, TrustedReviews և BBC համար: Իրեն կարող եք հետևել նաև նրա ֆեյսբուքյան էջում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ