iPhone-ը հենց նոր ոչնչացրեց վաճառքների ռեկորդները
Հոդվածի առանցքում
- 2014-ի վերջին եռամսյակում Apple-ը վաճառել է 74,5 միլիոն iPhone, որը ավելին է, քան նախորդ եռամսյակների տվյալները: Դա 9 միլիոնով ավելին է, քան Apple-ի վերլուծաբանները կանխատեսել էին՝ 65 միլիոն, և անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 23,5 միլիոնով՝ 46 տոկոսով:
- Իսկ iPhone 6-ի ցնցող հաջողությունը պայմանավորված է նրա մեծ էկրանով՝ 0.7 դույմով ավելի, քան iPhone 5S-ը: iPhone 6 Plus-ի էկրանը 1,5 դույմով ավելի է, քան 5S –ի էկրանը:
- Սակայն թողարկումը բացարձակ անթերի չեղավ: Որոշ քննադատներ նշել են 16 GB հիշողությամբ ոմոդելը՝ ասելով, որ դրանում բավականաչափ տեղ չկա: Անշուշտ, նրանց Apple-ը դիտարկում է որպես անխուսափելի iPhone 7-ի պոտենցիալ գնորդներ:
Ուշադրությանն արժանի
iPhone 6–ը Apple-ի բոլոր ժամանակների ամենամեծ էկրան ունեցող հեռախոսն է, և հավանաբար նաև վաճառքի ամենամեծ ծավալն ունեցողը:
2014-ի վերջին եռամսյակում Apple-ը վաճառել է 74,5 միլիոն iPhone, որը ավելին է, քան նախորդ եռամսյակների տվյալները, երեքշաբթի նշել է Apple-ը: Դա 9 միլիոնով ավելին է, քան Apple-ի վերլուծաբանները կանխատեսել էին՝ 65 միլիոն, և անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 23,5 միլիոնով՝ 46 տոկոսով:
iPhone-ի վաճառքների կտրուկ ավելացումը Apple-ի եկամուտները եռամսյակում հասցրել է 18 միլիարդ դոլարի, ինչը անցյալ տարվա համեմատ գրեթե 38 տոկոսով ավելին է: Դա բոլոր ժամանակներում կորպորացիայի ամեմամեծերից մեկն է, եթե ոչ ամենամեծ եռամսյակային եկամուտը:
Տարվա վերջին երեք ամիսները Apple-ի համար առանձնապես հաճելի էին: 2011-ից սկսած, կազմակերպությունը հայտնում է բոլոր ռեկորդները գերազանցող վաճառքների ծավալի մասին: Apple-ը վաճառել էր 51 միլիոն iPhone 2013-ի վերջին, 48 միլիոն 2012-ի վերջին, և 37 միլիոն՝ 2011-ին:Թեև Apple-ը չի դադարել իր արտադրանքը վաճառելուց, սակայն ռեկորդային եռամսյակի հիմնական պատճառը նոր iPhone 6-ն է: Իսկ iPhone 6-ի ցնցող հաջողությունը պայմանավորված է նրա մեծ էկրանով՝ 0.7 դույմով ավելի, քան iPhone 5S-ը: iPhone 6 Plus-ի էկրանը 1,5 դույմով ավելի է, քան 5S –ի էկրանը:
«Bloomberg»-ի համաձայն iPhone 6-ը հավանաբար ավելի գրավիչ է դարձել, որը հեռու է պահել գնորդներին այլ մրցակիցների սմարթֆոններ գնելուց, որոնց թվում են նաև Գուգլի Android համակարգերը:
Նպաստել է նաև այն հանգամանքը, որ Apple-ի շուկան աճել է տարեվերջին: iPhone 6–ը և 6 Plus-ը Apple-ի առաջին հեռախոսներն են, որոնք թողարկվել են Apple-ի և China Mobile-ի հետ գործարքից հետո, որի 700 միլիոն աբոնենտների առջև դուռ բացվեց: Սակայն թողարկումը բացարձակ անթերի չեղավ: Որոշ քննադատներ նշել են 16 GB հիշողությամբ ոմոդելը՝ ասելով, որ դրանում բավականաչափ տեղ չկա: Անշուշտ, նրանց Apple-ը դիտարկում է որպես անխուսափելի iPhone 7-ի պոտենցիալ գնորդներ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ