«Ինտերվյուն» հսկայական ամբոխների է գրավել բացման օրերին

«Ինտերվյուն» հսկայական ամբոխների է գրավել բացման օրերին

Հոդվածի առանցքում

  • «Sony Pictures»-ի «Ինտերվյու» ֆիլմը Սուրբ Ծննդյան օրը ցուցադրվեց ԱՄՆ ավելի քան 300 կինոթատրոններում՝ գրավելով հսկայական լսարաններ:
  • Հյուսիսային Կորեայի երկու ցամաքային հարևաններ՝ Չինաստանում ու Հարավային Կորեայում, հարյուր հազարավոր մարդիկ անցել են ապօրինի կայքերով և կիսվել են ֆիլմով, որպեսզի դիտեն այն:
  • Ինտերնետ աղբյուրներից մեկը՝ Microsoft Corp's Xbox Live-ը գրել էր, որ հինգշաբթի օրը ֆիլմի հեռարձակման ժամանակ կապի խնդիրներ են եղել: Lizard Squad անվամբ ցանցահենների խումբը հաստատեց, որ և՛ Xbox, և՛ Sony Corp's PlayStation Networks-ի կապի ընդհատումների ետևում իրենք են կանգնած: Սակայն խմբի պնդումները հաստատել հնարավոր չէ:
  • Ասիայում օնլայն հանդիսատեսը կարծես թե ֆիլմը ձանձրալի է համարել: Հարավային Կորեայից մի բլոգեր նշել էր. «Ֆիլմում չկա դրամա ու զվարճանք: Մի՞թե նրանք լավ գործ են արել»:

Ուշադրությանն արժանի

«Sony Pictures»-ի «Ինտերվյու» ֆիլմը, որը Հյուսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հորինված մահափորձի մասին է, Սուրբ Ծննդյան օրը ցուցադրվեց ԱՄՆ ավելի քան 300 կինոթատրոններում՝ գրավելով հսկայական լսարաններ: Հովանավորները բազմաթիվ հայտարարություններ արեցին, համաձայն, որոնցց նրանք կողմ են խոսքի ազատությանը:

Համառեժիսյորներ Էվան  Գոլդբերգն ու Սեթ Ռոջենը զարմացել էին ֆիլմի հանդիսատեսին խաղաղօվկիանոսյան ժամանակով 12:30-ին Լոս Անջելեսի կինոթատրոնում ֆիլմի ցուցադրությանը տեսնելիս: Այստեղ նրանք հակիրճ շնորհակալություն են հայտնել երկրպագուներին աջակցության համար:

Sony Pictures-ը այս շաբաթ իր նախնական որոշումից ետ կանգնեց, ըստ որի հրաժարվելու էր 44 մլն դոլար արժողությամբ ֆիլմի թողարկումից: Այս նախնական որոշումը կայացվել էր «Խաղաղության  պահապանների» կողմից հնչեցված սպառնալիքներից հետո:

«Խաղաղության  պահապանները» համակարգչային ցանցահենների մի խումբ է, որն անցած ամիս իր վրա վերցրեց Sony-ի ընկերության վրա կիբեռհարձակման պատասխանատվությունը: ԱՄՆ-ը այս հարձակումների համար մեղադրեց Հյուսիսային Կորեային:

Հյուսիսային Կորեայի երկու ցամաքային  հարևաններ՝ Չինաստանում ու Հարավային Կորեայում, հարյուր հազարավոր մարդիկ անցել են ապօրինի կայքերով և կիսվել են ֆիլմով, որպեսզի դիտեն այն:

Միացյալ Նահանգներում կինոթատրոնների մենեջերներն ու ֆիլմի հովանավորները ասացին, որ կարիք չկա վախենալ սպառնալիքներից և ուրբաթ օրը ֆիլմի նախնական դիտումները առանց որևէ խնդիրների կայացան:

Սակայն ինտերնետ աղբյուրներից մեկը՝ Microsoft Corp’s Xbox Live-ը գրել էր, որ հինգշաբթի օրը ֆիլմի հեռարձակման ժամանակ կապի խնդիրներ են եղել: Lizard Squad անվամբ ցանցահենների խումբը հաստատեց, որ և՛ Xbox, և՛ Sony Corp’s PlayStation Networks-ի կապի ընդհատումների ետևում իրենք են կանգնած: Սակայն խմբի պնդումները հաստատել հնարավոր չէ:

Ո՛չ Microsoft-ը, ո՛չ էլ Sony-ն բացատրություններ չտվեցին կապի խնդիրների վերաբերյալ՝ չնայած երկու ծառայություններն էլ հագեցած են եղել սարքավորումներով, որոնք փորձել են ապահովել բոլորի մուտքը:

«Ինտերվյուն» բեռնող օգտատերերի կողմից Xbox-ի վրա լրացուցիչ կապի հոսքը կարող էր նաև խնդիրներ առաջացնել Microsoft -ի համար:

Ֆիլմը Google Inc’s Google Play-ի և YouTube Movie-ի միջոցով ԱՄՆ-ում հասանելի է եղել նաև օնլայն դիտորդների համար, ինչպես նաև այն հասանելի է եղել Sony-ի վեբկայքում՝ www.seetheinterview.com-ում: Այն Կանադայում կարող էին դիտել Sony-ի կայքով և Google Canada’s website-ով:

Սոնիի մամուլի քարտուղարը հինգշաբթի օրը ասաց, որ դեռևս չկան ներբեռնումների թվերը, և որ ստուդիան չի ակնկալում կինոթատրոններից որևէ տվյալներ ստանալ մինչև ուրբաթ առավոտ:

Նյու Յորք քաղաքում՝ Մանհեթթենի Սինեմա Վիլիջում ֆիլմի առաջին ցուցադրության հանդիսատեսը քար լռության մեջ էր ուղղաթիռը խփելու արդյունքում Կիմ Չեն Ընի սպանության դրվագների ժամանակ:Մանհեթթենցի 60-ամյա Մեթ Ռոզենցվեյգը ասաց, որ բոլորի կողմից ծափահարությունների արժանացած դրվագները վերաբերում են ցենզուրայի դեմ պայքարին, ոչ թե Հյուսիսային Կորեայի դեմ թշնամանք են:

ԲՈՒՌՆ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չնայած Սինեմա Վիլիջի մենեջերն ասաց, որ Նյու Յորքի ոստիկանությունը ծրագրում էր հսկողություն սահմանել կինոթատրոնի դրսում՝ առաջին ցուցադրության ժամանակ որևէ ոստիկան չի երևացել շենքի ո՛չ ներսում, ո՛չ էլ դրսում:

Van Nuys Regency կինոթատրոններում կեսօրյա ցուցադրությունների ժամանակ երկու երրորդը լիքն էր՝ երիտասարդներից մինչև թոշակառուներ, որոնք բարձրաձայն ծիծաղում էին Ռոջենի ու Ֆրանկոյի արարքների վրա:

Սանտայի գլխարկ դրած 45-ամյա պրոֆեսոր Կարլոս Ռոյալը, ով եկել էր իր ընկերների հետ, ասաց.  «Շատ ավելի լավն էր, քան ես կարծում էի»: Նա նաև սելֆի նկարեց կինոթատրոնի դիմացի գրության մոտ, որտեղ նշված էր «Ես ցանկանում եմ աջակցել ԱՄՆ-ին»:

Ֆիլմը, որը ցուցադրվում է ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ փոքր քաղաքներում՝ սկսած Բանգորից, Մենից մինչև Ջասպեր ու Ինդիանա, Ռոջերին ու Ֆրանկոյին ներկայացնում է, որպես ԿՀՎ-ի աշխատակիցներ, որոնք պետք է սպանեն Հյուսիսային Կորեայի առաջնորդին:

Ասիայում օնլայն հանդիսատեսը կարծես թե ֆիլմը ձանձրալի է համարել: Հարավային Կորեայից մի բլոգեր նշել էր. «Ֆիլմում չկա դրամա ու զվարճանք: Մի՞թե նրանք լավ գործ են արել»:

Sony-ն որոշեց ֆիլմը ցուցադրել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաև Հոլիվուդյան հանրահայտ դեմք Ջորջ Կլունին, մի շարք Հանրապետականներ ու Դեմոկրատներ Վաշինգտոնում նշեցին, որ Հոլիվուդը ինքնացենզուրայի նախադեպ է ստեղծում:

Երբ Մանհեթթենում ֆիլմը դիտողները դուրս եկան կինոթատրոնից, դրսում արդեն իսկ սպասում էին թվային հեռուստաալիքների տեսախցիկներն ու հաջորդ դիտման համար հերթ կանգնած մարդիկ:

«Սա շատ ավելի լուրջ էր, քան սատիրան, որ ես պատկերացնում էի»,-ասաց Սիմոն Ռեյնոլդը, ով եկել էր Լոնդոնից: «Այստեղ նաև Ամերիկայի համար հաղորդագրություն կար դրա արտաքին քաղականության մասին»: Հյուսիսային Կորեան ֆիլմը «պատերազմական արարք» է համարել:

Բազմաթիվ երկրպագուներ «Ինտերվյուն» զվարճալի ֆիլմ են համարել: Նյու Յորքի Քուինս թաղամասից 54-ամյա գրադարանավար Կեն Ջակոուիցը այն անվանեց «զվարճալի մարդկանց կողմից ստեղծված զվարճալի ֆիլմ»: Նա  նաև հաղորդագրություն ուներ Հյուսիսային Կորեայի և ցանցահենների համար: «Դուք այս ֆիլմին նոր կյանք տվեցիք»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment