ԱՄՆ-ն նահանջ է գրանցել Ինտերնետի ազատության ոլորտում

ԱՄՆ-ն նահանջ է գրանցել Ինտերնետի ազատության ոլորտում

Հոդվածի առանցքում

  • 2014 թ ինտերնետն ավելի քիչ ազատ է եւ շատ ավելի անհավասար:
  • 2014 թ հետազոտությունում, սկանդինավյան երկրները գլխավորում են համաշխարհային աղյուսակը, իսկ ԱՄՆ զբաղեցնում է վեցերորդ տեղը:
  • Web Index-ը պարզել է, որ այն չի առաջարկում համապատասխան պաշտպանություն իր քաղաքացիներին, երբ խոսքը վերաբերում է գաղտնիության իրավունքին, ինչպես նաև որ այն ունի անհավասարակշիռ թվային հեղինակային օրենքներ եւ որ ցանցին մուտք գործող քաղաքացիների թիվը ավելի ցածր է՝ համեմատած այլ զարգացած երկրների հետ:
  • Web Index գտել է, որ անհավասարությունը եւ գրաքննությունը աճում են ամբողջ աշխարհում:
  • Երկրների 84% ունի կամ թույլ օրենքներ կամ չունի օրենքներ կանխելու քաղաքացիների զանգվածային հսկողությունը (մինչեւ 63% 2013 թ. դրությամբ), իսկ 38% -ն ունի չափավոր վեբ գրաքննություն (մինչեւ 32% 2013 թ. դրությամբ):

Ուշադրությանն արժանի

2014 թ ինտերնետն ավելի քիչ ազատ է եւ շատ ավելի անհավասար: Եվ որպես զարգացած պետություն՝ ԱՄՆ-ը կարող է ավելի լավ արդյունք ցույց տալ այս ոլորտում, ասում է World Wide Web հիմնադրամի վերջին հետազոտությունը:

Հիմնադրամի ամենամյա Web Index վերլուծությունը չափում է ինտերնետի ներդրումը 86 երկրների սոցիալական, տնտեսական եւ քաղաքական առաջընթացի ոլորտներում: Իր 2014 թ հետազոտությունում, սկանդինավյան երկրները գլխավորում են համաշխարհային աղյուսակը, իսկ ԱՄՆ զբաղեցնում է վեցերորդ տեղը:

«Դա մի քիչ անակնկալ էր», – ասում է հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Աննա Ջելեման՝ խոսելով ԱՄՆ-ին վերաբերվող ցուցանիշների մասին, որոնք գրանցել են նահանջ 2013 թ. չորրորդ տեղի հետ համեմատած: «Մտահոգվելու առիթ է տալիս, որ տարիների ընթացքում մենք տեսնում ենք ԱՄՆ-ի գրանցող նահանջը: Այն, ըստ էության, շատ մոտ է, որ նահանջի Հարավային Կորեայից, որը մեկ շնչին ընկնող եկամուտի առումով շատ ավելի աղքատ է և գտնվում է փոքր Իսլանդիայից մեկ հորիզոնական բարձր»:

Ըստ Ջելեմանի, կան երեք հիմնական պատճառներ, թե ինչու է ԱՄՆ նահանջում: Web Index-ը պարզել է, որ այն չի առաջարկում համապատասխան պաշտպանություն իր քաղաքացիներին, երբ խոսքը վերաբերում է գաղտնիության իրավունքին, ինչպես նաև որ այն ունի անհավասարակշիռ թվային հեղինակային օրենքներ եւ որ ցանցին մուտք գործող քաղաքացիների թիվը ավելի ցածր է՝ համեմատած այլ զարգացած երկրների հետ:

Այդ գործոններն են խոչընդոտում, որ ամերիկացիներն առավել օգտվեն ինտերնետի հնարավորություններից սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում, ասաց նա:

«Հարավային Կորեայի եւ Իսլանդիայի նման երկրներում ինտերնետ կապի մակարդակը հասնում է 100%», – ասաց Ջելեման: «ԱՄՆ-ը, կարծես, կանգ է առել 85% -ի շրջանակում, և այստեղ մենք տեսնում ենք հսկայական բացեր հարուստ, քոլեջում կրթություն ստացած մարդկանց եւ միայն բարձրագուն դպրոց ավարտած աղքատ մարդկանց միջև գյուղական վայրերում: Դա էլ ի վերջո սկսում է վնասել ԱՄՆ-ին»:

Գաղտնիության հետ կապված՝ Ջելեման ասաց, որ նրանք, ովքեր մտնում են ինտերնետ, սակայն մտահոգվում են, որ իրենց կարող են վերահսկվել օնլայն, հազիվ թե «շահագործեն ինտերնետը իր ամբողջ ներուժով»:

Ջելեման նաև հույս ունի, որ այս ցուցանիշները կսթափեցնեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, քաղաքացիներին ու բիզնեսներին:

«Կան բազմաթիվ կորցրած հնարավորություններ, որտեղ փոքր նախաձեռնությունները կարող են հսկայական արդյունքներ գրանցել», – ասել է նա:

Ընդհանուր առմամբ, Web Index գտել է, որ անհավասարությունը եւ գրաքննությունը աճում են ամբողջ աշխարհում: Երկրների 84% ունի կամ թույլ օրենքներ կամ չունի օրենքներ կանխելու քաղաքացիների զանգվածային հսկողությունը (մինչեւ 63% 2013 թ. դրությամբ), իսկ 38% -ն ունի չափավոր վեբ գրաքննություն (մինչեւ 32% 2013 թ. դրությամբ):

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment