Հյուսիսային Կորեայի ինտերնետը անջատվել էր: Աշխարհի ամենատարօրինակ անջատումը

Հյուսիսային Կորեայի ինտերնետը անջատվել էր: Աշխարհի ամենատարօրինակ անջատումը

Հոդվածի առանցքում

  • Վաշինգտոնը մեղադրում է կիբեր հարձակման մեջ Հյուսիսային Կորեային և խոստացել է հակազդել: Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքը:
  • Եթե գետնի վրայով անցնող մալուխները սովորաբար ավելի լավ են պաշտպանված լինում, այն մալուխները, որոնք անցնում են ծովի տակով որպես կանոն ավելի խոցելի են հիմնականում հանկարծակի պատահարների արդյունքում:
  • Երբեմն մալուխները պարզապես կոտրվում են: Այս տարվա սեպտեմբերին մուտքը ինտենետ գրեթե անհնար էր դարձել հարավ-արևելյան Ասիայում 12,000 մղոն մալուխի վնասման պատճառով, որը կապում է Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանը ԱՄՆ-ի հետ:

Ուշադրությանն արժանի

Հյուսիսային Կորեայում գրեթե 10 ժամով անջատվել էր ինտերնետը Sony Pictures-ի դեմ կիբեր-հարձակման արդյունքում՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության պայմաններում:

Վաշինգտոնը մեղադրում է կիբեր հարձակման մեջ Հյուսիսային Կորեային և խոստացել է հակազդել: Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքը:

Չնայած որ դեռ հայտնի չէ, թե երկուշաբթի և երեքշաբթի օրվա ինտերնետի անջատումը արդյունք էր ԱՄՆ-ի գործողությունների, թե այլ բանի, պատմությունը ցույց է տալիս, որ համացանցը կարող է անջատվել բազմաթիվ տեսակի քիչ հավանական պատճառներով:

2011-ին 75-ամյա վրացուհին, վաճառքի համար պղինձը որպես ջարդոն հայթայթելու ժամանակ, պատահաբար իր բահով կտրել էր ստորգետնյա կաբելը և անջատել ինտերնետ ծառայությունը հարևան Հայաստանի տարածքում:

Կինը, ում տեղական ԶԼՄ-ները շտապեցին անվանել «բահի հակեր», փորում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մոտ ընկած տարածքում, երբ վնասեց օպտիկա-մանրաթելային մալուխը: Վրաստանով է անցնում Հայաստանին նախատեսված ինտերնետի 90 տոկոսը, ինչը նշանակում է, որ ազգի մեծ մասը շուրջ հինգ ժամ զրկված էր ինտերնետից:

Վնասը հայտնաբերվել է օպտիկամանրաթելային կապի մոնիտորինգի համակարգի միջոցով Արևմտյան Եվրոպայից,և անվտանգության թիմը մեկնել էր այդտեղ և ձերբակալել էր այդ կնոջը:

Եթե գետնի վրայով անցնող մալուխները սովորաբար ավելի լավ են պաշտպանված լինում, այն մալուխները, որոնք անցնում են ծովի տակով որպես կանոն ավելի խոցելի են հիմնականում հանկարծակի պատահարների արդյունքում:

2008-ին ինտերնետային և հեռախոսային կապը Մերձավոր Արևելքի մեծ մասում երկու անգամ դանդաղեց, երբ Միջերկրականով անցնող մալուխը վնասվել էր՝ նավի խարսխի պատճառով: Նույն տարում ավելի ուշ ինժեներները ստորջրյա ռոբոտ էին ուղարկել, երբ վնասվել էին երեք մալուխներ կամ երկրաշարժի կամ ձկնորսական ցանցի պատճառով:

Ավելի քիչ սովորական էր անցյալ տարվա դեպքը, երբ Եգիպտոսի նավատորմը ձերբակալել էր երեք տղամարդկանց, ովքեր ցանկանում էին միտումնավոր կտրել ստորջրյա մալուխը երկրի ջրային սահմաններում, ինչի հետևանքով զգալիորեն ընկել էր ինտերնետի արագությունը: Նրանք ասել էին, որ կտրել են մալուխը պատահմամբ:

Երբեմն մալուխները պարզապես կոտրվում են: Այս տարվա սեպտեմբերին մուտքը ինտենետ գրեթե անհնար էր դարձել հարավ-արևելյան Ասիայում 12,000 մղոն մալուխի վնասման պատճառով, որը կապում է Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանը ԱՄՆ-ի հետ:

Իսկ երբեմն էլ պատճառ կարող է դառնալ կառավարության գործունեությունը: 2012-ին Սիրիայի կառավարությունը լայնորեն մեղադրվում էր երկրում գրեթե ամբողջությամբ ինտերնետի անջատման համար, որը հավանաբար փորձում էր կանխել ապստամբների քարոզչական նյութերի տարածումը երկրում քաղաքացիական պատերազմի վերաբերյալ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment