Իրավապաշտպանները պնդում են, որ համաշխարհային ինտերնետ ազատությունն անկում է ապրում (դրական ակնարկ Հայաստանին)

Հոդվածի առանցքում

  • Freedom House-ի տվյալով՝ ինտերնետ ազատությունն ամբողջ աշխարհում 4-րդ տարին անընդմեջ վատանում է, այն կտրուկ նվազել է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Թուրքիայում:
  • «Ազատությունը 2014-ի ցանցում» զեկույցում Իրանը, Սիրիան եւ Չինաստանը ինտերնետ ազատությունը չարաշահող աշխարհի ամենավատ պետություններն են:
  • Զեկույցում Հայաստանը ստացել է 28 միավոր և համարվել է ազատ։

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ-ում հիմնված իրավապաշտպան կազմակերպությունն ասում է, որ Ինտերնետ ազատությունն ամբողջ աշխարհում չորրորդ տարին անընդմեջ վատանում է, այն կտրուկ նվազել է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Թուրքիայում:

 Դեկտեմբերի 4-ին հրապարակված «Ազատությունը 2014-ի ցանցում» զեկույցում Freedom House-ը նշում է, որ Իրանը, Սիրիան եւ Չինաստանը ինտերնետ ազատությունը չարաշահող աշխարհի ամենավատ պետություններն են:

Զեկույցը, որն ընդգրկում է 2013-ի մայիսից մինչև 2014-ի մայիսն ընկած ժամանակահատվածը, գնահատում է Ինտերնետի եւ թվային մեդիա ազատության մակարդակը 65 երկրներում: Նրանցից  յուրաքանչյուրը կստանա 0 միավորից (առավել ազատ լինելու) մինչև 100-ը (պակաս ազատ լինելու համար):

 Նշվում է, որ 2013 թ. մայիսից անկում է գրանցվել գնահատված 65 երկրներից  36- ում:

Միավորների հիման վրա զեկույցը երկրները բաժանում է  կատեգորիաների. ազատ (0-30 միավոր), մասամբ ազատ (31-60 միավոր), ոչ ազատ (61-100 միավոր):

 Զեկույցում ընդգրկված երկրներից, որտեղ հեռարձակվում է Ազատություն ռադիոկայանը, միայն երկուսն են համարվել ազատ. Վրաստանը 26 միավորով, Հայաստանը՝ 28:

Ուկրաինան (33 միավոր), Ղրղզստանը (34), Ադրբեջանը (55), Ռուսաստանը (60) եւ Ղազախստանը (60) «մասամբ ազատ» երկրների շարքում են:

Զեկույցում նշվում է, որ վերջին հինգ տարիներին Ռուսաստանի նիշը նվազել է 11 կետով: 2012 թ նախագահի պաշտոնին Վլադիմիր Պուտինի վերադարձից հետո իշխանություններն ընդունել են օրենք, որն արգելափակում է առցանց տեքստերը, քննադատական կամ ընդդիմադիր լրատվամիջոցները: Պուտինի ստորագրած օրինագիծը թույլատրում է առանց դատական վերահսկողության, արգելափակել  ցանկացած կայք, որի բովանդակությունը կհամարվի «ծայրահեղական» կամ ընբոստության կոչ կլինի:

The Freedom House թերթը գրում է, որ օրինագիծը ուժի մեջ է մտել այս տարվա փետրվարին, որպեսզի հնարավոր լինի պայքարել այն կայքերի դեմ, որոնք քննադատում են Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում:

Եվրոմայդանի բողոքի ցույցերի ժամանակ սոցիալական լրատվամիջոցների ու առցանց լրագրության դեմ գործադրված բռնության, եւ այն ապացույցների համար, որոնք հաստատում են, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարությունը ակտիվիստներին, լրագրողներին ու քաղաքական ընդդիմախոսներին պահել է Ինտերնետ հսկողության տակ` Ուկրաինայի վարկանիշը նվազել է հինգ միավորով:

 Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է քրեական պատասխանատվության ենթարկել ինտերնետային տեքստերում տեղ գտած զրպարտությունների համար: Նշվում է Խադիջա Իսմաիլովայի գործը, որը Ազատություն ռադիոյի ադրբեջանական ծառայության լրագրողն է և բազմիցս ենթարկվել է շանտաժի ու գենդերային հարձակումների:

Իրանը (89), Ուզբեկստանը (79), Պակիստանը (69) եւ Բելառուսը (62) այն պետություններն են, որտեղ ինտերնետը ազատ չէ:

Թերթը նշում է, որ Իրանը շարունակում է մնալ աշխարհում ամենավատ երկիրը ինտերնետ ազատության տեսանկյունից, չնայած բարեփոխիչ նախագահ Հասան Ռոհանիի ընտրությունը մեծ հույսեր էր ներշնչում: Ասվում է, որ կառավարությունը շարունակում է դաժան պատիժներ կիրառել, երկարատեւ ազատազրկման դատապարտել մարդկանց, որոնք ի թիվս այլ առցանց գործունեությունների, նպաստում են նաև սուֆիզմին:

Թերթը հիշեցնում է Պակիստանում տեղի ունեցածի դեպքի մասին, երբ 2013 թվականի հունիսին տեղացի տղամարդիկ քարկոծելով սպանել էին մի կնոջ, ում ցեղի դատարանը մեղավոր էր ճանաչել բջջային հեռախոս պահելու համար:

Զեկույցում նշվում է, որ Բելառուսում վիճակը բարելավվում է, միաժամանակ, հիշեցնում է մի բլոգերի գործը, որը ոստիկանության կոռուպցիան բացահայտելու համար ենթարկվում է հալածանքների ու անցնում հարկադիր հոգեբուժական ստուգման:

Զեկույցում ասվում է, որ, 2013 թ. մայիսից մինչև 2014-ի մայիսը, մոտ 41 պետություն ընդունել է կամ  առաջարկել օրենքներ, որոնք տուգանում են ազատ խոսքը ինտերնետում, խստացնում են ինտերնետային տեքստերի հսկողությունը կամ ընդլայնում ամբողջ Ինտերնետի վերահսկողությունը:

Միացյալ Նահանգները, որն ինտերնետի օգտագործման առումով վեց առավել ազատ երկրների շարքում էր, վերջին տարվա ընթացքում երկու միավոր է կորցրել:

Զեկույցում նշվում է նաեւ, որ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո ԱՄՆ-ը  ջանք է գործադրում օրենսդրության մեջ բարեփոխումներ կատարելու ուղղությամբ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment