YouTube-ում մարտահրավեր նետողը երաժշտության սիրահարներին մեծ դեր է հատկացնում

YouTube-ում մարտահրավեր նետողը երաժշտության սիրահարներին մեծ դեր է հատկացնում

Հոդվածի առանցքում

  • Միջերգանքի տեսահոլովակների հիմնական ֆորմատը ծանոթ է այն մարդկանց, ովքեր մեծացել են «Ընտրիր քո սեփական արկածները» (“Choose Your Own Adventure”) գրքերի շարքի հիման վրա: Ֆիլմի ընթացքում հեռուստադիտողին պետք է առաջարկվեին հարցեր, թե ինչպես է զարգանալու պատմությունը:
  • Անցյալ տարի Բոբ Դիլանի “Like a Rolling Stone” միջերգանքային հոլովակը, որը հնարավորություն է տալիս դիտողներին շրջել հեռուստատեսային մտացածին հորիզոններում՝ գովազդային հոլովակների, խաղային ներկայացումների, որտեղ հերոսները կրկնում են Դիլանի տեքստը, ունեցել է ավելի քան յոթանասուն միլիոն դիտում:
  • Այս ընկերությունը հանդիսանում է առցանց երաժշտության՝ YouTube-ում հիմնական գերիշխողներից մեկը: «Hulu»-ի երկու նախկին ղեկավարների սկիզբ դրված ծրագիրը վերջերս երեք միլիոն բաժանորդներին առաջարկեց կարճ հոլովակներին ավելի վաղ մուտք ունենալու ծրագիր:

Ուշադրությանն արժանի

Հինգ տարի առաջ իսրայելացի ռոք աստղ Յոնի Բլոքը (Yoni Bloch) որոշեց այնպիսի տեսահոլովակ պատրաստել, որն ունկնդրին հնարավորություն կտար ընտրել, թե ինչպես պետք է ավարտվի պատմությունը: Սակայն այդպիսի տեխնոլոգիա չկար, ուստի Բլոքն ու նրա խմբի անդամները այն ինքնուրույն ստեղծեցին և 2000 դոլարով նկարահանեցին տեսահոլովակը:

Այդ տեխնոլոգիան այժմ «Interlude»-ի (միջերգանք) հիմքն է: Դա այն կազմակերպությունն է, որը 2010-ին օգնեց Բլոքին՝ սկսել, և համալրեց YouTube-ի գործընկերների շարքերը:  Այն միաժամանակ «Warner Music Group»-ի՝ նոր համատեղ ձեռնարկություն ստեղծեց: Այս ընկերությունը համարվում է Coldplay-ի և Bruno Mars-ի պես միջերգանքի երաժշտության աստղերի տունը:

Մենք կարծում էինք, որ ոչ ոք դա այնպես չէր անում, ինչպես պետք է»,-անցյալ շաբաթ իրենց ընկերության Մանհեթընի գրասենյակում ասել է  33-ամյա Բլոքը: «Մեր հիմնական գաղափարը կայանում էր նրանում, որ մի որոշակի տարբերակ ստեղծելու փոխարեն այնպիսի խաղային հարթակ ստեղծել, որը այլ մարդկանց թույլ կտար որոշել, թե ինչով ավարտվի»:

Միջերգանքի տեսահոլովակների հիմնական ֆորմատը ծանոթ է այն մարդկանց, ովքեր մեծացել են  «Ընտրիր քո սեփական արկածները» (“Choose Your Own Adventure”)  գրքերի շարքի հիման վրա:  Ֆիլմի ընթացքում հեռուստադիտողին պետք է առաջարկվեին  հարցեր, թե ինչպես է զարգանալու պատմությունը, օրինակ, հերոսը սպիտա՞կ հագուստ պետք է կրի, թե՞ սև, իսկ հոլովակը հեշտությամբ ինտեգրացնում է յուրաքանչյուր ընտրությունը:

Այս ընկերությունը հանդիսանում է առցանց երաժշտության՝ YouTube-ում հիմնական գերիշխողներից մեկը: «Hulu»-ի երկու նախկին ղեկավարների սկիզբ դրված ծրագիրը վերջերս երեք միլիոն բաժանորդներին  առաջարկեց կարճ հոլովակներին ավելի վաղ մուտք ունենալու ծրագիր: Եվ սեպտեմբերին «Universal Music Group»-ը գործարք է կնքել «Mirriad»-ի հետ, որը մասնագիտացած է հին հոլովակների համար նոր գովազդներ ավելացնելու մեջ: Այն, որ Interlude-ի հաջողությունը հակասում է այնպիսի հսկաների շահերին, ինչպիսին է, օրինակ, YouTube-ը, որի սեփականատերը Գուգլն է և յուրաքանչյուր ամիս գրավում է միլիարդից ավելի  դիտողների, ամենևին էլ երաշխավորված չէ:  Սակայն արդեն իսկ դրա մասին որոշակի ակնարկներ կան:

Անցյալ տարի Բոբ Դիլանի  “Like a Rolling Stone”  միջերգանքային հոլովակը, որը հնարավորություն է տալիս դիտողներին շրջել հեռուստատեսային մտացածին հորիզոններում՝ գովազդային հոլովակների, խաղային ներկայացումների, որտեղ հերոսները կրկնում են Դիլանի տեքստը, ունեցել է ավելի քան յոթանասուն միլիոն դիտում:

Վերջերս  Warner-ի արտիստ ռեփ երգիչ Վից Խալիֆայի (Wiz Khalifa) “Stayin Out All Night“-ի ինտերակտիվ հոլովակը  դիտվել է 3,8 միլիոն անգամ, մինչդեռ YouTube-ի սովորական տեսահոլովակը դիտվել է ընդամենը 3,6 միլիոն անգամ: «Interlude-ի տեխնոլոգիաները փոխում են խաղի կանոնները,-ասվում է պարոն Խալիֆայի հայտարարության մեջ,- ես շատ ուրախ եմ առաջինը լինելու համար»:

«Warner»-ի և գովազդատուների համար, որոնք սկսել են օգտագործել Interlude-ը, այս տեխնոլոգիայի գրավչությունը կայանում է նրանում, որ այն դիտողներին հնարավորություն է տալիս խաղի ակտիվ  մասնակից լինել:  Ըստ ընկերության գործադիր տնօրեն պարոն Բլոքի, Interlude երաժշտության ունկնդիրների 90 տոկոսը դիտելու ընթացքում ընտրություն է կատարում (հոլովակը շարունակվում է նաև այն դեպքում, եթե հեռուստադիտողը ոչ մի ընտրություն չանի):

Լսարանի առավել ակտիվ մասնակցությունը պայմանավորում է գովազդի առավել բարձր գները, Interlude-ի վիպականացված լաբիրիթոսները ևս արտադրողների համար միջոցներ են առաջարկում (բնականաբար վճարովի): «Warner Music»-ի գլխավոր օպերացիոն տնօրեն  Ռոբերտ Ս Վիզենթալի (Robert S. Wiesenthal) մեջբերված պատկերազարդումներից մեկում հեռուստադիտողին հնարավորություն էր տրվում ընտրել, թե ռեփ հոլովակում հերոսը շարունակի պարել երեկույթի ընթացքում, թե նստի  BMW ավտոմեքենան:

Մենք բոլորս մասնակցում ենք դրամականացման այս որսին,-ասում է պարոն Վիզենթալը,-երբ ինչ-որ մեկը ընտրում է, որ ինչ-որ բան սովորի, դա ավելի թանկ արժե, քան, օրինակ, ֆիլմին նախորդող գովազդային հոլովակը կամ վիսկիի շշով երիտասարդը»:

Ձայնագրողների համար նման ջանքերը երաժշտական տեսահոլովակներից ավելի մեծ գումարներ ստանալու հնարավորություն են տալիս, որոնք կարևորագույն նշանակություն ունեն զարգացման համար, սակայն, որպես կանոն, զիջում են հիասթափեցնող ռոյալիթիներին:

«Recording Industry Association of America»-ի համաձայն՝ ձայնագրողները միայն անցյալ տարվա ընթացքում ստացել են երկու հարյուր քսան միլիոն դոլար գովազդով օժանդակվող կայքերից, ինչպիսին օրինակ YouTube –ն է և Vevo-ն, որը հնարավորություն է տալիս հեռուստադիտողին ընտրական գրել, թե ինչպիսի երգեր լսեն կամ դիտեն:

Անձամբ պարոն Բլոքը նման չէ տեխնոլոգիական գուրուի, որն անում է ինքնաոչնչացնող կատակներ և նվազեցնում երաժշտության ոլորտում իր սեփական հաջողությունները (նա հանդիսանում էր “Kokhav Nolad”-ի՝ “American Idol”-ի իսրայելյան տարբերակի դատավորը):

Նրա ընկերությունը գրասենյակը կիսում է «S-Curve Records»-ի հետ: Սա անկախ ձայնագրող ընկերություն է, որի հիմնադիր Սթիվ Գրինբերգը 2010-ին միջերգանքը ներմուծեց ամերիկյան երաժշտական աշխարհ՝ S-Curv-ի արտիստ Էնդի  Գրեմմըրի գրավիչ ինտերակտիվ հոլովակի միջոցով: Դրանից հետո պարոն Բլոքն ասել էր, որ մարտահրավեր է նետել Սիլիկոնյան հովտի հիմնադիրներին:

«Մեզ են դիմում վենչուրային կապիտալի բոլոր տեսակները, սակայն մենք իրոք չգիտենք, թե դա ինչ է»,-ասում է Բլոքը:

Վերջին հաշվով,  Interlude ֆինանսավորվել է 19 միլիոն դոլարով և այժմ Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Թել Ավիվում  60 աշխատակից  ունի: Ի հավելումն Warner-ի հետ իր գործընկերությանը, այն գործարք է կնքել նաև գովազդի համաշխարհային գիգանտ  WPP-ի հետ:  Նրա ընկերությունը մի քանի տեսահոլովակների թողարկումից հետո տեսահոլովակ է թողարկել Coldplay-ի պես գերաստղի մասնակցությամբ, պարոն Բլոքը ծիծաղել է և հիշել այն ինտերակտիվ հոլովակը, որը նա օգտագործել էր իր կնոջը առաջարկություն անելու համար, դրանում հնարավոր է եղել ընտրել միայն «այո» տարբերակը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment