Հայացք ներսից. ինչ են իրանցիները մտածում են ԱՄՆ-ի հետ դիմակայության մասին
Հոդվածի առանցքում
- Ցանկացած իրանցի, ում հետ խոսել եմ 10-օրյա այցի ընթացքում, կարծում է, որ ԱՄՆ-ի հետ պատերազմ չի լինի, չնայած լարվածությունը մեծացավ, երբ ԱՄՆ-ն Իրանին մեղադրեց Օմանի ծոցում նավթային տանկերների վրա հարձակման համար, բացի այդ Իրանը խփեց ԱՄՆ հետախուզական անօդաչու սարքը Հորմուզի նեղուցում:
Ուշադրությանն արժանի
Իրանի, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև լարվածության աճի պայմաններում, BBC- ին Իրան մուտք գործելու հազվադեպ հնարավորություն տրվեց:
Իրանցիները զայրացած են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարի դուրս եկավ միջուկային գործարքից և Իրանի նկատմամբ ջախջախիչ պատժամիջոցներ հաստատեց:
BBC- ի թղթակից Մարտին Պաթիենսը, օպերատոր Նիկ Միլլարդի և պրոդյուսեր Քարա Սվիֆթի հետ եղել է Թեհրանում և սուրբ քաղաք Քոմում, իրանցիների հետ խոսել ճգնաժամի խորացման մասին:
Ինչպես բոլոր օտարերկրյա ԶԼՄ-ների, այս թիմի դեպքում էլ ձայնագրությունը վերահսկվում էր, խմբին էլ ամբողջ ժամանակ ուղեկցում էր կառավարության ներկայացուցիչը:
Թեհրանի ամենահարուստ արվարձանները կառչել են լանջերից, տապից ու աղտոտումից հեռու, որը խեղդում է քաղաքի գրեթե ինը միլիոն մարդուն:
Կիրակի օրերին, շատ իրանցիներ՝ երիտասարդ և ծեր, իրենց ուսապարկերով հեռանում են քաղաքից: Բայց նույնիսկ մաքուր լեռնային օդում հնարավոր չէ փախչել ԱՄՆ պատժամիջոցներից:
Դոնալդ Թրամփը վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները, երբ միակողմանի դուրս եկավ Իրանի և աշխարհի վեց տերությունների միջև կնքված միջուկային գործարքից:
ԱՄՆ նախագահն ասել է, որ նախկին գործարքը մեծ շռայլություն էր Իրանի համար և այդ երկրին ազատ հնարավորություն տրվեց բալիստիկ հրթիռներ մշակելու ու Մերձավոր Արևելքի գործերին միջամտելու հարցում:
Թրամփը ցանկանում է «առավելագույն ճնշում գործադրել» Իրանի վրա՝ պարտադրելու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Շատերը վախենում են, որ դա կարող է հանգեցնել հակամարտության:
Իրանը կատաղած է, իրեն խաբված է համարում ԱՄՆ-ի և լքված եվրոպական երկրների կողմից, որոնք դեռևս աջակցում են գործարքը` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան:
Ամերիկայի որոշումը ամրապնդեց այն կարծրատիպը, որ Վաշինգտոնին երբեք չպետք է վստահել: ԱՄՆ-ի (և Մեծ Բրիտանիայի) նկատմամբ անվստահությունը Իրանում խորացել է այն բանից հետո, երբ 1953 թ.-ին երկու երկրները կազմակերպեցին հեղաշրջում և իշխանությունից հեռացրին Իրանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետին:
«Մենք, իրանցիներս շատ երկար պատմություն ունենք և միշտ դիմակայել ենք դժվարություններին», – ասում է Հադին, ով իր փոքրիկ սրճարան է հրավիրում զբոսաշրջիկներին:
Հադին ասում է, որ ամերիկացիների կարծիքով պատժամիջոցները կհանգեցնեն խռովությունների և Իրանի կառավարությունն էլ այլընտրանք չի ունենա ու կգնա փոխզիջման:
Սակայն նա նշեց, որ պատժամիջոցները ճիշտ հակառակն արեցին, ամբողջ երկրում համախմբեցին լիբերալներին ու պահպանողականներին:
«Մենք այստեղ ունենք ազգային միասնություն և վիճակն ինչքան բարդանում է, այնքան մարդիկ ավելի միասնական են դառնում»:
Թեհրանի հարավային արվարձաններում, որտեղ աշխատավոր խավն է ապրում, պատժամիջոցներն ավելի ուժեղ են զգացվում:
Մինչև պատժամիջոցների սահմանումը, նրանց վիճակը դարձյալ լավ չէր, իսկ անցյալ տարի շատերը հայտնվեցին եզրագծին:
Սննդամթերքի գները ավելի քան կրկնապատկվել են, իսկ տնտեսության անկման պատճառով շատերը պայքարում են աշխատանք գտնելու և ծայրը ծայրին հասցնելու համար:
«Ես համոզված չեմ, որ Դոնալդ Թրամփը առավելություն է ստանում մեզ վնասելով», – ասաց Զոհր Ֆարզանեն, երեք երեխաների մայրը, որն օրական մոտ 2 դոլար է աշխատում:
Նա ասում է, որ պատժամիջոցների պատճառով ընտանիքն աղքատության մեջ է հայտնվել, այլևս չի կարողանում միս գնել ընտանիքի կամ էլ շնչադիմակ իր ասթմայի համար:
Նա 11 տարեկան տղային ուղարկել է բարեգործություն, որպեսզի երեխան կարողանա օրական մեկ անգամ նորմալ սնվել: Նրա համար անչափ վիրավորական է, որ ստիպված է օգնություն խնդրել:
«Շնորհակալ ենք Աստծուն, որ ուտելու մի կտոր հաց ու պանիր ունենք», – ասաց նա: «Ի վերջո, Իրանում խաղաղություն է, պատերազմ չկա»:
Ցանկացած իրանցի, ում հետ խոսել եմ 10-օրյա այցի ընթացքում, կարծում է, որ ԱՄՆ-ի հետ պատերազմ չի լինի, չնայած լարվածությունը մեծացավ, երբ ԱՄՆ-ն Իրանին մեղադրեց Օմանի ծոցում նավթային տանկերների վրա հարձակման համար, բացի այդ Իրանը խփեց ԱՄՆ հետախուզական անօդաչու սարքը Հորմուզի նեղուցում:
Իրանի նախկին փոխարտգործնախարար Հոսեյն Շեյխոլիսլամն ասել է, որ պատերազմը ոչ մի երկրի շահերից չի բխում:
«Պատերազմ չի լինի, իհարկե, հնարավոր է, որ որևէ մեկը սխալ թույլ տա, բայց մենք պատերազմ չենք ուզում:
«Ես կարծում եմ Թրամփը հասկանում է, որ պատերազմն իր օգտին չէ, քանի որ մեր դեմ պատերազմը նշանակում է մահացած ամերիկացի զինվորներ, իսկ նա պատրաստ չէ թաղումների Վաշինգտոնում», – ասել է Շեյխոլիսլամը:
Լեռան մոտ ես հանդիպեցի մի երիտասարդ կնոջ`Նասիմին, որը զբոսնում էր մի խումբ ընկերների հետ:
Ես հարցրեցի նրան, թե ինչ է մտածում նախագահ Թրամփի մասին: Նա ծիծաղեց, բարձրացրեց ձեռքերը, ափերը վեր ու այդ ժեստով հասկացրեց, որ չգիտի, թե ինչ ասի:
Բայց հետո այն, ինչ նա ասաց, զարմացրեց ինձ:
«Գուցե մեզ համար ավելի լավ լիներ, եթե պատերազմ սկսվեր», – ասաց նա:
Ես հարցրեցի. Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը պատերազմ ցանկանա:
«Դա, ըստ էության, կարող է հանգեցնել մեր իշխող համակարգի փոփոխության: Դա կարող է բերել ավելի լավ վիճակի: Բայց եթե այն կնպաստի քաղաքացիական պատերազմին, ապա ոչ, լավ չի լինի», – պատասխանեց նա:
2009 թվականին Նասիմի նման մարդիկ բողոքի ակցիաներ անցկացրին փողոցներում, երբ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը վերընտրվեց:
Այն կոչեցին «Կանաչ հեղափոխություն», քանի որ այդ գույնն օգտագործում էր պարտված ընդդիմադիր թեկնածու Միր Հուսեյն Մուսավին, որը մինչև հիմա տնային կալանքի տակ է:
Իշխանությունները ճնշում են բողոքի զանգվածային ցույցերը և պնդում, որ Իրանում հզոր ընդդիմադիր շարժում չկա:
Բայց սա շատ քաղաքական հայացքների երկիր է:
Դուք ունեք կոշտ գծի կրոնական պահպանողականներ, ինչպես նաև լիբերալներ, և, հավանաբար, մեծամասնություն կազմող իրանցիներ, ովքեր պարզապես չեն ուզում աչքի ընկնել: Նախագահ Թրամփը կարծում է, որ այս բաժանումն էլ կարող է օգտագործել:
Չսխալվեք, դրանք կոշտ գծի կողմնակիցներն են, որոնք էլ ղեկավարում են այս երկիրը:
Բայց երբ Իրանը դիմակայի Ամերիկային, իրանցիների մեծամասնությունը, պահպանողական թե լիբերալ, առաջին հերթին կմտածի երկրի մասին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ