ԱՄՆ-ի դեմ Չինաստանի և Ռուսաստանի ստվերային պատերազմը

ԱՄՆ-ի դեմ Չինաստանի և Ռուսաստանի ստվերային պատերազմը

Հոդվածի առանցքում

  • CNN- ի ազգային անվտանգության հարցերով գլխավոր թղթակից Ջիմ Սցիուտոյի նոր գիրքը ` «Ստվերային պատերազմը», ուսումնասիրում է Չինաստանի և Ռուսաստանի գաղտնի պատերազմն ԱՄՆ-ի առաջնորդած միջազգային կարգի դեմ: Չնայած շարադրանքին և լավ աղբյուրին՝ գիրքն այդքան էլ դյուրին չէ կարդալու համար:

Ուշադրությանն արժանի

 

CNN- ի ազգային անվտանգության հարցերով գլխավոր թղթակից Ջիմ Սցիուտոյի նոր գիրքը ` «Ստվերային պատերազմը», ուսումնասիրում է Չինաստանի և Ռուսաստանի գաղտնի պատերազմն ԱՄՆ-ի առաջնորդած միջազգային կարգի դեմ: Չնայած շարադրանքին և լավ աղբյուրին՝ գիրքն այդքան էլ դյուրին չէ կարդալու համար:

Պարզ է, որ Ամերիկայի հակառակորդները տոնում են լուռ, բայց շատ կարևոր հաղթանակներ:

«Ստվերային պատերազմի արագությունը և ուժը կարող է վախեցնել», – գրում է Սցիուտոն:

Նրա առաջին կետն այն է, որ մենք դեռ բավականաչափ չենք ճանաչում սպառնալիքի բնույթը: Նա նկարագրում է այն խառնաշփոթը, որտեղ ԱՄՆ հաջորդող վարչակազմերը Չինաստանին և Ռուսաստանին դիտում են որպես պետություններ, որոնք շահագրգռված են ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային կարգին հակադրվելու մեջ: Սցիուտոն ցույց է տալիս, թե ինչպես է այս խաբկանքը թույլ տվել հակառակորդներին պայքարել մեր դեմ՝ մեզ ասելով այն, ինչ ուզում ենք լսել:

Ստվերային պատերազմը, այնուամենայնիվ, պայքար է խաղաղության և պատերազմի միջև և մարտավարական դաշտ է գաղտնի գործողությունների և բացարձակ ուժի միջև: «Ստվերային պատերազմը» անցկացնում է մեզ աշխարհով մեկ պատերազմների տարբեր թատերաբեմերով:

Մենք տեսնում ենք, թե ինչպես է Էստոնիան արձագանքում ռուսական կիբերհարձակմանը հասարակական մոբիլիզացիայի միջոցով՝ հետագայում պատրաստ լինելու համար: «Կիբեր-հիգիենա, կիբեր-հիգիենա և կիբեր-հիգիենա», – ասում է նախագահ Կալջյուլեյտը Սցիուտին. « Մենք սովորեցնում ենք մեր ժողովրդին, և դա կարևոր է »:

Մենք տեսնում ենք, թե ինչպես է Չինաստանը ներգրավվում ԱՄՆ-ի մտավոր և ռազմական գաղտնիքների գողության մեջ: Տեսնելով այն, թե ինչ է անում Չինաստանը՝ գիտակցում ես, որ այդ սպառնալիքներին հակազդելու խիզախ ՀԴԲ-ի ջանքերը կարծես անիմաստ են: Սակայն այս գիրքը պարունակում է տեղեկություն Սցիտոյի նախկին ծառայությունից, երբ նա հանդիսանում էր 2011-2013 թվականներին Պեկինում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմի ղեկավար: Հեղինակը բացատրում է, թե ինչպիսի տեղեկացվածույուն էր պարունակում այս ծառայությունը: Նա, օրինակ, տեղեկացավ, որ «ամերիկյան ընկերությունները, չնայած գողության մասին տեղյակ լինելով, հաճախ հրաժարվում են դիմել ԱՄՆ կառավարության օգնությանը կամ կիբեր խախտումներ հայտնաբերելու խնդրանքով ՝ վախենալով կորցնել չինական գործընկերներին կամ չինական շուկան ընդհանրապես »: Սցիտոն նշում է, որ «Չինաստանի ռազմավարությունը մշակվում է հենց այդ վախի հիման վրա»:

Չնայած նա աշխատել է Օբամայի վարչակազմի ժամանակ՝ նա կողմնակալ չէ: CNN լրագրողը քննադատության է ենթարկում Օբամայի վարչակազմը 2014 թ. Ռուսաստանի կողմից Ուկրայինա ներխուժելու արձագանքի և Հարավային ծովում Չինաստանի ռազմականացման համար: Նա նաև արդարացիորեն քննադատում է նախագահ Օբամային՝ նախագահ Սի Ցզինպինի անձնական խոստումները հիմք ընդունելու համար:

Գիրքը լավ ընթերցելի է: Այցելելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի անձնակազմը Արկտիկայում, հեղինակը ընդգծում է, թե ինչպես ամերիկյան արձագանքները ստվերային պատերազմին պահանջում են ոչ հարմարավետ վայրեր և գաղափարներ. «Ես կրում եմ բազում շերտերով ռազմական հանդերձանք, բայց ցուրտը միևնույն է զգացնել է տալիս»:

Այսպիսով «Ստվերային պատերազմը» միայն հաշվետվության նման գիրք չէ: Դա ուղեցույց է: Յուրաքանչյուր գլխում Սցիուտոն ներկայացնում է, թե ինչպես մեր ամերիկացի քաղաքական գործիչները կարող են ավելի լավ մրցակցել մեր հակառակորդների հետ: Սցիուտոյի ցանկությունը տեսնելու ավելի արդյունավետ գործող Միացյալ Նահանգների կառավարություն իր մեջ պարունակում է մեծ հայրենասիրություն:

Հեղինակը չի խուսափում այն հանգամանքից, որ հաղթանակը ունի իր գինը: Նա նկատում է, որ «մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ են նոր ներդրումներ և առաջադիմական հաջորդ սերնդի ռազմական համակարգեր, ինչպիսիք են հիպերսոնիկ զենքերը … Ներդրումները հին ռազմական ոլորտում բավարար չեն ԱՄՆ-ի առավելությունը պահպանելու համար»:

Գրքում առկա են մտքեր, թե ինչու է այս ամենը կարևոր: Սցիուտոն նկատում է, որ «Չինաստանի կողմից նորաստեղծ կղզիների կառուցումը Հարավային Չինաստանի ծովում լայնածավալ և անմիջական մարտահրավեր է Միացյալ Նահանգների կողմից հաստատված և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջնորդած միջազգային կարգին»:

Սցիուտոն ցանկանում է, որ Ամերիկան ​​հաղթի: Նրա գիրքը անհրաժեշտ է ընթերցել նրանց, ովքեր կիսում են այդ մոտեցումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

 

 

Write a comment