Նրանք անմեղ են եղել, բայց բանտում անցկացրել են 39 տարի

Հոդվածի առանցքում

  • 39 տարի բանտում անցկացնելուց հետո 57-ամյա Ռիքի Ջեքսոնը և 60-ամյա Վիլի Բրիջմենը ազատ են արձակվել։
  • Նրանք մեղադրվել են 1975թ.-ի մայիսի 19-ին Կլիվլենդում խանութի դիմաց գործարար Հարի Ֆրենքսին սպանաելու համար։
  • Գործի միակ վկա, որ այն ժամանակ 13 տարեկան էր, խոստովանել է, որ սուտ ցուցմունք է տվել։
  • Հարցին, թե որտեղ են այսուհետև ապրելու, անհիմն դատապարտված տղամարդիկ չեն կարողացել հստակ պատասխանել, մինչև այդ նրանց տունը 39 տարի բանտն է եղել։

Ուշադրությանն արժանի

39 տարի վանդակաճաղերի հետևում անցկացնելուց հետո երկու տղամարդ ազատվել են բանտից: Նրանք մեղադրվել են 1975 թվականին` սպանության համար, որը չեն կատարել: 57-ամյա Ռիքի Ջեքսոնը և 60-ամյա Վիլի Բրիջմենը ազատ են արձակվել տարբեր դատալսումների ժամանակ: Կայահոգայի դատախազները հինգշաբթի օրը դիմում են տվել ու հանել Ջեքսոնի ու Բրիջմենի դեմ մեղադրանքները:

Գործի միակ վկան ընդունել է, որ սուտ ցուցմունք է տվել: Այն ժամանակ վկան 13 տարեկան է եղել: Տղամարդիկ մեղադրվել են 1975 թվականի մայիսի 19-ին  Կլիվլենդում խանութի դիմաց գործարար Հարի Ֆրենքսին սպանաելու համար:

Ուրբաթ օրը` ժամը 9-ին, Երբ Ջեքսոնը մտավ դատարանի դահլիճ, ծիծաղեց ներկաների վրա:

Ընդհանուր իրավասության դատավոր Ռիչարդ Մաք Մոնագլը Ջեքսոնին ասաց. «Կյանքը լի է փոքր հաղթանակներով, իսկ այս մեկը մեծ հաղթանակ է: Իմացիր, թե ովքեր են քո ընկերները, որովհետև յուրաքանչյուրը քեզնից մի մասնիկ է ցանկանում: Դու ավելի լավ է  վստահես մարդկանց, ում գիտես, որ կարելի է վստահել: Այսպիսով, ես քեզ բարին եմ ցանկանում»:

Դատավորի հայտարարությունից անմիջապես հետո Ջեքսոնը ասաց. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ արդար ու անկողմնակալ հետաքննություն անցկացնելու համար: Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դատախազներին  անկեղծության համար: Դուք, տղաներ, թույլ տվեցիք, որ ապացույցը լսելի լինի և հետևեցիք դրան»:

Ջեքսոնը ոտքի կանգնեց որպես ազատ մարդ, նայեց երկինք՝ դեմքին ժպիտ, հետո մի քանի գրկախառնություն ու գնաց դեպի դուռը:

Բրիջմենը պաշտոնապես ազատ արձակվեց առավոտյան 10:45-ին: Նա նույնպես չէր կարողանում զսպել իր ժպիտը դատալսման ժամանակ: Դատավորն ասեց, որ մաղթում է հաջողություն: Բրիջմենը ևս կարճ շնորհակալություն հայտնեց դատարանի աշխատակիցներին, գրկեց իր եղբորը՝ Ռոնիին, որին դատարանից դուրս գալուց հետո տվեցին Կվեյմ Աջամու անունը:  Նա կարծես փոթորկված էր նախորդ մի քանի օրը՝ ասելով, որ համոզված չէ  ապագայի հարցերում:  «Վստահիր ինձ: Ամեն ինչ լավ կլինի»,-ասաց եղբայրը, որը բանտից ազատվել էր 2003 թ.-ին: Ջեքսոնն ու նրա փաստաբանները ծրագրել էին ուրբաթ օրը տոնել հյուրանոցում:

Հարցին, թե որտեղ է ապրելու, Ջեքսոնն ասել էր. «Սա պարադոքս է: 39 տարի  ես տեղ ունեի մնալու, այժմ, դուք գիտեք, որ դա անորոշ է»:

Բրիմենի եղբայրն ասել էր, որ  երեքի միասին լինելը ևս անհավանական է: Նա իր 18-ամյակը  նշել էր  բանտում, այնտեղ է եղել նաեւ, երբ մայրը, եղբայրն ու քույրը մահացել են:

Եռամյա գործընթացը, որ բերեց նրանց ազատ արձակմանը, սկսվել է 2011թվականին Քլիվլենդի «Scene» ամսագրի հոդվածից հետո,  որտեղ մանրամասնորեն ներկայացվել են գործի թերությունները, այդ թվում և այժմ արդեն 52-ամյա Էդդի Վերնոնի խնդրահարույց ցուցմունքը:

Վերնոնը չէր հրաժարվում իր ցուցմունքից, մինչև որ նախարարը 2013 թվականին այցելեց նրան հիվանդանոցում: Վկան կոտրվեց Ջեքսոնի դատալսման ժամանակ, երբ լսեց Քլիվլենդի ոստիկանության դետեկտիվներից ստացած սպառնալիքն ու մեղքի բեռը, որ այդքան երկար ժամանակ կրել էր: Ջեքսոնն ասաց, որ  թշնամանք չի զգում Վերնոնի դեմ.

«Մեծ քաջություն էր պետք անելու այն, ինչ նա արեց: Նա այդ բեռը կրել է 39 տարի, ինչպես և մենք: Բայց վերջում նա օգնության եկավ, և ես շնորհակալ եմ դրա համար»:

Օհայոյի «Անմեղության պրոյեկտը» Ջեքսոնի գործը վերցրեց «Scene»-ի հոդվածից հետո, չնայած ապացույցներ չկային: Քլիվլենդի փաստաբանը ներկայացրեց Բրիջմենին և Աջամուին: Դատախազ Տիմ ՄաքՋինթիի մամուլի խոսնակը` Ջո Ֆրոլիքը, հրաժարվեց մեկնաբանել: Միայն  վերահաստատեց ՄաքՋինթիի հայտարարությունը. «Պետությունը ընդունում է բացահայտը»:

Հոդվածի բնօրինակը՝ այստեղ։

Write a comment