Պատմության 5 ամենաազդեցիկ ցույցերը
Հոդվածի առանցքում
- Երբ 85 տարի առաջ 1930-ի մարտի 12-ին Մահաթմա Գանդին սկսեց իր հայտնի աղային երթը, նա չէր կարող ենթադրել, թե դա ինչ ազեդություն կարող է ունենալ Հնդկաստանի ու աշխարհի պատմության վրա: Այն ոչ միայն կարևոր դեր խաղաց բրիտանական կառավարումից Հնդկաստանի վերջնական ազատագրման հարցում, այլև ոգեշնչեց քաղաքացիական անհնազանդության անհավատալի գործողությունների ապագա մասնակիցներին:
- 1930 թվականին Գանդին հավաքեց իր կողմնակիցներին և երթ կազմակերպեց 240 մղոն անցնելով իր մեկուսարանից մինչև Արաբական ծով, որպեսզի աղ հավաքի օվկիանոսից: Ճանապարհին մարդիկ էին միանում երթին, ավելի քան 60,000 հնդիկ ձերբակալվեց աղի մասին օրենքը խախտելու համար:
- Մարտին Լյութեր Քինգ կրտսերը Լինքոլնի հուշակոթողի մոտ հանդես եկավ իր «Ես երազանք ունեմ» ելույթով, որը թերևս ամենանշանավորներից է Ամերիկայի պատմության մեջ: Այնուհետև ղեկավարները հանդիպեցին նախագահ Քենեդու հետ քննարկելու իրենց նպատակները:
- Ըստ մ.թ.ա. 5-րդ դարում գրված այս պիեսի, հույն կանայք հրաժարվում են իրենց ամուսինների ու սիրեցյալների հետ սեռական կյանքից, մինչև նրանք չհասնեն խաղաղության ու վերջ չտան պելոպոնեսյան պատերազմին: Դա կարող է անհեթեթ թվալ, բայց սեռական գործադուլները մեր ժամանակներում Կոլումբիայից մինչև Ֆիլիպիններ, օգտագործվել են որպես խաղաղարար միջոցառումներ:
- Վիետնամցի բուդիստ վանականը չի հնարել ինքնահրկիզումը, սակայն 1963-ին Սայգոնում նրա այդ քայլը բողոք էր հարավային Վիետնամում բուդիստների հանդեպ վերաբերմունքի դեմ, որը ցնցեց աշխարհը և ստեղծեց քաղաքական բողոքի սարսափելի նոր ժանրը:
- 1970 – ականներին «Վերադարձրեք գիշերը» հովանու ներքո ամբողջ աշխարհում երթերի ու հանրահավաքների տեսքով անցկացվող իրադարձությունները կանանց նկատմամբ բռնությունների դեմ բողոք էին և հաճախ կանանց սպանությունների ուղղակի պատասխանը: Շարժումը դարձավ կանանց անվտանգությամբ ու գրավչությամբ մտահոգված հետագա գործողությունների նախադեպը:
Ուշադրությանն արժանի
Գանդիի 85-ամյակին նվիրված Աղային երթին հետադարձ հայացք աշխարհի առավել կարևոր անհնազանդության գործողություններին:
Երբ 85 տարի առաջ 1930-ի մարտի 12-ին Մահաթմա Գանդին սկսեց իր հայտնի աղային երթը, նա չէր կարող ենթադրել, թե դա ինչ ազեդություն կարող է ունենալ Հնդկաստանի ու աշխարհի պատմության վրա: Այն ոչ միայն կարևոր դեր խաղաց բրիտանական կառավարումից Հնդկաստանի վերջնական ազատագրման հարցում, այլև ոգեշնչեց քաղաքացիական անհնազանդության անհավատալի գործողությունների ապագա մասնակիցներին: Տարելիցի առթիվ ներկայացնում ենք հնագույն ժամանակներից մինչև մեր օրերիի հինգ հիմնական բողոքի ցույցերը, որոնք ոգեշնչել են ապագա ցուցարարներին:
- Գանդիի Աղային երթը
Բրիտանական օրենքով հնդիկներին արգելվում էր աղ հավաքել կամ վաճառել: Մեծ Բրիտանիան ուներ այդ հիմնական ապրանքի մենաշնորհը և բարձր հարկ էր գանձում:
1930 թվականին Գանդին հավաքեց իր կողմնակիցներին և երթ կազմակերպեց 240 մղոն անցնելով իր մեկուսարանից մինչև Արաբական ծով, որպեսզի աղ հավաքի օվկիանոսից: Ճանապարհին մարդիկ էին միանում երթին, ավելի քան 60,000 հնդիկ ձերբակալվեց աղի մասին օրենքը խախտելու համար: Դա բողոքի կատարյալ մեթոդ էր, քանի որ աղ հավաքելը ոչ բռնի գործունեություն էր և ներառել էր մթերք, որը իսկապես կարևոր էր հնդիկների համար:
Բողոքի ակցիան շարունակվեց այնքան ժամանակ, մինչև Լոնդոնում կայացած բանակցություններում Գանդին սակարկելու իրավունք ստացավ: Մինչև 1947 թվականը Հնդկաստանն անկախ չէր, սակայն աղային «սաթյագրահան», Գանդիի սկսած քաղաքացիական անհնազանդությունը, ուժ էր, որի հետ հաշվի նստեցին և որը դարձավ ապագա ոչ բռնի բողոքի ցույցերի հզոր նախադեպ, որոնցից մեկն էլ Մարտին Լյութեր Քինգի շարժումն էր:
- Վաշինգտոնի երթը
Չնայած 1963-ին աֆրոամերիկացիները արդեն հարյուր տարի ազատագրվել էին ստրկությունից, նրանք շարունակում էին ապրել հասարակության բոլոր ոլորտներում տիրող անհավասարության պայմաններում: Վաշինգտոնում Աշխատանքի ու ազատության համար անցկացված երթի նպատակն էր օրենսդիրներին դրդել հաստատելու անհավասարության վերաբերյալ օրենսդրությունը:
Երթն այնքան հաջող էր կազմակերպվել, որ ակցիային մասնակցել էր 200,000-ից ավելի մարդ: Մարտին Լյութեր Քինգ կրտսերը Լինքոլնի հուշակոթողի մոտ հանդես եկավ իր «Ես երազանք ունեմ» ելույթով, որը թերևս ամենանշանավորներից է Ամերիկայի պատմության մեջ: Այնուհետև ղեկավարները հանդիպեցին նախագահ Քենեդու հետ քննարկելու իրենց նպատակները: Երթը նպաստեց, որ 1964-ին ընդունվի Քաղաքացիական իրավունքների, իսկ 1965-ին քվեարկության իրավունքների մասին օրենքները:
Հավասարություն կառուցելու այդ քրտնաջան աշխատանքի արձագանքներն այսօր ստացվում են Ֆերգյուսոնից, որի դեպքերի մասին նախագահ Օբաման ելույթ ունեցավ Սելմայում ու դժգոհություն առաջացրեց:
- Լիսիստրատա
Չնայած Արիստոֆանի կատակերգությունը գրական գործ էր, այն իրական կյանքի դասեր տվեց ապագա սերունդներին: Ըստ մ.թ.ա. 5-րդ դարում գրված այս պիեսի, հույն կանայք հրաժարվում են իրենց ամուսինների ու սիրեցյալների հետ սեռական կյանքից, մինչև նրանք չհասնեն խաղաղության ու վերջ չտան պելոպոնեսյան պատերազմին: Դա կարող է անհեթեթ թվալ, բայց սեռական գործադուլները մեր ժամանակներում Կոլումբիայից մինչև Ֆիլիպիններ, օգտագործվել են որպես խաղաղարար միջոցառումներ:
Թերևս առավել հատկանշական է Լիբերիայի կանանց անցկացրած սեռական գործադուլը, որի շնորհիվ ավարտվեց 13 տարի շարունակվող լիբիական երկրորդ քաղաքացիական պատերազմը, երկիրն էլ ընտրեց կին նախագահ Էլեն Ջոնսոն Սիրլիֆին: Սիրլիֆն ու կազմակերպիչ Լեյմա Գնովին իրենց աշխատանքի համար արժանացան Խաղաղության Նոբելյան մրցանակի:
- Թիչ Քուանգ Դուքի ինքնահրկիզումը
Վիետնամցի բուդիստ վանականը չի հնարել ինքնահրկիզումը, սակայն 1963-ին Սայգոնում նրա այդ քայլը բողոք էր հարավային Վիետնամում բուդիստների հանդեպ վերաբերմունքի դեմ, որը ցնցեց աշխարհը և ստեղծեց քաղաքական բողոքի սարսափելի նոր ժանրը: Ինչպես ինքնասպանության շատ ձևեր, ինքնահրկիզումն էլ պարզվեց վարակիչ է:
Վիետնամցի մյուս վանականներն էլ հետևեցին նրա օրինակին, նույն կերպ Վաշինգտոնում ամերիկացին բողոքեց պատերազմի դեմ: Թունիսում մրգեր վաճառող Մուհամեդ Բուազիզիին են վերագրում արաբական գարուն ապստամբության սկիզբը, որը 2010-ին ինքնահրկիզվեց բողոքելով հարստահարող կառավարության դեմ: Վերջին հինգ տարիներին նաև ավելի քան 100 տիբեթցիներ են ինքնահրկիզվել որպես չինական կառավարության դեմ բողոքի նշան:
- Վերադարձրեք գիշերը
1970 – ականներին «Վերադարձրեք գիշերը» հովանու ներքո ամբողջ աշխարհում երթերի ու հանրահավաքների տեսքով անցկացվող իրադարձությունները կանանց նկատմամբ բռնությունների դեմ բողոք էին և հաճախ կանանց սպանությունների ուղղակի պատասխանը: Շարժումը դարձավ կանանց անվտանգությամբ ու գրավչությամբ մտահոգված հետագա գործողությունների նախադեպը: Օրինակ SlutWalk-ը սկսվեց 2011-ին որպես բողոք Տորոնտոյի ոստիկանապետի հայտարարությանը, որտեղ նա ասել էր. «Կանայք պետք է խուսափեն մարմնավաճառների նման հագնվելուց, որպեսզի զոհ չդառնան»: Վերջերս, Կոլումբիայի ուսանողուհի Էմմա Սուլկովիչը որպես համալսարանի որոշման դեմ բողոքի, որը թույլ էր տվել իրեն ենթադրյալ բռնաբարողին մնալ համալսարանում, իր «Կրիր այդ ծանրությունը» ծրագրով բողոքի ակցիա կազմակերպեց. նա ամենուրեք գնում է հանրակացարանի ներքնակով:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ