Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի. միջուկային արսենալով հարևանների ռազմական կարողությունների համեմատությունը

Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի. միջուկային արսենալով հարևանների ռազմական կարողությունների համեմատությունը

Հոդվածի առանցքում

  • Հարավային Ասիայում միմյանց դեմ պայքարող այս երկրների հակամարտությունը սկսվել է 1947-ին Հնդկաստանի արյունոտ բաժանումից: Այս երկու երկրները խիստ ռազմականացված են և ունեն միջուկային արսենալ, հետևաբար միջազգային ուժերի համար մշտապես մտահոգիչ են: Այս պետություններից ոչ մեկը չի հետևում 1968-ին ստորագրած Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և երկու պետություններն էլ միայն վերջերս են փորձարկել զանգվածային ոչնչացման իրենց զենքերը: Նրանց հետևել է միայն Հյուսիսային Կորեան:

Ուշադրությանն արժանի

 

Հնդկաստանը և Պակիստանը նորից սպառնում են պատերազմ սկսել համատեղ հսկվող իրենց սահմանի երկայնքով վերջին ռազմական գործողություններից հետո: Երկու բանակների գործողությունները հայտնվել են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

Երկու շաբաթ առաջ մահապարտի պայթյունից հետո, որի ժամանակ զոհվեց Հնդկաստանի բանակի 40 զինծառայող և որն իրականացնելու մեջ մեղադրվեց Պակիստանում տեղակայված սունի զինված խմբավորումը, Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հրթիռակոծեցին Քաշմիրի սահմանային այն տարածքը, որտեղ, ըստ իրենց տեղեկության, տեղակայված էին ջիհադիստների ճամբարներ: Հաջորդ օրը Պակիստանը խոցեց Հնդկաստանի երկու Միգ-21 կործանիչ, ձերբակալեց օդաչուներից մեկին: Հնդկաստանն էլ հայտնեց Պակիստանի օդուժի Ֆ-16 խոցելու մասին:

Թե ինչ է կատարվել իրականում և փաստացի վերջին երկու օրերին, հստակ չէ, քանի որ կողմերի հայտարարությունները հակասական են, բայց ավելի մեծ կոնֆլիկտի ռիսկը հստակ է: Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հաշտության քայլ արեց` խոստանալով ազատ արձակել ձերբակալված օդաչուին` որպես խաղաղության ժեստ:

Նրա հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդին, այնուամենայնիվ, լռեց և միայն ասաց, որ Հնդկաստանը միասնական պայքարելու, ապրելու և աշխատելու է:

Հարավային Ասիայում միմյանց դեմ պայքարող այս երկրների հակամարտությունը սկսվել է 1947-ին Հնդկաստանի արյունոտ բաժանումից: Այս երկու երկրները խիստ ռազմականացված են և ունեն միջուկային արսենալ, հետևաբար միջազգային ուժերի համար մշտապես մտահոգիչ են:

Այս պետություններից ոչ մեկը չի հետևում 1968-ին ստորագրած Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և երկու պետություններն էլ միայն վերջերս են փորձարկել զանգվածային ոչնչացման իրենց զենքերը: Նրանց հետևել է միայն Հյուսիսային Կորեան:

Նյու Դելին նկատելի առավելություն ունի Իսլամաբադի նկատմամբ պաշտպանության ոլորտում ծախսերի մասով՝ իր տարեկան 48.4 մլրդ դոլարով հակառակորդի 9.7 մլրդ-ի դեմ: Տվյալները ներկայացնում Lowey Institute-ը՝ 2018-ին Ասիայի ուժային ինդեքսում Հնդկաստանին տալով չորրորդ հորիզոնականը, Պակիստանին՝ 14-րդ: Հնդկաստանը բնակչության թվով աշխարհում երկրորդն է և Պակիստանին գերազանցում է նաև մարդաքանակով՝ 2,798,800 զինծառայողն ընդդեմ Պակիստանի 935,800-ի:

Institute for International and Strategic Studies-ին հղումով Al Jazeera-ն հաղորդեց, որ Հնդկաստանն ունի 3,565 տանկ,  3,100 ՀՄՄ, infantry fighting vehicles, 336 զրահամեքենա, 9,719 կտոր հրետանի. Պակիստանն ունի 2,496 տանկ, 1,605 զրահամեքենա, 4,472 հրետանային զինատեսակ:

Օդում Հնդկաստանը կարող է մոբիլիզացնել 814 ռազմական օդանավ՝ կրկնակի ավելի Պակիստանից, որն 425 ռազմական օդանավ: Հնդկաստանն ունի նաև անհամեմատելի մեծ նավատորմ՝ ներառյալ ավիակիր, 16 սուզանավ և այլն:

Global Firepower 2018-ի վարկանիշով Հնդկաստանը չորրորդն է ռազմական կարողությունների առումով՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Չինաստանից հետո: Պակիստանը 17-րդն է՝ Իսրայելից հետո և Հարավային Կորեայից առաջ:

Ինչ վերաբերում է միջազգային դաշնակիցներին, ապա երկու երկրները բաժանվեցին Սառը պատերազմի ժամանակաշրջանում Ռուսաստանի և  Չինաստանի միջև: Մոսկվան և Նյու Դելիը երկար տարիներ ունեն սերտ կապեր, որոնք ցուցադրվել են Հնդկաստանի կողմից S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերմամբ` Վաշինգտոնի պատժամիջոցներին հակառակ: Պեկինը մեծ ներդրում է կատարել Իսլամաբադում՝ այն համարելով որպես գլոբալ One Belt, One Road նախաձեռնության կենսական հանգույց:

Ռուսաստանը,  Չինաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ը  հանգստության և զսպվածության կոչ են արել: Հանոյում Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին հետևած հայտարարությամբ  գագաթաժողովում նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր վարչակազմը կապի մեջ է Հնդկաստանի և Պակիստանի հետ: Նա հավելել է, որ ներկա լարվածությունը կմեղմվի և հավանաբար խաղաղություն կհաստատվի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment