Ռուսաստանը գերազանցել է Մեծ Բրիտանիային՝ դառնալով աշխարհում 2-րդ զենք արտադրող երկիրը

Ռուսաստանը գերազանցել է Մեծ Բրիտանիային՝ դառնալով աշխարհում 2-րդ զենք արտադրող երկիրը

Հոդվածի առանցքում

  • Ռուսական զենքի վաճառքն ընդհանուրի մեջ կազմել է 9.5 տոկոս` ՌԴ-ին 2017 թվականին դարձնելով երկրորդ երկիրը զենքի արտադրության գծով: Այսպիսով Ռուսաստանն իր հետևում է թողել Մեծ Բրիտանիային, որը երկրորդն էր 2002թ-ից ի վեր։ Մեծ Բրիտանիան շարունակում է մնալ Արևմտյան Եվրոպայում սպառազինություն արտադրող ամենամեծ երկիրը:

Ուշադրությանն արժանի

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ ռուսական ընկերությունները զենքի վաճառքի զգալի աճ են գրանցել. արդյունքում Ռուսաստանը գերազանցել է Մեծ Բրիտանիային`զենքի արտադրության ոլորտում աշխարհում դառնալով երկրորդ պետությունը։

Ըստ ինստիտուտի վերջին զեկույցի՝ ռուսական ընկերություններն աշխարհում զենքի վաճառքի ցուցանիշով այժմ զիջում են միայն ԱՄՆ-ի արտադրողներին:

Հետազոտողները պարզել են, որ առաջատար 100 ընկերույունների շրջանում գրանցված 10 ռուսական ընկերությունների վաճառքը նախորդ տարվա ընթացքում 8.5 տոկոսով աճել է՝ հասնելով մինչև 37.7 մլրդ դոլարի:

«ՌԴ-ի զենքի վաճառքը ընդհանուրի մեջ կազմել է 9.5 տոկոս` Ռուսաստանին 2017 թվականին դարձնելով երկրորդ երկիրը զենքի արտադրության գծով: Այսպիսով Ռուսաստանը իր հետևում է թողել Մեծ Բրիտանիային, որը երկրորդն էր 2002 թվականից ի վեր», – ասված է SIPRI զեկույցում:

Մեծ Բրիտանիան շարունակում է մնալ Արևմտյան Եվրոպայում սպառազինություն արտադրող ամենամեծ երկիրը՝ ընդհանուր առմամբ  35,7  մլրդ․ դոլար զենքի վաճառքով և 7 առաջատար ընկերություններով:

«Բրիտանական ընկերությունների ընդհանուր զենքի վաճառքը 2,3 տոկոսով ավելի է, քան 2016 թվականին», – նշում է SIPRI- ի Զենքի և ռազմական ծախսերի ծրագրի տնօրեն Աուդ Ֆլյուրանտը: «Սա հիմնականում պայմանավորված է BAE Systems- ի, Rolls-Royce- ի և GKN- ի զենքի վաճառքի ավելացմամբ»:

BAE Systems- ը, որը զբաղեցնում է չորրրորդ տեղը 100 ընկերությունների շրջանում, մեծացրել է իր սպառազինությունների վաճառքը 2017 թ. 3,3 տոկոսով ` այն հասցնելով մինչև 22,9 մլրդ դոլարի:

«Ռուսական ընկերությունները 2011 թ-ից զենքի վաճառքում զգալի աճ են գրանցել», – ասում է SIPRI- ի ավագ գիտաշխատող Սիեմոն Վեզմենը: «Դա համապատասխանում է Ռուսաստանի զինված ուժերի ծախսերի ավելացման ծրագրին` զինված ուժերի արդիականացման համար»:

ԱՄՆ-ը, սակայն, շարունակում է մնալ զենքի միջազգային առևտրի առաջատար դերակատարը: SIPRI թոփ 100 ընկերություններում կան 42 ամերիկյան ձեռնարկույուններ, որոնց վաճառքն անցած տարում աճել է 2 տոկոսով՝ հասնելով $ 226.6 մլրդ:

Lockheed Martin-ին աշխարհի ամենախոշոր զենք արտադրողն է, որը միայն 2017 թվականին վաճառել է 44,9 մլրդ դոլարի զենք:

Ինստիտուտը նաև գտել է, որ Թուրքիան ևս արձանագրել է զենքի վաճառքի զգալի աճ: Վերջինիս ընկերությունները գրանցել են վաճառքի 24 տոկոսանոց աճ 2017 թվականին:

Այս զգալի աճը արտացոլում է երկրի զենքի արդյունաբերության զարգացման Թուրքիայի նկրտումները `ապահովելու համար զենքի աճող պահանջարկը և նվազեցնելու կախվածությունը օտարերկրյա մատակարարներից», – ասում է պարոն Ուայմմենը:

SIPRI- ի ուսումնասիրությունը չի ներառել Չինաստանը, քանի որ վերջինիս  ընկերությունների տվյալները հրապարակված չեն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment