Ուկրաինայում Պուտինի հետ մրցակցությունը մեծանում է

Ուկրաինայում Պուտինի հետ մրցակցությունը մեծանում է

Հոդվածի առանցքում

  • Խելացի, բանիմաց քաղաքական գործիչ, որը գիտի՝ ինչ հզորություն ունի հեռուստատեսությունը, ունի մեծ հանրային աջակցություն և երբեմն էլ հանրային տարածքերում հանում է վերնաշապիկը: Եվ նա Վլադիմիր Պուտինը չէ:  Նա Վլադիմիր Զելինսկին է՝ նախկին հումորիստ, որը մայիսին դարձավ Ուկրաինայի նախագահ: Ուկրաինայի հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի լայն անջատողական ապստամբության են ձգտում:

Ուշադրությանն արժանի

 

Խելացի, բանիմաց քաղաքական գործիչ, որը գիտի՝ ինչ հզորություն ունի հեռուստատեսությունը, ունի մեծ հանրային աջակցություն և երբեմն էլ հանրային տարածքերում հանում է վերնաշապիկը:

Եվ նա Վլադիմիր Պուտինը չէ:  Նա Վլադիմիր Զելինսկին է՝ նախկին հումորիստ, որը մայիսին դարձավ Ուկրաինայի նախագահ: Ուկրաինայի հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի լայն անջատողական ապստամբության են ձգտում:

«Այս խնդրի պատճառներից մեկն այն է, որ երկու երկրները զարգացման տարբեր ուղղություններ են ընտրել»,-ասում է Զելենսկիի կուսակցության նորընտիր անդամ Բոգդան Երեմենկոն, որը կենտրոնացած է Ռուսաստանի հետ արտաքին քաղաքական հարաբերություններում,-«Զելենսկիին հասարակությունը շատ լավ է ընդունում: Նրա հանդեպ դրական վերաբերմունքը տարածվում է ամբողջ երկրով»:

Արևմտյան պատժամիջոցները երկարաժամկետ արգելք են սահմանում ռուսական տնտեսության վրա՝ նվազեցնելով Պուտինի առայժմ բարձր վարկանիշը և ճնշելով Կրեմլին՝ լուծել Ուկարինայի հետ կոնֆլիկտը:

Զելենսկին քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ կոնֆլիկտը լուծում կստանա: Հուլիսի 11-ին Զելենսկին զանգահարել էր Պուտինին և ասել, որ երկու կողմերն էլ պատրաստ են բանակցել:

Ռինգում հայտնված երկու բռցքամարտիկի պես Պուտինն ու Զելենսկին երկու ամիս շարունակում են այս թեմայի քննարկումը:

«Առաջնահերթ դու պետք է հաղթես մարդկանց միտքը»,-ասել է Ուկրաինայի զինված ուժերի ղեկավար, գեներալ Ռուսլան Խոմչակը,-«Դու չես կարող լուծել Դոնբասի կոնֆիլկտը միայն ռազմական ճանապարհով: Դա անցյալում է»:

Վլադիմիր Պուտինը ի պատասխան Զելենսկիի հաղթանակին, ռուսախոս քաղաքացիներին առաջարկեց Ռուսաստանի անձնագրեր ստանալ: Զելենսկին էլ հակադարձեց այս քայլին. «Մենք լավ գիտենք ինչ է տալիս ռուսական անձնագիրը՝ իրավունք ձերբակալելու խաղաղ ցուցարարների և իրավունք չունենալու ազատ ու անկախ ընտրություններ»:

Զելենսկին Ուկրաինայի անձնագիր առաջարկեց ՌԴ բոլոր այն քաղաքացիներին, որոնք «ամենաշատն են տուժում կառավարությունից»:

Վլադիմիր Զելենսկին դեռ երկու ամիս է ինչ նախագահում է և սխալներ թույլ տալու հավանականությունները գնալով մեծանում են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment