Սիրիայի հյուսիսում հայերը հիմնել են զինված ուժեր

Սիրիայի հյուսիսում հայերը հիմնել են զինված ուժեր

Հոդվածի առանցքում

  • Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Սիրիայի հյուսիսում մի խումբ հայեր հայտարարել են հատուկ ջոկատ ստեղծելու մասին, հայտարարելով, թե «ցեղասպանության երեխաները սկսել են պաշտպանվել»:

Ուշադրությանն արժանի

 

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Սիրիայի հյուսիսում մի խումբ հայեր հայտարարել են հատուկ ջոկատ ստեղծելու մասին, հայտարարելով, թե «ցեղասպանության երեխաները սկսել են պաշտպանվել»:

«Որպես ցեղասպանության ժամանակ սպանված ու աքսորված հայ ժողովրդի զավակներ, մենք այսօր միասին ենք Ռոջավան պաշտպանելու ԴԱԻՇ-ի և թուրքական պետության ֆաշիստական հարձակումներւց », – ասվում է նորաստեղծ ջոկատի հայտարարության մեջ:

Այս տարի Օսմանյան կայսրության օրոք 1,5 միլիոն հիմնականում հայ քրիստոնյաների մահվան 104-րդ տարելիցն է: Շատ երկրներ են այն ճանաչել որպես ցեղասպանություն, այդ թվում Ֆրանսիան, որն այս տարի այդ միջոցառման պատվին ազգային օր է հայտարարել: Թուրքիան խոստովանել է, որ շատ հայեր են մահացել, բայց կատաղի հերքում է ցեղասպանության մեղադրանքը:

Ցեղասպանությունից փախչելով շատ հայեր հաստատվել են Սիրիայի հյուսիսում, որը քրդերին հայտնի է որպես Ռոջավա: Հյուսիսային Սիրիայի քրիստոնյաները կոչ են արել համաշխարհային հանրությանը ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և կանխել իսլամական պետության վերականգնումը կամ Թուրքիայի հարձակումը, որը ցանկանում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով ստեղծել անվտանգության գոտի ու վերահսկել այն: Թուրքիան Քուրդ ժողովրդի պաշտպանություն կազմակերպությունը՝(YPG) Ռոջավայի զինված ուժերը, համարում է ահաբեկչական:

«Հիմք ընդունելով եթե բանակ չունես, ուրեմն ոչինչ չունես գաղափարը, մենք ստեղծեցինք մեր համեստ խումբը` պաշտպանելու հայ ժողովրդին և Ռոջավայի բոլոր ժողովուրդներին», – ասվում է Նահատակ Նուբար Օզանյան նորաստեղծ հայկական ջոկատի հայտարարության մեջ:

1956 թ. ծնված Նուբար Օզանյանը հայ հեղափոխական էր, որը ղեկավարել  է 1972 թվականին հիմնադրված Թուրքիայի կոմունիստական կուսակցությունն ու պայքարել է թուրքական պետության դեմ: Նա միացել է YPG-ին և սպանվել 2017 թ. Ռաքայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Թուրքական ԶԼՄ-ները հայկական ջոկատն արդեն անվանել են «ահաբեկչական կազմակերպություն»:

Ապրիլի 24-ը Հայաստանում  պետականորեն նշվում է Հայոց ցեղասպանության օր: Երևանում տեղի ունեցավ ջահերով երթ և հիշատակի արարողություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Թուրքիայի Հայոց պատրիարքի գլխավոր փոխանորդ Արամ Աթեշյանին:

«Ես հարգանքով եմ հիշում Առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերին և իմ անկեղծ  ցավակցությունն եմ հայտնում նրանց թոռներին», – ասված է նամակում:

Անկարայում տեղի ունեցած իրադարձության ժամանակ նա քննադատել է այդ օրը պաշտոնապես նշելու Ֆրանսիայի որոշումը: «Մենք տեսնում ենք, որ նրանք, ովքեր փորձում են հայկական հարցով մեզ ժողովրդավարության ու մարդու իրավունքների դասեր տալ, արյունոտ անցյալ ունեն», – ասել է նա: Էրդողանը մեղադրել է Ֆրանսիային Ռուանդայի ցեղասպանության հարցում ունեցած դերի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment