Թբիլիսիին ուղղված ազդակներ. Հայաստանը ՄԱԿ-ում չի քվեարկել Վրաստանի դեմ

Թբիլիսիին ուղղված ազդակներ. Հայաստանը ՄԱԿ-ում չի քվեարկել Վրաստանի դեմ

Հոդվածի առանցքում

  • Հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է ոչ պարտադիր բանաձև Հարավային Օսիայից և Աբխազիայից տեղահանված վրացիների վերադառնալու իրավունքի մասին: Երկու տարածքները համարվում են վրացական աշխարհի մեծ մասի կողմից, սակայն 1990-ականների սկզբից Ռուսաստանի աջակցությամբ ինքնահռչակ հանրապետություններ են: Վրաստանը 2008 թվականից ի վեր նմանատիպ բանաձևեր է նախաձեռնում և մինչև այս տարի Հայաստանը դեմ է քվեարկել դրանց: Իրավիճակը նման է Լեռնային Ղարաբաղին:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանը առաջին անգամ չի քվեարկել ՄԱԿ-ում վրացական բանաձևի քվեարկության ժամանկ: Բանաձևը տեղահանվածների վերադարձի իրավունքի մասին է և քվեարկությանը չմասնակցելն ակնհայտ ժեստ է Երևանի կողմից Թբիլիսիի հետ ավելի լավ հարաբերությունների համար:

Հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է ոչ պարտադիր բանաձև Հարավային Օսիայից և Աբխազիայից տեղահանված վրացիների վերադառնալու իրավունքի մասին: Երկու տարածքները համարվում են վրացական աշխարհի մեծ մասի կողմից, սակայն 1990-ականների սկզբից Ռուսաստանի աջակցությամբ ինքնահռչակ հանրապետություններ են:

Վրաստանը 2008 թվականից ի վեր նմանատիպ բանաձևեր է նախաձեռնում և մինչև այս տարի Հայաստանը դեմ է քվեարկել դրանց: Իրավիճակը նման է Լեռնային Ղարաբաղին:

Այս տարի, սակայն, Հայաստանը չի քվեարկել և չի հիմնավորել այս քայլը, սակայն Հայաստանի կառավարական «Օրբելի» կենտրոնից հայ-վրացական հարաբերությունների վերլուծաբան Ջոննի Մելիքյանի խոսքով, երկու երկրները, կարծես, ոչ պաշտոնական համաձայնության են եկել, որ «իրար դեմ չեն քվեարկի»: Մելիքյանն ասել է, որ բանաձևին Հայաստանը կողմ չէր քվեարկի, քանի որ «Հայաստանը ունի Լեռնային Ղարաբաղի խնդիր, և դա դեմ կլիներ Հայաստանի շահերին»:

Նախկինում Վրաստանը քվեարկել է Մելիքյանի խոսքով «հակահայկական» բանաձևերի օգտին, ինչպիսիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատողները:  Երևանը ցանկացել է առաջին քայլը կատարել ավելի լավ համագործակցության համար: «Մենք ձեռնպահ մնացինք (Հայաստանը), ցույց տվեցինք, որ ցանկանում ենք ավելի լավ հիմք ստեղծել մեր հարևանի հետ հարաբերությունների համար: Մենք նաև բացահայտել ենք Վրաստանում Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի քարոզչությունը, քանի որ դա Հայաստանին քննադատելու համար օգտագործվող հիմնական թեմաներից մեկն էր», – ասել է նա Eurasianet-ին:

Մարտի սկզբին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Երևան: Փաշինյանը նշեց, որ «պատմական հնարավորություն է եղել մեր երկրների միջև հարաբերությունները բարելավելու համար»: Այնուամենայնիվ, կառավարությունը փորձել է նաև հավասարակշռել իր ավանդական դաշնակից և Վրաստանի թշնամի Ռուսաստանի հետ հարաբերությունները: ՄԱԿ-ի քվեարկությունից մի քանի օր առաջ Փաշինյանը Ղազախստանում տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը հույս ունի վերականգնել Վրաստանի և Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև: Սա նախագիծ է, որը Վրաստանում թերահավատորեն են ընկալում:

Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ ՄԱԿ-ի քվեարկությունը անցյալ տարվա գարնանն իշխանությունը ստանձնած նոր կառավարության կողմից ավելի «զգույշ» դիվանագիտական մոտեցում է: Հայաստանը, «չնայած սպասելիքներին, թերևս, Ռուսաստանի ճնշումներին, ձեռնպահ մնաց և դա կարող է փոխզիջում լինել, որի նպատակն է այլևս չհրահրել իր կարևոր հարևան Վրաստանին, և Մոսկվայի գիծից անկախ ավելի շատ ճկունություն փնտրել ՄԱԿ-ում», – ասել է Կիրակոսյանը:

Ռուսաստանը դեմ է քվեարկել բանաձևին:

Արտաքին քաղաքականության հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, որն ապրում է Թբիլիսիում, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քվեարկությանը չմասնակցելը կարևոր քայլ էր երկու երկրների միջև վստահության վերականգնման ուղղությամբ.« Հայ-վրացական հարաբերությունները պետք է զերծ լինեն երրորդ կողմի ազդեցությունից», – գրել է նա՝ հույս հայտնելով, որ Վրաստանը նման մոտեցում կցուցաբերի ապագայում, երբ Հայաստանին վերաբերող քվեարկություններ լինեն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment