Վրացական քաղաքականության մեջ միլիոնատերը դուրս է եկել միլիարդատիրոջ դեմ

Վրացական քաղաքականության մեջ միլիոնատերը դուրս է եկել միլիարդատիրոջ դեմ

Հոդվածի առանցքում

  • Վրաստանի առաջատար բանկիրն ազդարարել է քաղաքականություն մտնելու մտադրության մասին՝ ընդդեմ երկրի համար մեկ բիզնեսմեն, իշխող «Վրացական երազանք» (GD) կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի: Մամուկա Խազարաձեի մուտքը քաղաքականություն կարող է առաջարկել ընտրողներին երրորդ ընտրության հնարավորություն, հատկապես GD- ից և նրա գլխավոր մրցակից «Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցույունից դժգոհ ընտրողներին:

Ուշադրությանն արժանի

Արդյո՞ք Վրաստանի հզոր առաջնորդը հանդիպել է իր քաղաքական մրցակցին՝ մեկ այլ ֆինանսական տիտանի:

Վրաստանի առաջատար բանկիրն ազդարարել է քաղաքականություն մտնելու մտադրության մասին՝ ընդդեմ երկրի համար մեկ բիզնեսմեն, իշխող «Վրացական երազանք» (GD) կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի: Մամուկա Խազարաձեի մուտքը քաղաքականություն կարող է առաջարկել ընտրողներին երրորդ ընտրության հնարավորություն, հատկապես GD- ից և նրա գլխավոր մրցակից «Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցույունից դժգոհ ընտրողներին:

Խազարաձեն, երկրի առաջատար ֆինանսական հաստատության հիմնադիրըն է ՝ «TBC» բանկի: Նա հուլիսի սկզբին հայտարարեց իր պլանների մասին՝ սեպտեմբերին նոր քաղաքական շարժում նախաձեռնելու հետ կապված, որը միտված է արևմտյան ոճով ժողովրդավարություն կառուցելուն: Նա պնդում է, որ Վրաստանը ներկայումս շեղվել է այդ ուղուց: Խազարաձեի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերը հանդիպեցին ոստիկանության բռնություններին, որը տեղի է ունեցել հունիսի 20-ին: Նա ասել է, որ իր շարժումը նպատակ ունի վերացնել վրացական հասարակության մեջ մեծացող քաղաքական պառակտվածությունը:

«Մեր երկրում իրադարձությունները տագնապալի ընթացք են ստանում», – ասաց նա: «Մենք մեր հասարակության մեջ տարաձայնություններ և բաժանարարություն սերմանելու կանխամտածված փորձերի ենք հանդիպում: Հունիսի 20-ը կարմիր գիծն էր … Եթե դուք այս երկրի քաղաքացի եք, եթե ձեր սիրտը բաբախում է հանուն դրա, ապա չեք կարող անտարբեր մնալ և հեռվից հետևել այս ամենին »:

Թեև նա ֆինանսապես զիջում է Իվանիշվիլին՝ Վրաստանի ամենահարուստ մարդուն, Խազարաձեն, այնուամենայնիվ, կարող է օգտագործել իր զգալի ֆինանսական ռեսուրսները, եթե որոշի դիմակայել Իվանիշվիլիին հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում: «Վրացական ընտրություններում փողը կարևոր է, և դա նշանակալի առավելություն է, որը Խազարաձեն ունի մյուս ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ», – «Եվրասիանեթին» ասում է Սևծովյան միջազգային համալսարանի քաղաքագիտության դոցենտ Գիորգի Մաչեդլիշվիլին:

Խազարաձեի հայտարարությունից 5 օր անց, դատախազները առաջ քաշեցին խարդախության մեղադրանքներ ընդդեմ նրա և Բադրի Ջափափարիձեի ՝ TBC- ի մեկ այլ հիմնադիր և բաժնետեր: Ֆինանսական կարգավորողներն ու դատախազները ստիպված էին վերհանել 11-ամյա գործարքը, որը Խազարաձեն հուշում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի:

Իվանիշվիլին «Խոդորկովսկի է անում» Խազարաձեին, ասում է Մաչեդլիշվիլին ՝ նկատի ունենալով ռուս օլիգարխի շրջադարձը դեպի քաղաքական գործիչ լինելը: «Եթե բավականաչափ խորն ես փորում, հավանաբար կարող ես ինչ-որ բան գտնել վրաց յուրաքանչյուր խոշոր գործարարի վրա, ինչպես Վլադիմիր Պուտինը գտավ իրավական արդարացումներ ՝ Միխայիլ Խոդորկովսկուն պատժելու համար»:

Ի պատասխան ՝ Խազարաձեն էլ ավելի սրել է իր հարաբերությունները Իվանիշվիլիի հետ: Հուլիսի 26-ին դատական ​​որոշումից հետո, որը նրան ստիպեց չլքել երկիրը, Խազարաձեն դուրս եկավ դատարանի դահլիճից ՝ լրագրողներին ասելով, որ Վրաստանը «մեկ մարդու կողմից ղեկավարվող երկիր է… դուք բոլորդ գիտեք, թե ով է այդ մարդը»: Նա խոստացավ տապալելգործող համակարգը «շատ շուտ»:

Համարվում է, որ Իվանիշվիլի-Խազարաձե հակամարտության հիմքում ընկած է «Անակլիա» նավահանգստի նախագիծը, որը խոստանում է Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր տարանցիկ հանգույց դառնալ: Նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին օգնեց Խազարաձեին այդ նախագծում առաջատար դեր ստանձնելու համար, բայց հետո, կարծես, հետ քաշվեց և անցած տարի ի վերջո հրաժարական տվեց ՝ վկայակոչելով Իվանիշվիլիի հետ հիմնարար տարբերությունները:

Բացի TBC Bank- ում խարդախության մեղադրանքներից, իշխանությունները մեղադրել են Խազարաձեին` Անակլիայի պայմանագրով պահանջվող ներդրումները չկատարելու մեջ:

«Ինչ-որ պահին Իվանիշվիլին պետք է եզրակացներ, որ Կվիրիկաշվիլիի և Խազարաձեի տանդեմը սպառնալիք է», – ասաց Մաչեդլիշվիլին: «Ավելին, Անակլիան կարող էր Խազարաձեին դարձնել էլ ավելի հարուստ և ազդեցիկ»:

Խազարաձեն դեռ պաշտոնապես չի հայտարարել իր ընտրական ծրագրերի մասին և մերժել է Եվրասիանետի հետ խոսելու խնդրանքները: Թբիլիսիի վերլուծաբանները կարծում են, որ նա աշխատում է ռազմավարություն մշակելու ուղղությամբ, թե ինչպես պայքարել Իվանիշվիլիի և GD- ի դեմ: «Նա պետք է կազմի ծրագիր և ընտրի իր դաշնակիցներին: Նաև կարող է անձամբ Իվանիշվիլիի դեմ քարոզարշավ անցկացնել », – ասում է Քորնելի Կակաչիան՝ Վրացական քաղաքականության ինստիտուտի տնօրենը:

Հարցումը ցույց է տվել, որ կառավարության կատարած աշխատանքից դժգոհների թիվը նախորդ տարվա հետ համեմատած աճել է յոթ տոկոսով ՝ հասնելով 56 տոկոսի: Հասարակության գնահատականը, անկասկած, նվազել է այն բանից հետո, երբ կառավարությունը թույլ տվեց ռուս օրենսդրին նստել խորհրդարանում վրացական խորհրդարանի նախագահի տեղում, իսկ այնուհետև բռնի ուժ գործադրեց ցուցարարների դեմ:

Շատ առումներով Խազարաձե-Իվանիշվիլի հակամարտությունը Վրաստանը բերեց այն նույն հանգույցի, որի առջև այն կանգնել է յոթ տարի առաջ, երբ Իվանիշվիլին քարոզարշավ սկսեց, և ի վերջո, հաջողեց ՝ Սաակաշվիլիին և ՄԱԿ-ին հեռացնելու հարցում:

Դրանից հետո նույնպես, հարցումների արդյունքները ցույց տվեցին, որ վրաց ընտրողների մեծ մասը կամ չի կողմնորոշվել կամ դժգոհ է իրենց գործող իշխանությունից: Ինչպես նաև այդ ժամանակ, կառավարող ուժը՝ ՄԱԿ-ը, իսկ այժմ ՝ GD, մոտենում է երկրորդ ժամկետի ավարտին: Դա վրացական յուրաքանչյուր իշխող ուժի համար անհաջող թիվ է: «Ավանդաբար, ցանկացած քաղաքական ուժի կամ առաջնորդի նկատմամբ վրացական վստահությունն ավարտվում է երկու ժամկետից հետո», – ասաց Կակաչիան:

Դեռևս շատերը կարծում են, որ Forbes- ի ցուցակով միլիարդատեր Իվանիշվիլին չափազանց հարուստ է իր հիմնականում աղքատ երկրում ձախողվելու համար, որտեղ շարունակվում է ընտրակաշառքը: Անցյալ տարվա նախագահական ընտրություններին Իվանիշվիլիի կողմից ստեղծված հիմնադրամը մարեց անձնական պարտքերը զանգվածային ֆինանսավորմամբ ՝ հանդիպելով մեղադրանքներին, որ կառավարությունը գնում է ձայները:

Չնայած Խազարաձեի հարստությունը կարող է օգնել նրան դիմակայել Վրաստանի միլիարդատերերին, նրա խորը դրամապանակը նույնպես կարող է վնասակար լինել: Կակաչիան ասում է. «Շատ բան կախված կլինի նրանից, թե ով է Խազարաձեի թիմում: Եթե ​​նա շրջապատի իրեն վստահույուն վայելող հասարակական գործիչներով և հաջողակ մասնագետներով, ապա նա կարող է հաղթահարել [վրացիների] բացասական տրամադրվածությունը բանկիրների նկատմամբ»:

Ընդունելով այն, որ Վրաստանի քաղաքական դաշտի ընդլայնումը ողջունելի է, Կակաչիան ասաց, որ այնուամենայնիվ խնդրահարույց է այն փաստը, որ խոշոր գործիչները սովորություն են ձեռք բերել վրացական քաղաքականություն անսպասելի մտնելու: «Մենք դա տեսանք Իվանիշվիլիի պարագայում, երբ նա գժտվեց և դեմ գնաց Սաակաշվիլիին ՝ երկար տարիներ նրա հովանավորը լինելուց հետո», – ասում է Կակաչիան: Նմանապես, «Խազարաձեն չի ընդդիմացել Իվանիշվիլիին, քանի դեռ նրանց բախումը նրան չստիպեց դուրս գալ իր հարմարավետության գոտուց»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment