Վրաստանում Արևմուտքի բարեկամները հանկարծակի քննադատության թիրախ դարձան

Վրաստանում Արևմուտքի բարեկամները հանկարծակի քննադատության թիրախ դարձան

Հոդվածի առանցքում

  • Վրաստանի որոշ աջակիցներ զերծ են մնում քննադատելուց վերջին զարգացումները ՝ վախենալով, որ դրանք կհանգեցնեն արևմտյան առաջնորդների հետաքրքրության նվազմանը ժողովրդավարության այս կղզու նկատմամբ: Իրականում, վրացիներն արժանի են, որ իրենց միջազգային ընկերները ճշմարտացիորեն խոսեն իշխանությունից և իրենց կողքին կանգնեն նրանց դեմ, ովքեր սպառնում են երկիրը սխալ ուղղությամբ տանելուն:

Ուշադրությանն արժանի

 

Երբ այս ամիս ես այցելեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի խորհրդաժողովին մասնակցելու համար, ես չէի սպասում, որ կհայտնվեմ զայրացած ցույցի կիզակետում ԱՄՆ դեսպանատան դիմաց կամ հարձակման կենթարկվեմ իշխանական հեռուստաալիքի եթերում: Փորձությունը ավելի շատ առեղծվածային էր, քան վրդովեցուցիչ: Ես տարիներ շարունակ եղել եմ Վրաստանի սատարողը և նրա եվրաատլանտյան ձգտումների կողմնակիցը:

Այնուամենայնիվ, այն փաստը, որ երկրում ոմանք ինձ և Վրաստանի մյուս կողմնակիցներին օգտագործում էին հակաարևմտյան քարոզչական արշավ սկսելու համար, շատ բանի մասին է խոսում: 28 տարի առաջ Խորհրդային Միության ավերակների վրա 4 միլիոն մարդուց բաղկացած այս երկիրը՝ Վրաստանը, դարձել է ժողովրդավարության կղզի ավտորիտարիզմի ծովում՝ շրջապատված այնպիսիս հարևաններով, ինչպիսիսք են Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան:

Տասնամյակների ընթացքում վրացիները մեծ ջանքեր են գործադրում իրականում դեպի ժողովրդավարական, եվրոպական ազգ դառնալու ուղղությամբ ՝ չնայած սարսափելի մարտահրավերներին, առավել ևս ՝ Ռուսաստանի, որը 2008 թ. կարճ, բայց ավերիչ պատերազմ սանձազերծեց՝ առաայսօր գրավված պահելով վրացական տարածքի 20 տոկոսը:

Սակայն այժմ ռուսամետ ուժերը վերելք են ապրում, ինչը բացատրում է իմ կարճատև այցի ընթացքում վրացական քաղաքականության ուշադրության կենտրոնում հայտնվելը: Վրաստանում տնտեսական քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի հետ մեկտեղ, Մակքեյնի ինստիտուտը, որը հանգուցյալ սենատոր Ջոն Մակքեյնի կառույցն է, գիտաժողով էր կազմակերպել Թբիլիսիում: Մակքեյնի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սինդի Մաքքեյնը բացեց գիտաժողովը ՝ հիշեցնելով իր հանգուցյալ ամուսնու ջերմեռանդ աջակցությունը Վրաստանի արևմտյան ուղեգծին: 2008-ի պատերազմի ժամանակ նա հայտարարել էր. «Մենք բոլորս վրացի ենք»:

Ժամանակները փոխվում են Վրաստանում: Քաղաքական միջավայրն ինձ ավելի զայրացրեց. Այն ավելի բևեռացված էր, քան իմ վերջին մի քանի տասնյակի այլ այցերի ընթացքում: Իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» անդամները խոստացել են ջախջախել ընդդիմությունը՝ սրելով հասարակության մեջ պառակտումները: Լարվածությունը վտանգավոր աստիճանի է:

Հունիսին ցուցարարները դուրս եկան փողոց ՝ բողոքելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական շրջանների անկախության կողմնակցի և Ռուսաստանի Կոմունիստական ​​կուսակցության անդամի վրացական խորհրդարանական պալատում ներկա գտնվելու դեմ: Վրաստանի անվտանգության ուժերը կոշտ պատասխանեցին: Վիրավորվել է մոտ 240 մարդ, այդ թվում `մի քանիսը, ովքեր կորցրել են իրենց աչքերը ռետինե փամփուշտներով կանխամտածված դեմքին կրակելու արդյունքում: Ընդդիմության առաջնորդները կոչ էին անում հեռացնել պաշտոնյային, որը ղեկավարում էր դաժան գործողությունները: Դա այն ժամանակվա ՆԳ նախարար Գիորգի Գախարիան է:

Փոխարենը, երեք ամիս անց, խիստ բևեռացնող գործիչ Գախարիան առաջադրվեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից, ով Վրացական երազանքի հակասական առաջնորդն է, վարչապետի պաշտոնում: Գախարիան խիստ բևեռացնող գործիչ է: Անցյալ շաբաթ խորհրդարանի կողմից իր հաստատման օրը նա ուղղակիորեն խոսեց ընդդիմության հետ. «Ես ձեզ կջախջախեմ», – ասաց նա:

Մինչդեռ, «Վրացական երազանք» -ի քաղաքական հակառակորդների հետաքննություններն ու դատական ​​հետապնդումները աճում են: Աճում են նաև կառավարության ճնշումներն ու ահաբեկումը լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեմ, որոնք չեն հանդիսանում կուսակցություններ:

Վերջերս քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների մի խումբ հանդես եկավ բաց նամակով ՝ խստորեն քննադատելով «ծանր իրավիճակը» և «ժողովրդավարական հետապնդումները և պետության  զավթումը», ինչպես նաև «իշխանության կենտրոնացումը իշխող քաղաքական կուսակցության ձեռքում ՝ այդպիսով խաթարելով ուժի հավասարակշռությունը և հաստատությունների անխափան գործունեությունը»:

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի անցկացրած վերջին հարցումը ցույց է տվել, որ վրացիների մեծամասնությունը Ռուսաստանը համարում է որպես Վրաստանի ամենամեծ քաղաքական և տնտեսական սպառնալիք, մինչդեռ հարցվածների 52 տոկոսը քննադատում են կառավարությանը `Մոսկվայի հետ հարաբերություններում մեղմ քաղաքականության համար:

Իվանիշվիլին իր կարողույունը ստեղծել է Ռուսաստանում, իսկ նոր վարչապետ Գախարիան նույնպես այնտեղ խոր արմատներ ունի:

Սա կարող է օգնել բացատրել, թե ինչու են իշխանամետ ԶԼՄ-ները և քաղաքական գործիչները, ինչպիսիք են Իրմա Ինաշվիլին, ռուսամետ կուսակցության անդամը, որը փչացրեց Ռուսաստանի վերաբերյալ քննարկումը, որը ես վարում էի համաժողովին, ուշադրույունը սևեռել ինձ, Ջոն Մակքեյնի և Արևմուտքի հետ Վրաստանի ինտեգրման մյուս կողմնակիցների վրա:

Վրաստանն ավելի քան մեկ տասնամյակ ձգտում է ավելի խորը ինտեգրվել ինչպես Եվրամիության, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ, որպեսզի այն օգնի երկիրը պաշտպանել հետագա ռուսական ագրեսիայից և ապահովել նրա օրինական տեղը Եվրոպայում: Վրաստանը 2014 թվականին Եվրամիության հետ մի շարք պայմանագրեր է կնքել, որոնք էապես բարելավել են երկկողմ առևտուրը և ուղևորումները:

Վրաստանը կայուն ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող տարբեր գործողություններին ամբողջ աշխարհում, և մի պահ եղել է ոչ ՆԱՏՕ-ի անդամ հանդսացող ամենամեծ ներդրողը Աֆղանստանում, որտեղ նրա զորքերը կրել են 32 զոհ: Շատ առումներով, Վրաստանը ավելի է համապատասխանում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, քան որոշ ներկա անդամները:

Վրացիները հրաժարվում են ծնկի գալ Մոսկվայի առջև, բայց նրանց անհրաժեշտ է աջակցություն Արևմուտքից և հատկապես ԱՄՆ-ից ՝ ժողովրդավարական, օրենքի գերակայության հիմնախնդիրների շուրջ և հետագա ռուսական ագրեսիան զսպելու համար:

Վրաստանի որոշ աջակիցներ զերծ են մնում քննադատելուց վերջին զարգացումները ՝ վախենալով, որ դրանք կհանգեցնեն արևմտյան առաջնորդների հետաքրքրության նվազմանը ժողովրդավարության այս կղզու նկատմամբ: Իրականում, վրացիներն արժանի են, որ իրենց միջազգային ընկերները ճշմարտացիորեն խոսեն իշխանությունից և իրենց կողքին կանգնեն նրանց դեմ, ովքեր սպառնում են երկիրը սխալ ուղղությամբ տանել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment