Թուրքիայի դեպ պատժամիջոցների կիրառման գործընթացում Թրամփի գործոնը մեծ խաղաթուղթ է
Հոդվածի առանցքում
- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան կոշտ պատժամիջոցներ է նախատեսում, որոնք կարող են կործանել Անկարայի, առանց այդ էլ փխրուն տնտեսությունը: Այս ամենն այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց հրթիռային համակարգեր մատակարարել Թուրքիա:
Ուշադրությանն արժանի
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան կոշտ պատժամիջոցներ է նախատեսում, որոնք կարող են կործանել Անկարայի, առանց այդ էլ փխրուն տնտեսությունը: Այս ամենն այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց հրթիռային համակարգեր մատակարարել Թուրքիա:
Ռուսական S-400-ները սպառնում են ամերիկյան F-35 կործանիչներին և ՆԱՏՕ-ի օդային պաշտպանությանը: Ուրբաթ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան ստացել է առաջին ծավալը: Սա կարող է պատճառ դառնալ, որ Թուրքիան դուրս գա F-35 ծրագրից: Թուրք օդաչուներն ու ծրագրի մի քանի պաշտոնյաներ ստիպված կլինեն լքել Միացյալ Նահանգները, ինչի արդյունքում էլ Թուրքիան կկորցնի ծրագրի կարևոր մի մաս:
Սա կարող է դուրս մղել Անկարային Ամերիկայի ֆինանսական համակարգից: Սակայն նախագահ Թրամփի հարաբերությունները Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ անսպասելի փոփոխություններ են կրել, գուցե դրանք նպաստեն պատժամիջոցների հետաձգմանը:
Հունիսին Ճապոնիայում կայացած G-20 գագաթնաժողովում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հաշտության մասին խոսեց, ստեղծվածի համար մեղադրելով նախկին նախագահ Բարաք Օբամային: Թրամփը խոստացավ, որ խնդիրը կլուծի «այլ տարբերակով»:
«Մենք ունենք բարդ իրավիճակ, որովհետև նախագահը իրավունք չունի Patriot համալիրներ գնել»,-ասել է Թրամփը նկատի ունենալով Թուրքիային առաջարկված S-400-ները,-«Նրանք գնում են հրթիռ և հետո, լրիվ հանկարծ ասում, որ ՝լավ հիմա դուք կարող եք մեր հրթիռը գնել: Բիզնեսում այդպես չի լինում»:
Չնայած Թրամփին, ԱՄՆ պետդեպարտամենտն ու Պենտագոնը պաշտոնապես հայտարարել են, որ կիրառելու են պատժամիջոցներ և դուրս են մղելու Թուրքիային F-35 ծրագրից:
«Միացյալ Նախահնգները պարզ ասել է, որ Թուրքիան լուրջ և բացասական հետևանքների կհանգի, եթե շարունակի ռուսական S-400-ների ձեռքբերումը». ԱՄՆ պետդեպարտամենտ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ