Հայաստանում գյուղերը մնացել են առանց տղամարդկանց, որոնք որպես միգրանտ բանվորներ հեռանում են աշխատանք գտնելու համար

Հայաստանում գյուղերը մնացել են առանց տղամարդկանց, որոնք որպես  միգրանտ բանվորներ հեռանում են աշխատանք գտնելու համար

Հոդվածի առանցքում

  • Երկար տարիներ նախկին խորհրդային հանրապետությունների անթիվ անհամար գյուղերի նման այս գյուղերի աշխատունակ տղամարդկանց էլ է գրավում Ռուսաստանում սեզոնային աշխատանքն ու բարձր աշխատավարձը: Բայց օտարերկրյա աշխատողների համար խիստ օրենքներն ու ՌԴ-ի վատթարացող տնտեսությունը ստիպել են շատ արտագնա աշխատողների վերանայել իրենց ամենամյա ճամփորդությունը:
  • «Եթե տղամարդիկ չգնային ու չաշխատեին Ռուսաստանում, մենք չէինք ունենա այս եկեղեցին, որ նրանք են կառուցել»,- Հայր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը Ռուսաստանից քաղաքի կախվածության մասին հատուկ նշել է օրհնության մեջ, որն այժմ արմատանալով դարձել է Լիճքում հարսանեկան արարողության մի մասը:
  • Լիճքի որոշ երիտասարդ կանայք փորձում են օգտվել պահից ու իրենց կին զգալ, երբ ամուսինները վերադառնում են: «Այստեղ ամեն ինչ կատարվում է ըստ եղանակի: Հարսանիքները տեղի են ունենում ձմռանը և բոլոր երեխաները ծնվում են ամռան վերջին կամ աշնանը` ակնհայտ պատճառներով», - ասել է 33-ամյա Անժելա Բունիաթյանը, որը ձմռան ամիսների ընթացքում 12 ժամ կամ մեկ օր է մազ կտրում ու գանգրացնում քաղաքի ծայրում գտնվող իր փոքրիկ սրահում:
  • Բունիաթյանի նման մի քանի կին բիզնես ունի: Նրա սրահն էլ փակվում է, երբ տղամարդիկ գնում են, քանի որ մարդիկ հետաքրքրվում են, թե ում համար են նրա հաճախորդները հարդարվում: Բունիաթյանն ասում է, որ նույնիսկ արևային ակնոցներ չի կրում, քանի որ այն արժանանում է բացասական հայացքների:
  • Նման մտավախությունը ստիպում է կանանց անկախության ձգտումները պահել հսկողության տակ: «Մեր հիմնական անհանգստությունն այն է, որ երիտասարդ չամուսնացած տղաները գնում են և կապվում ռուս կանանց հետ: Ահա թե ինչու շատ ծնողներ ստիպում են իրենց որդիներին շուտ ամուսնանալ», - ասաց Մելքոնյանը, ով ամուսնացել է 18 տարեկանում: Այդ պրակտիկան տարածաշրջանի աղջիկներին պահում է իրենց աջակցողի դերում:

Ուշադրությանն արժանի

Նոյեմբերի վերջից մինչև փետրվար, երկրի ամենաաղքատ մարզի գյուղական համայնքի  քարե եկեղեցին նույն հաճախականությամբ է նոր զույգեր ընդունում, ինչ Լաս Վեգասի մատուռը: Ձմեռը հարսանեկան սեզոն է Լիճքում, քանի որ ձյունը հալվելուն պես բոլոր այս և ևս 9  այլ քաղաքների չափահաս տղամարդիկ հեռանում են Ռուսաստանում աշխատելու համար:

Երկար տարիներ նախկին խորհրդային հանրապետությունների անթիվ անհամար գյուղերի նման այս գյուղերի աշխատունակ տղամարդկանց էլ է գրավում  Ռուսաստանում սեզոնային աշխատանքն ու բարձր աշխատավարձը: Բայց օտարերկրյա աշխատողների համար խիստ օրենքներն ու ՌԴ-ի վատթարացող տնտեսությունը ստիպել են շատ արտագնա աշխատողների վերանայել իրենց ամենամյա ճամփորդությունը:

Լիճքի տղամարդկանց և մյուս հայ աշխատողների համար, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամներ են, Ռուսաստանում աշխատելու հատուկ թույլտվության կարիք չունեն: Դա նշանակում է, որ դրսում կարող են երկար աշխատել, բայց քիչ գումար կուղարկեն տուն: Միգրացիայի տարիներին զուգընթաց Լիճքի տարածքում նվազել է նաև տեղական արտադրությունը և տեղացի կանայք ստիպված են ընտրել առանց տղամարդկանց դժվար կյանքը կամ ամուսինների հետ մեկնել Մոսկվա:

«Եթե տղամարդիկ չգնային ու չաշխատեին Ռուսաստանում, մենք չէինք ունենա այս եկեղեցին, որ նրանք են կառուցել»,- Հայր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը Ռուսաստանից քաղաքի կախվածության մասին հատուկ նշել է օրհնության մեջ, որն այժմ արմատանալով դարձել է Լիճքում հարսանեկան արարողության մի մասը:

«Մեր կանայք հասկանում են, որ սա է ճանապարհը», – ավելի ուշ բացատրեց Լևոն Տեր-Մկրտչյանը: «Տղամարդիկ պետք է գնան գումար վաստակեն դրսում, Ռուսաստանում, իսկ մնացած ամեն ինչ ընկնում է կանանց ուսերին»:

«Այստեղ տղամարդիկ չկան, կանայք տղամարդկանց նման են», – ասաց Գայանե Շախվերդը, երբ հետևում էր ոչխարներին ու կովերին, որոնց ինքն ու ընկերները կիրակի առավոտյան բերել էին Լիճքից հեռու ընկած հիմնական մայրուղու վրայի ճամփեզրի շուկան:

Իրենց ամուսինների բացակայության ժամանակ կանայք ստանձնել են կենդանիներ պահելու և վաճառելու ոչ ավանդական պատասխանատվությունը: Նրանք նաև մշակում են այգիները սննդի համար, կազմակերպում ընտանիքի ֆինանսները և աշխատեցնում շինարարական ծրագրերը: «Տղամարդիկ փող են ուղարկում»,-ասաց Աննա Քալեշյանը: «Բայց եթե ձեր տանը չկա մարդ կամ տղա, ապա շատ դժվար է»:

Քալեշյանն ու Շախվերդը միջին տարիքի են և այնպես են սովորել ցանկացած աշխատանք կատարելուն, որ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց ամուսինները տուն են գալիս, նրանք դժկամությամբ են հանձնում տղամարդուն բնորոշ իրենց պարտականությունները, այդ թվում նաև մեքենաներից վախեցած ոչխարներին հետևելը:

Լիճքի որոշ երիտասարդ կանայք փորձում են օգտվել պահից ու իրենց կին զգալ, երբ ամուսինները վերադառնում են: «Այստեղ ամեն ինչ կատարվում է ըստ եղանակի: Հարսանիքները տեղի են ունենում ձմռանը և բոլոր երեխաները ծնվում են ամռան վերջին կամ աշնանը` ակնհայտ պատճառներով», – ասել է 33-ամյա Անժելա Բունիաթյանը, որը ձմռան ամիսների ընթացքում 12 ժամ կամ մեկ օր է մազ կտրում ու գանգրացնում քաղաքի ծայրում գտնվող իր փոքրիկ սրահում: Ավելի քան տասը տարի է նրա ամուսինը` 34-ամյա Արայիկը, իր եղբոր հետ 1400 մղոն է անցնում  Մոսկվա հասնելու համար, որպեսզի աշխատանք գտնի շինարարության կամ ասֆալտման ոլորտում, որտեղ հայ աշխատողները գերակշռում են Ռուսաստանի մայրաքաղաքում:

Բունիաթյանը կրում է ընտանիքի 10 անդամի հոգսը: Եղբայրների ընտանիքներն ապրում են ծնողների հետ և բավարարվում են ուղարկած փողով: Նա նաև մտահոգված է վթարի պատճառով անգործունակ դարձած իր հարևանի` 42-ամյա Բարսեղ Վարդանյանի ընտանիքով, որը մեծ պարտք ունի, քանի որ տան տղամարդն այլևս չի կարող աշխատել: Մի սխալ քայլ և Լիճքի գրեթե յուրաքանչյուր ընտանիք կարող է նմանատիպ ճակատագիր ունենալ:

Բայց երբ Արայիկը գնում է, Բունիաթյանը թողնում է վարսահարդարի գործը, վերցնում է բահն ու կարտոֆիլ ցանք անում ընտանեկան այգում:

Նույնն անում է նաև 28-ամյա Տաթևիկ Իսպիրյանը: Նա սովորել է մեքենա վարել, նորոգել ոռոգման համակարգերը, աշխատեցնել կալսելու մեքենան, ինչի շնորհիվ կարողանում է հավաքել ցորենի բերքը, որ աճեցնում է նրա ընտանիքը:

«Ամեն ինչ ընկած է իմ ուսերին և լինում են պահեր, երբ շատ եմ զգում ամուսնուս ու հորս օգնության կարիքը», – ասել է նա: «Բայց ես ինձ ավելի ուժեղ եմ զգում, երբ մենակ եմ, որովհետև ես եմ որոշումներ ընդունում»:

Իսպիրյանը, որն ամուսնացել 15 տարեկանում, այժմ այդ անկախ ոգին փորձում է փոխանցնել իր 11-ամյա դստերը, դրդելով նրան մտածել կարիերայի մասին և չամուսնանալ մինչև 30 տարեկանը: Բայց այդ ուղերձը հազիվ է համապատասխանում  Լիճքի կենսակերպին: «Բազմաթիվ դեպքեր կան, երբ կանայք սկսում են ինքնուրույն մտածել ու գործել, բայց  մարդիկ բանբասում են», – ասաց Անահիտ Գևորգյանը` Մարտունու կանանց համայնքային խորհրդի տնօրենը:

Բունիաթյանի նման մի քանի կին բիզնես ունի: Նրա սրահն էլ փակվում է, երբ տղամարդիկ գնում են, քանի որ մարդիկ հետաքրքրվում են, թե ում համար են նրա հաճախորդները հարդարվում: Բունիաթյանն ասում է, որ նույնիսկ արևային ակնոցներ չի կրում, քանի որ այն արժանանում է բացասական հայացքների:

Բամբասանքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մի տեղ, որտեղ, չնայած կանայք խառը աշխատանք են կատարում, տղամարդիկ կապը պահում են հազարավոր մղոն հեռավորության վրա:

«Մեր ամուսինները կարող են շատ խանդոտ դառնալ», – ասել է 27-ամյա Ծաղիկ Մելքոնյանը, բացատրելով, որ նույնիսկ այն ժամանակ, երբ նրա ամուսինը Ռուսաստանում է, նա ցանկացած առիթով տնից դուրս գալու թույլտվություն է խնդրում իր սկսեսուրից, բացառությամբ, երբ երեխաներին դպրոցից տուն է բերում:

Շատ կանայք ընդդիմանում են այն մտահոգությանը, որ եթե վշտացնեն իրենց ամուսիններին, կարող են մենակ մնալ: Գևորգյանի գնահատմամբ, տղամարդկանց գրեթե կեսը սիրուհիներ կամ երկրորդ ընտանիքն ունեն Ռուսաստանում, իսկ ոմանք լրիվ լքել են իրենց ընտանիքները: Առանց դրամական փոխանցումների, տղամարդու նման տեղացի կնոջ աշխատանքից քիչ սպասումներ կան: Դա ցածր է կենսապահովման անհրաժեշտ մակարդակից և ընտանիքն աջակցության կարիք ունի:

Նման մտավախությունը ստիպում է կանանց անկախության ձգտումները պահել հսկողության տակ: «Մեր հիմնական անհանգստությունն այն է, որ երիտասարդ չամուսնացած տղաները գնում են և կապվում ռուս կանանց հետ: Ահա թե ինչու շատ ծնողներ ստիպում են իրենց որդիներին շուտ ամուսնանալ», – ասաց Մելքոնյանը, ով ամուսնացել է 18 տարեկանում: Այդ պրակտիկան տարածաշրջանի աղջիկներին պահում է իրենց աջակցողի դերում:

Հայաստանը միակ նախկին խորհրդային հանրապետությունը չէ, որ աշխատանքային միգրանտներ է ուղարկում Ռուսաստան: Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային եկամուտներն ավելի շատ են կախված ռուսական դրամական փոխանցումներից: Բայց Լիճքի շրջանում, իրոք, ուրիշ տարբերակ չկա:

Լիճքի որոշ ընտանիքներ ռուսական շահույթով վերանորոգում են իրենց տները, ձեռք բերում ավտոմեքենա, ինչն էլ տարածաշրջանի մարդկանց դրդում է Լիճքին դիմել որպես «Պուտինկա»: Նույնիսկ ցանկության դեպքում Լիճքի բնակիչներին դժվար է կտրել իրենց ռուսական կապը:

«Մենք հիմա պետք է կրկնակի աշխատենք, քանի որ ռուբլին նախկին արժեքը չունի», – ասաց Արայիկ Բունիաթյանը: «Ես շատ եմ անհանգստանում կնոջս համար: Յուրաքանչյուր մարդ պետք է ապահովի իր ընտանիքը: Որքան երկար եմ մնում դրսում, այնքան կինս ու մայրս ավելի շատ գործ են անում այստեղ, ինչը ես պետք է անեի»:

Ամիսներ կամ նույնիսկ տարիներ միմյանցից առանձին ապրելով,  Բունիաթյանները սկսել են մտածել Լիճքից ընդմիշտ հեռանալու մասին: «Մենք ոչ մի ակնկալիքներ չունենք: Մենք պարզապես պետք է սպասենք մինչև գարուն»,-ասաց Անժելա Բունիաթյանը: «Բայց եթե կյանքը ավելի լավ լինի Ռուսաստանում, քան այստեղ է, ես կուզենայի գնալ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment