Հալեպի վերանորոգված հայկական եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել

Հալեպի վերանորոգված հայկական եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել

Հոդվածի առանցքում

  • 14-րդ դարի կառույցը Հալեպի ամենահին հայկական եկեղեցիներից մեկն է: Սիրիայի հյուսիսային քաղաքը 4 տարի շարունակ եղել է իշխանական ուժերի ու զինյալներ միջև պատերազմական գործողությունների թիրախում: Ապստամբներն առաջին անգամ քաղաքը զավթեցին 2012թ.-ին, այն ժամանակ Հալեպն ու հատկապես քրիստոնյա շրջանը, որտեղ գտնվում է եկեղեցին, դարձավ պատերազմի առաջնագիծը:2015թ.-ի ապրիլին հրետակոծման հետևանքով վնասվեցին եկեղեցու պատերը, բակն ու մուտքը: Այդուհանդերձ, այն մասամբ վերականգնվեց այն բանից հետո, երբ 2016թ.-ին Դամասկոսը վերականգնեց վերահսկողությունը Սիրիայի երկրորդ քաղաքի հանդեպ:

Ուշադրությանն արժանի

Պատերազմից բզկտված սիրիական Հալեպի հայերը շաբաթ օրը մասնակցել են Սուրբ Քառասուն Մանկանց մայր տաճարում մատուցված պատարագին: Մոտ մեկ տարի առաջ սկսված վերակառուցման աշխատանքներից հետո սա առաջին պատարագն էր:

14-րդ դարի կառույցը Հալեպի ամենահին հայկական եկեղեցիներից մեկն է: Սիրիայի հյուսիսային քաղաքը 4 տարի շարունակ եղել է իշխանական ուժերի ու զինյալներ միջև պատերազմական գործողությունների թիրախում: Ապստամբներն առաջին անգամ քաղաքը զավթեցին 2012թ.-ին, այն ժամանակ Հալեպն ու հատկապես քրիստոնյա շրջանը, որտեղ գտնվում է եկեղեցին, դարձավ պատերազմի առաջնագիծը:

2015թ.-ի ապրիլին հրետակոծման հետևանքով վնասվեցին եկեղեցու պատերը, բակն ու մուտքը: Այդուհանդերձ, այն մասամբ վերականգնվեց այն բանից հետո, երբ 2016թ.-ին Դամասկոսը վերականգնեց վերահսկողությունը Սիրիայի երկրորդ քաղաքի հանդեպ:

Պետական Սանա հեռուստաընկերությունը հայտնում է, որ եկեղեցու հիմնական մուտքը, ճակատը, զանգակատունն ու բակը վերակառուցվել են վերջին մեկ տարվա ընթացքում: Շաբաթ օրը եկեղեցու ներքին հարդարանքում պատերազմի հետք չկար:

Քահանաների իրականացրած խնկարկման արարողությունը լուսավորվում էին կամարաձև քարե առաստաղից փայլող հսկայական ջահերը, սրահում երկու կողմից նրանց շրջապատել էին հավատացյալները:

Հայ Առաքելական եկեղեցու Բեյրութի թեմի պատրիարք Արամ Քեշիշյանը պատարագը հայերեն կարդաց: Պատարագից հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատարագն իր մեջ հզոր ուղերձ էր պարունակում:

«Սա նշան է, որ հայկական համայնքը շարունակելու է վերակառուցել Սիրիան»:

Սիրիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Հարություն Սելիմյանը նշել է, որ արարողությունը հուսադրող է սիրիահայ համայնքի համար ավելի բարեկեցիկ ապագա ապահովելու առումով:

«Մեր ապագան լուսավոր է և այդ ապագան մենք կառուցելու ենք նոր Սիրիայում», – ասել է նա AFP-ի հետ զրույցում:

Ժիրայր Ռեիսյանը՝ Սիրիայի խորհրդարանի հայազգի անդամը, ասում է՝ սա նշան է, որ հայ համայնքը կմնա Սիրիայում:

Մինչև պատերազմը Հալեպի բնակչության 10 տոկոսը քրիստոնյաներ էին:

Քաղաքի 250,000 բնակիչներից շատերը 2011թ.-ի հակամարտությունից ի վեր լքել են Հալեպը: Նրանց մեծ մասն ապաստան է գտել Հայաստանում, շատերը՝ Լիբանանում: Ժողովրդագրական փորձագետ Ֆաբրիս Բալանշի խոսքով՝ քչերն են վերադարձել:

Հալեպի հին թաղամասում մի քանի այլ եկեղեցիներ ևս կան, այդ թվում ՝ մելկիտների ու մարոնիտների եկեղեցիները, որոնք նույնպես տուժել են 4-ամյա պատերազմից: Սիրիական պատերազմում 2011թ.-ից ի վեր 370,000 մարդ է զոհվել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment