ԱՄՆ-ի Ներգաղթի և Մաքսային Բյուրոն ձերբակալեց երկիր ապօրինաբար թափանցած և հանցավոր գործունեություն ծավալող տասնյակից ավելի անձանց

ԱՄՆ-ի Ներգաղթի և Մաքսային Բյուրոն ձերբակալեց երկիր ապօրինաբար թափանցած և հանցավոր  գործունեություն ծավալող տասնյակից ավելի անձանց

Հոդվածի առանցքում

  • Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի Ներգաղթի և Մաքսային Բյուրոյի (ՆՄԲ) պաշտոնյաները հայտարարեցին, որ, ըստ Orange County-ում անցկացված համաժողովի քրեական զեկույցների, որն ավարտվել էր 2059 հոգու կալանքով, ներգաղթի դաշնային գործակալները ձերբակալել են փաստաթուղթ չունեցող ևս 51 հոգու:
  • Մեծամասնությունը` 167 հոգի, Մեքսիկայից էին, մյուսները 17 այլ երկրներից էին` Պերու, Եգիպտոս, Հայաստան և Հարավային Կորեա:
  • Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ ապօրինի ճանապարհով ներթափանցած միգրանտները, որոնցից շատերը փողոցային խմբավորման անդամներ են և ունեն մի քանի դատվածություն, վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար:

Ուշադրությանն արժանի

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի Ներգաղթի և Մաքսային Բյուրոյի (ՆՄԲ) պաշտոնյաները հայտարարեցին, որ, ըստ Orange County-ում անցկացված համաժողովի քրեական զեկույցների, որն ավարտվել էր 2059 հոգու կալանքով, ներգաղթի դաշնային գործակալները ձերբակալել են փաստաթուղթ չունեցող ևս 51 հոգու:

Orange County-ի իրավապաշտպան գործողությունները ստացան «Կրկնակի ստուգման գործողություն» անունը, որի թվին են պատկանում`

  • 29-ամյա Սանտա Անան, որը մեղադրվում էր կրկնակի կողոպուտի, անօրինական զենքի օգտագործման և թմրամիջոցների պահման մեջ, մարտի 1-ին արտաքսվեց Մեքսիկա, որտեղ նույն օրը ձերբակալվեց:
  • Նախկինում դատապարտված 60-ամյա տղամարդը, որը մեղադրվում էր վրաերթ կատարելու համար, ձերբակալվեց Newport Beach-ում և արտաքսվեց Մեքսիկա:
  • Նախկինում բազմաթիվ դատվածություններ ունեցող 47-ամյա Սալվադորը ձերբակալվել է իր տանը և ներկայումս սպասում է արտաքսման վարույթի ավարտին: Նախկինում նրան երկու անգամ արտաքսել են ԱՄՆ-ից:

«Նմանատիպ անհատներին հեռացնելով մեր երկրից` մենք ապահովում ենք մեր հասարակության յուրաքանչյուրի անվտանգությունը»,- իր հայտարարության  մեջ նշել է ՆՄԲ-ի տնօրեն Սառա Սալդանան:

ՆՄԲ-ի պաշտոնյաների հաղորդմամբ` մարտի 1-ից 5-ը ընկած ժամանակահատվածում հազարից ավելի ձերբակալվածներն ունեն քրեական հանցանքներ` մարդասպանություն, մանկական պոռնոգրաֆիա, կողոպուտ, առևանգում և բռնաբարություն: Ձերբակալվածներից 476-ը մարդիկ են, ովքեր մեկ անգամից ավելի ապօրինաբար թափանցել են ԱՄՆ:

Կատարված հանցագործությունների հիմնական մասը կատարվել է թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ:

Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ ապօրինի ճանապարհով ներթափանցած միգրանտները, որոնցից շատերը փողոցային խմբավորման անդամներ են և ունեն մի քանի դատվածություն, վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար:

Հարավային Կալիֆորնիայում իրականացված հնգօրյա օպերացիայի արդյունքում գրանցվեց թվով ամենամեծ` 218 ձերբակալություններ: Մեծամասնությունը` 167 հոգի, Մեքսիկայից էին, մյուսները 17 այլ երկրներից էին` Պերու, Եգիպտոս, Հայաստան և Հարավային Կորեա:

Ձերբակալվածներից շատերը անմիջապես արտաքսվել են կամ սպասում են ներգաղթի հարցերով դատական լսումներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment