Հայաստան. Ռուսաստանում աշխատանք է փնտրում իր բոլոր լծակներով

Հայաստան. Ռուսաստանում աշխատանք է փնտրում իր բոլոր լծակներով

Հոդվածի առանցքում

  • Երեք ամիս է Հայաստանն անդամակցում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը և աշխատանքի որոնումը Ռուսաստանում, որը երկար տարիներ տարածաշրջանային զբաղվածության կարևոր խնդիրներից է, դարձել է ոչ միայն փաստացի աշխատանք գտնելու, այլև հայ միգրանտների վրայից արգելքները վերացնելու միջոց:
  • Տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ են նման իրավիճակում հայտնվել այս տարվա գարնանը, որը սովորական սեզոն է Հայաստանի ամենամոտ տարածաշրջանային տնտեսական գործընկեր Ռուսաստանի տարածք մեկնող միգրանտ-աշխատողների համար:
  • Ըստ Կենտրոնական բանկի, այդ սահմանափակումները, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը կտրուկ նվազեցրել են Հայաստան ֆինանսական փոխանցումների քանակը: 2014-ի հունվարի համեմատ 2015-ի նույն ամսին այն նվազել է 56 տոկոսով, մինչև 38.37 միլիոն դոլարով:
  • Միջին ամսական աշխատավարձը ընդամենը 174.450 դրամ է, մոտ 370 դոլար: Գործազրկությունը պաշտոնապես 6,6% -է, թեև որոշ տնտեսագետներ կարծում են, որ իրական թիվը շատ ավելի բարձր է, հատկապես գյուղական վայրերում, որտեղ դժվար է գտնել լավ վարձատրվող աշխատանք:
  • Մինչև Մոսկվայից պատասխան ստանալը որոշ աշխատողներ գործը վերցրել են իրենց ձեռքը: Նրանք փոխում են իրենց անունները և դիմում են տարբեր մարդկանց, ովքեր կարող են հեշտացնել իրենց տեղափոխությունը Ռուսաստան: Աշխատողները, որոնք օգտագործում են այդ միջոցները հրաժարվում են EurasiaNet.org-ի հետ քննարկել առանձնահատկությունները, բայց նշում են կաշառակերության մասին:
  • Քանի որ Հայաստանն այժմ պայքարում է ռուսական տնտեսական ճգնաժամի հետևանքների դեմ, կարծես թե սահմանափակումները քիչ են: «Կան մարդիկ, որոնք պատրաստ են ցանկացած քայլի դիմել, որպեսզի կարողանան դուրս գալ ու աշխատել», - ասաց Գեղարքունիքի մարզի աշխատողը:

Ուշադրությանն արժանի

Երեք ամիս է Հայաստանն անդամակցում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը և աշխատանքի որոնումը Ռուսաստանում, որը երկար տարիներ տարածաշրջանային զբաղվածության կարևոր խնդիրներից է, դարձել է ոչ միայն փաստացի աշխատանք գտնելու, այլև հայ միգրանտների վրայից արգելքները վերացնելու միջոց:

Հայաստանի արևելյան Գեղարքունիքի մարզի մի գյուղի 47-ամյա բնակիչը, EurasiaNet.org-ին ասել է, որ ստիպված ընդունել է իր կնոջ ազգանունը, վաճառել  նրա զարդերը և ընտանիքի միակ կովը, ինչպես նաև հարազատներից 3000 դոլար պարտք է վերցնել այսպես կոչված, «միջնորդներին» վճարելու համար, որոնք կօգնեն նրան թափանցել Ռուսաստան:

«Ես ուրիշ ելք չունեմ», – ասել է այդ մարդը, ով ցանկացել է անհայտ մնալ: «Հայրս կաթված է ստացել: Ընտանիքիս ութ անդամներն ինձնից են կախված: Ես ստիպված էի այդ քայլին դիմել կամ էլ պետք է մուրացկանություն անեի Հայաստանում»: Տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ են նման իրավիճակում հայտնվել այս տարվա գարնանը, որը սովորական սեզոն է Հայաստանի ամենամոտ տարածաշրջանային տնտեսական գործընկեր Ռուսաստանի տարածք մեկնող միգրանտ-աշխատողների համար:

Ըստ Համաշխարհային բանկի, հայ միգրանտների, հիմնականում տղամարդկանց, դրամական փոխանցումները 2010 – 2014-թվականների համարժեք են եղել Հայաստանի տարեկան համախառն ներքին արտադրանքի 21 տոկոսին:

Բայց ռուսական նոր սահմանափակումները, որոնք ուժի մեջ մտան հունվարի 1-ից, նշանակում են, որ հայ միգրանտները և մյուսները առանց երկարաժամկետ վիզաների կարող են Ռուսաստանում մնալ ընդամենը մեկ անգամ երեք ամիս ժամանակով: Այնուհետև նրանք պետք է իրենց հայրենիքում ապրեն նույն ժամանակահատվածում: Այդ կամ ավելի վաղ ընդունված աշխատանքային միգրացիայի կանոնները խախտողներին տասը տարվա ընթացքում կարգելվի մուտք գործել Ռուսաստան:

Հայաստանի պետական ​​միգրացիոն ծառայության տվյալով, ներկայումս 180,000 մարդ սև ցուցակում է: Վաթսուն հազարը վերադարձել է Հայաստան, հաղորդում է գործակալության տնօրեն Գագիկ Եգանյանը: «Նրանք հեռացել են Ռուսաստանի տարածքից, հիմնականում ապրում են Հայաստանում և չեն կարող վերադառնալ, քանի որ խախտել են այդ երկրի միգրացիոն օրենսդրության պահանջները»,- ասաց Եգանյանը:

Ըստ Կենտրոնական բանկի, այդ սահմանափակումները, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը կտրուկ նվազեցրել են Հայաստան ֆինանսական փոխանցումների քանակը: 2014-ի հունվարի համեմատ 2015-ի նույն ամսին այն նվազել է 56 տոկոսով, մինչև  38.37 միլիոն դոլարով:

Այդուհանդերձ, նույնիսկ հավանականությունը, որ նրանք չեն կարողանա մուտք գործել Ռուսաստան, կամ այնտեղ գտնել արժանապատիվ աշխատանք, հայ աշխատողներին հետ չի պահում իրենց մտադրությունից: Միջին ամսական աշխատավարձը ընդամենը 174.450 դրամ է, մոտ 370 դոլար: Գործազրկությունը պաշտոնապես 6,6% -է, թեև որոշ տնտեսագետներ կարծում են, որ իրական թիվը շատ ավելի բարձր է, հատկապես գյուղական վայրերում, որտեղ դժվար է գտնել լավ վարձատրվող աշխատանք:

«Ասա տեսնեմ, եթե մնամ այստեղ, ով մեզ համար որևէ բան կանի», հռետորական հարց է ուղղում Գեղարքունիքի շրջանի գյուղացին: «Ոչ ոք»:

Ամեն օր, այն աշխատողները, որոնց արգելել են մտնել Ռուսաստան, հավաքվում են Երևանի միգրացիոն ծառայության շտաբի մոտ, լրացնում են դիմումներ,  ռուսական կառավարությունից պահանջելով հստակեցնել արգելքի պատճառները և հանել իրենց անունները: Դիմողների մոտ մեկ քառորդին են թույլտվություն տալիս, ասում է միգրացիոն ծառայության տնօրեն Եգանյանը: Երեք ամսից ավելի ժամանակ է պահանջվում, որ պատասխանները տեղ հասնեն:

«Շատերը սև ցուցակում են հայտնվել անհասկանալի պատճառներով», – մեկնաբանեց Անժելա Խլղաթյանը, Լիճք գյուղի բնակիչը: Սևանա լճի հարավային ափի միջին մեծության այս բնակավայրը նույնպես մեծապես կախված է ռուսական դրամական փոխանցումներից:

«Կան մարդիկ, որոնք երբեք չեն եղել Ռուսաստանում, բայց դարձյալ սև ցուցակում են: Սև ցուցակում լինելը  նշանակում է ընտանիքի ֆինանսական ապահովության փլուզում: Քանի որ նրանք չեն կարող ոչ ֆերմա պահել, ոչ էլ ուրիշ գործ անել Հայաստանում»:

Հայաստանի կառավարությունը և ոչ կառավարական կազմակերպությունները դեռևս ոչինչ չեն արել  այդ անհատներին  աջակցության ծրագրերով ապահովելու հարցում:

Փետրվարի 2-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Միգրացիոն ծառայության տնօրեն Եգանյանը նշել է, որ Ռուսաստանի միգրացիոն սահմանափակումները  ոչ թե Հայաստանի դեմ են ուղղված , այլ կազմում են ապօրինի միգրացիան կանխելու փորձի մի մասը: Նա շատ ճիշտ համարեց ճամփորդական-արգելքը բողոքարկելը կամ դրա մասին տեղեկություն պահանջելը: Երևանում Ռուսաստանի դեսպանատնից հնարավոր չէ մենկաբանություն ստանալ:

Մինչև Մոսկվայից պատասխան ստանալը որոշ աշխատողներ գործը վերցրել են իրենց ձեռքը: Նրանք փոխում են իրենց անունները և դիմում են տարբեր մարդկանց, ովքեր կարող են հեշտացնել իրենց տեղափոխությունը Ռուսաստան:

Աշխատողները, որոնք օգտագործում են այդ միջոցները հրաժարվում են EurasiaNet.org-ի հետ քննարկել առանձնահատկությունները, բայց նշում են կաշառակերության մասին:

«Շրջանակն այնքան նեղ է, որ բոլորը գիտեն միմյանց և ձեր ազգանունը փոխելով դուք սկսում եք կաշառք տալ հայ պաշտոնյաներին», – ասել է Գեղարքունիքի Ծակքար գյուղի մի բնակիչ: «Նրանք գիտեն, թե ինչու ես փոխում ազգանունդ, գիտեն, թե ինչ ես պատրաստվում անել: Յուրաքանչյուրը պահանջում է իր բաժինը»:

Որոշ միգրանտներ պնդում են, որ  կաշառք վճարելով կարելի է նույնիսկ անունները հանել արգելված միգրանտների ցանկից: Ոչ մի քննություն դեռ չի սկսվել:

Այս հայրիշխանական ​​հասարակության մեջ, երբ տղամարդը վերցնում է կնոջ ազգանունը, ընդհանուր առմամբ, պետք է մեկնաբանություններ առաջացնի, սակայն, միգրացիոն ճնշումների պայմաններում այն արդեն չափանիշ է դարձել: (Գեղարքունիքի մարզի մի գյուղացի ծիծաղում է. «Տես կկարողանաս գտնել մարդկանց, որոնք չեն փոխել իրենց ազգանունները»):

Ծովինար Խաչատրյանը, Արդարադատության նախարարության մամուլի խոսնակը, որտեղ ռեեստրի ֆայլեր են պահվում, ասել է, որ լսել է Ռուսաստան մտնելու համար ազգանուններ փոխելու մասին, սակայն ավելացրել է, որ նախարարությունը տեղեկություն չունի, թե «ովքեր են փոխել իրենց ազգանունները վերջին ամսին»:

Վերադառնալով Գեղարքունիքի մարզ, Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը նշեց, որ ինքն էլ է լսել Ռուսաստան թափանցելուն օգնող այդ պրակտիկայի մասին, բայց պնդեց, որ այլ միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ չունի:

«Գյուղի մեծ մասն ապրում է Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումներով: Այժմ  սկսել են գնալ Ղազախստան, հատկապես նրանք, ովքեր սև ցուցակում են», ասաց Ավետիսյանը: «Բայց դժվար է ասել, թե Ռուսաստան հասնելու համար նրանք ինչ են անում, կամ ինչպես» :

Քանի որ Հայաստանն այժմ պայքարում է  ռուսական տնտեսական ճգնաժամի հետևանքների դեմ, կարծես թե սահմանափակումները քիչ են: «Կան մարդիկ, որոնք պատրաստ են ցանկացած քայլի դիմել, որպեսզի կարողանան դուրս գալ ու աշխատել», – ասաց Գեղարքունիքի մարզի աշխատողը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment