Արժույթի միջազգային հիմադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդ. Կանանց իրավահավասարության օրենքները կբարելավեն տնտեսությունը

Արժույթի միջազգային հիմադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդ. Կանանց իրավահավասարության օրենքները կբարելավեն տնտեսությունը

Հոդվածի առանցքում

  • Երկուշաբթի օրը ԱՄՀ-ի կայքում տեղադրված հոդվածում Լագարդը քննարկում է նոր ուսումնասիրություններն այն մասին, ըստ որոնց, աշխարհի մոտ 90 տոկոս երկրներում կան կանանց աշխատանքի իրավունքի, վարկերի տրամադրման և սեփականության իրավունքի որոշակի իրավական սահմանափակումներ:
  • Աշխատաշուկայում կանանց իրավահավասարության արդյունքում Ճապոնիայի ՀՆԱ-ն կաճի 9, ԱՄԷ-ում` 12 և Եգիպտոսում` 34 տոկոսով: ԱՄՆ-ում ՀՆԱ-ը կաճի 5 տոկոսով, եթե դյուրացվի տնտեսության մեջ կանանց մասնակցությունը:
  • ԱՄՀ-ի 2009 թվականին արված ուսումնասիրությունները պարզել են, որ ԱՄՆ ծախսել է իր ՀՆԱ-ի միայն 1.2 տոկոսը ընտանիքների արտոնությունների վրա՝ ավելի քիչ, քան որևիցե այլ զարգացած պետություն: Դա, հիանալի է:

Ուշադրությանն արժանի

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը լավ նորություններ է հայտնել զարգացող աշխարհի տնտեսության համար. ընդամենը մեկ քայլով նրանք կարող են բարձրացնել իրենց համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մինչև 30 տոկոսով: Միակ բանը, որը նրանք ստիպված են անել` կանանց աշխատաշուկա մտնելու թույլտվությունն է:

Երկուշաբթի օրը ԱՄՀ-ի կայքում տեղադրված հոդվածում Լագարդը քննարկում է նոր ուսումնասիրություններն այն մասին, ըստ որոնց, աշխարհի մոտ 90 տոկոս երկրներում կան կանանց աշխատանքի իրավունքի, վարկերի տրամադրման և սեփականության իրավունքի որոշակի իրավական սահմանափակումներ:

Համաշխարհային աշխատաշուկայում կանանց բաժին է ընկնում միայն 40 տոկոսը, սակայն որոշ տարածաշրջաններում այդ թիվը ավելի ցածր է` կազմում է 21 տոկոս, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Ըստ Լագարդի` կանանց լիարժեք մասնակցությունը տնտեսությանը, կարող է խթանել ԱՆՀ-ի աճին:Աշխատաշուկայում կանանց իրավահավասարության արդյունքում Ճապոնիայի ՀՆԱ-ն կաճի 9, ԱՄԷ-ում` 12 և Եգիպտոսում` 34 տոկոսով: ԱՄՆ-ում ՀՆԱ-ը կաճի 5 տոկոսով, եթե դյուրացվի տնտեսության մեջ կանանց մասնակցությունը:

Օրենքների փոփոխությունը առաջին քայլն է միայն: Լագարդը ընդգծում է նաև, որ երեխաների խնամքի և ծննդաբերական արձակուրդի համար տրամադրվող նպաստները կարող են կարևոր դեր խաղալ կանանց աշխատանքում:

Ներկայումս ԱՄՆ աշխարհի ամենազարգացած պետություններից մեկն է, որն առաջարկում է ոչ երաշխավորված ծննդաբերական արձակուրդ, իսկ ԱՄՀ-ի 2009 թվականին արված ուսումնասիրությունները պարզել են, որ ԱՄՆ ծախսել է իր ՀՆԱ-ի միայն 1.2 տոկոսը ընտանիքների արտոնությունների վրա՝ ավելի քիչ, քան որևիցե այլ զարգացած պետություն: Դա, հիանալի է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment