ԱՄՀ-ն հրապարակում է նավթի գնի անկումից տուժած և շահած երկրների ցանկը

ԱՄՀ-ն հրապարակում է նավթի գնի անկումից տուժած և շահած երկրների ցանկը

Հոդվածի առանցքում

  • Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կրճատել է նավթ արտահանող երկրների ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումները՝ փոխարենը բարձրացնելով այն, մի շարք տարածաշրջանների ներկրող երկրների համար ի շնորհիվ վերջին վեց ամսվա ընթացքում նավթի գների կտրուկ անկմանը:
  • Ըստ հիմնադրամի՝ առավել տուժած երկրներն են Քուվեյթը, Կատարը, Իրաքը, Օմանը, Լիբիան և Սաուդյան Արաբիան:
  • ԱՄՀ-ն կրճատել է իր ՀՆԱ կանխատեսումները ամբողջ Պարսից ծոցի տարածաշրջանի համար մոտ 3.4 տոկոսով 2015-ի համար՝ հոկտեմբերի 4.4 տոկոսից:
  • Կան միայն մի քանի երկրներ, որոնք էապես շահում են ցածր նավթի գներից: Մարոկկոն գլխավորում է ցուցակը մոտ ՀՆԱ-ի 4.75%, որին հաջորդում են Լիբանանը (մոտ 4.25%), Մավրիտանիան (3%), Ջիբութին և Տաջիկստանը (մոտ 2,5%), Վրաստանը (2.25%), Հորդանանը, Թունիսը, Պակիստանը (2%) և Հայաստանը (1.75%):

Ուշադրությանն արժանի

Ըստ Բոբի Մայքլի

21 հունվարի, 2015

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կրճատել է նավթ արտահանող երկրների ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումները՝ փոխարենը բարձրացնելով այն, մի շարք Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Պակիստան, Կովկաս և Կենտրոնական Ասիա տարածաշրջանների ներկրող երկրների համար ի շնորհիվ վերջին վեց ամսվա ընթացքում նավթի գների կտրուկ անկմանը:

Արտահանողներ

Ըստ ԱՄՀ-ի՝ 2015-ի նավթի արտահանման կորուստները կհասնեն մոտ $ 300 միլիարդի կամ ՀՆԱ-ի 21 տոկոսի Պարսից ծոցի երկրների համար, մոտ $ 90 միլիարդ կամ ՀՆԱ-ի 10 տոկոսը՝ ոչ-Պարսից ծոցի երկրների համար և մոտ $ 35 միլիարդ կամ ՀՆԱ-ի 8 տոկոսը՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նավթ արտահանողների համար:

Ըստ հիմնադրամի՝ առավել տուժած երկրներն են Քուվեյթը, Կատարը, Իրաքը, Օմանը, Լիբիան և Սաուդյան Արաբիան:

Որպես հետևանք, Պարսից ծոցի երկրների համար այս տարի ընթացիկ հաշիվների ավելցուկները կիջնեն ՀՆԱ-ի 1.6 տոկոսի չափով: Ոչ Պարսից ծոցի ու Կովկասի և Կենտրոնական Ասիայի նավթ արտահանողները ամենայն հավանականությամբ կգրանցեն շուրջ 5 տոկոսի պակասուրդ, ՀՆԱ-ի շուրջ 2.7 տոկոսը համապատասխանաբար, հայտարարել է ԱՄՀ-ն:

«Շատ նավթ արտահանող երկրներին անհրաժեշտ է, որ նավթի գները լինեն զգալիորեն բարձր 2015-ի համար նախատեսած $ 57-ից՝ պետական ծախսերը հոգալու համար, որոնք ավելացել են վերջին տարիներին ի պատասխան աճող սոցիալական ճնշումների և ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի»,-նշում է ԱՄՀ տարածաշրջանային տնտեսական վերլուծականը:

Ֆիսկալ դիրքորոշումը

ԱՄՀ-ն հայտարարել է, որ սպասվում է, որ նավթի գնի անկումը զգալիորեն կվնասի ֆիսկալ քաղաքականությանը ամբողջ տարածաշրջանում:

«Բացառությամբ Քուվեյթի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի, սպասվում է, որ բոլոր երկրները տարածաշրջանում կունենան ֆիսկալ դեֆիցիտ 2015-ին»,-նշում է ԱՄՀ-ը: Պարսից ծոցի երկրների՝ 2014-ին կազմած ՀՆԱ-ի 4.6 տոկոս հարկաբյուջետային ավելցուկը  2015-ի ընթացքում կունենա ՀՆԱ-ի 6,3 տոկոս դեֆիցիտ՝ նվազելով մոտ 11 տոկոսով:

Բացի այդ, նույնիսկ նավթի գների անկումից հետո էներգակիրների գները սպառողների համար կմնան ավելի ցածր, քան միջազգային գները նավթարտահանող երկրների մեծ մասում:

Այս «էներգետիկ սուբսիդիաները» արտացոլված չեն պետական բյուջեում, բայց մնում են որպես կարևոր անխուսափելի եկամուտների աղբյուր և պատճառ այդ երկրներում էներգիայի արագ սպառման աճի, նշում է հիմնադրամը:

ԱՄՀ-ն կրճատել է իր ՀՆԱ կանխատեսումները ամբողջ Պարսից ծոցի տարածաշրջանի համար մոտ 3.4 տոկոսով 2015-ի համար՝ հոկտեմբերի 4.4 տոկոսից:

Ոչ Պարսից ծոցի նավթարտահանողների համար աճը վերանայվել է և նվազեցվել մինչև 2.4 տոկոս: Պարսից ծոցի նավթ արտահանողների մոտ սպասվում է մոտ 4.9 տոկոսանոց աճ այս տարի՝ 0.8 ppt ցածր հոկտեմբերի գնահատականներից:

Ներմուծողները

Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի,Պակիստանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների նավթ ներմուծող երկրները  օգուտ են քաղում ցածր նավթի գներից, բայց այդ ձեռքբերումը նվազեցվում է այլ անբարենպաստ գործոններով:

Օրինակ, սպասվածից դանդաղ ներքին պահանջարկի աճը և սպասվածից թույլ աճի հեռանկարը առանցքային առևտրային գործընկեր երկրների շրջանակում, ինչպիսիք են եվրոգոտին և Պարսից ծոցի երկրները ազդում է Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու Պակիստանի տարածաշրջանի նավթ ներմուծողների վրա, իսկ Ռուսաստանի և Չինաստանի խնդիրները ազդում են Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ներմուծող երկրների վրա:

Կան միայն մի քանի երկրներ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Պակիստանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, որոնք էապես շահում են ցածր նավթի գներից:

Մարոկկոն գլխավորում է ցուցակը մոտ  ՀՆԱ-ի 4.75%, որին հաջորդում են Լիբանանը (մոտ 4.25%), Մավրիտանիան (3%), Ջիբութին և Տաջիկստանը (մոտ 2,5%), Վրաստանը (2.25%), Հորդանանը, Թունիսը, Պակիստանը (2%) և Հայաստանը (1.75%):

Արտաքին օգուտները նավթի ցածր գներից 2015 թվականին գնահատվում են միջին հաշվով մոտ ՀՆԱ-ի 1.5% Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու Պակիստանի և ՀՆԱ-ի 2%՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար, նշում է ԱՄՀ-ը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment