ԱՄՆ-ում ձերբակալվել է թուրքական լոբբիստ

ԱՄՆ-ում ձերբակալվել է թուրքական լոբբիստ

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի բիզնես-գործընկերը ձերբակալվել է, նրան մեղադրում են ապօրինի լոբբինգի մեջ: Բիջան Ռաֆիեկիանը, որը հայտնի է նաև Բիջան Կիան անվամբ, Վիրջինիայի դաշնային դատարան է հրավիրվել: Նրան ներկայացված մեղադրանքների թվում է նաև որպես օտարերկրացի գործակալ չգրանցվելը

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի բիզնես-գործընկերը ձերբակալվել է, նրան մեղադրում են ապօրինի լոբբինգի մեջ:

Բիջան Ռաֆիեկիանը, որը հայտնի է նաև Բիջան Կիան անվամբ, Վիրջինիայի դաշնային դատարան է հրավիրվել:

Նրան ներկայացված մեղադրանքների թվում է նաև որպես օտարերկրացի գործակալ չգրանցվելը: Դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Ռաֆիեկիանը «Flynn Intel Group»-ի փոխնախագահն է: Մայքլ Ֆլինն ու Ռաֆիեկիանը 2016թ.-ին գործակցել են Ֆեթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից Թուրքիա արտահանձնելու ուղիներ փնտրելու հարցում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձը կազմակերպելու համար:

Մեղադրական եզրակացության մեջ Ֆլինը ներկայացված է որպես «Ա անձ»:

Եկիմ Ալպտեկինը, թուրք գործարարը, որը Էրդողանի մտերիմներից է, նույնպես պետք է հարցաքննվի:

Ֆլինին պետք է հարցաքննեն երեքշաբթի, նրան մեղադրում են ՀԴԲ-ին ռուսաստանի հետ շփումների մասին կեղծ ցուցմունք տալու համար:

Ռաֆիեկիանին մեղադրում են ԱՄՆ-ում Գյուլենին վարկաբեկելու և արտահանձնելուն նպաստելու ապօրինի գործունեության համար։

2016թ.-ի ամառը Ֆլինը եղել է նախագահ Թրամփի նախընտրական արշավի խորհրդատուն:

2016թ.-ի նոյեմբերի 8-ին Ֆլինը Hill թերթում գրել է․ «Մեր դաշնակից Թուրքիան ճգնաժամի մեջ ու մեր աջակցության կարիքն ունի»: Այս սյունակը նմանացրել են Ռաֆիեկյանի համանման գրությանը, որը նա արել էր ավելի վաղ: Մի քանի օր առաջ Եկիմ Ալպտեկինը էլեկտրոնային նամակով տեղեկացրել էր, որ հոդվածը հրապարակելու համար ամենահարմար օրը ընտրությունների օրն է: «Նետն աղեղից դուրս թռավ», – գրել է թուրք գործարարը:

Ռաֆիեկիանի ու Ալպտեկինի գործը վարում են Վիրջինիա նահանգի դատախազները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment