Ապրել ինչպես «կիսով չափ էմիգրանտ». Հայը Կենտրոնական հովտում

Ապրել ինչպես «կիսով չափ էմիգրանտ». Հայը Կենտրոնական հովտում

Հոդվածի առանցքում

  • Հայոց պատմության առաջատար մասնագետ Հովհաննիսյանը Լոս Անջելեսի Կալիֆորնիայիա համալսարանի (UCLA) պատվավոր պրոֆեսոր է և վերջերս միացել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամին՝ օգնելու պատրաստել շուրջ 400 Հայոց Ցեղասպանության վկայություններ, հիմնադրամի վիզուալ պատմության արխիվում ընդգրկվելու համար: Նպատակն է այդ վկայություններից 40-ը թարգմանել, վերարտադրել, ինդեքսավորել և թվայնացնել:
  • «Նրանք շատ էին խոսում և պատմություններ պատմում: Այդ պատմություններից էին նաև արտաքսման մասին պատմությունները: Դրանք եղել են անասելի վայրագություններ: Ես լսել եմ այդ պատմությունները շատ անգամ, բայց ես չեմ ընկալել դրանք: Ես չէի զգում, որ դա առանձնապես ինձ հետ է կապված: Մի քանի տարի էր անհրաժեշտ ինձ համար, որ ես գիտակցեի տեղի ունեցած աղետի չափը»:
  • Ծնողներիս սերունդը չի ունեցել մեծ խոսափող: Նրանց խոսափողը թղթից էր ու փոքր, ուստի ոչ ոք չէր լսում: Այնպես որ, դա իմ սերունդն էր, որ պարտավորություն վերցրեց իր ձայնը դարձնել ավելի լսելի:
  • Մենք այժմ նախապատրաստման փուլում ենք՝ դրանք գիտական նպատակներով թարգմանելու, արտագրելու, ինդեքսավորելու և կայքում տեղադրելու համար: Մենք երկու կամ երեք վկայություններ նմուշի համար արդեն տեղադրել ենք կայքում և հուսանք մինչև ապրիլի 24-ը:

Ուշադրությանն արժանի

Չնայած նրան, որ նա ծնվել է Սան Խոակիմ հովտում՝ Ռիչարդ Հովհաննիսյանը իրեն համարում է «կես էմիգրանտ»:

Լինելով Հայոց Ցեղասպանության վերապրածների երեխա՝ նա մեծացել է երկու աշխարհներում՝ «իմ տան աշխարհում և արտաքին աշխարհում»:

«Մարտահրավերը», – ասում է 82-ամյա պատմաբանը,- «եղել է ապրել ներգաղթային մշակույթի, ձևերի և կարծրատիպերի մի կողմիցև և մյուս կողմից այդ պարզունակ անգլիական հասարակության միջև, որը մենք ձգտում էինք ընդունել»:

Հայոց պատմության առաջատար մասնագետ Հովհաննիսյանը Լոս Անջելեսի Կալիֆորնիայիա համալսարանի (UCLA) պատվավոր պրոֆեսոր է և վերջերս միացել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամին՝ օգնելու պատրաստել շուրջ 400 Հայոց Ցեղասպանության վկայություններ, հիմնադրամի վիզուալ պատմության արխիվում ընդգրկվելու համար: Նպատակն է այդ վկայություններից 40-ը թարգմանել, վերարտադրել, ինդեքսավորել և թվայնացնել՝ դարձնելով հասանելի գիտնականների համար 2015-ի  ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:

Մի աշխույժ զրույցում Հարավային Կալիֆոռնիայի պատմության ամբիոնի ղեկավար Վիլյամ Դևերելի հետ Հովհաննիսյանը խոսում է իր «կիսով չափ էմիգրանտ» լինելու փորձի և հայկական սփյուռքի մասին: Ներկայացնում ենք որոշ հատվածներ:

Դարի կեսերին հայ համայնքը Կենտրոնական հովտում:

«Քինգս գետի երկայնքով մինչև 5000 հայեր ամբողջ Սան Խոակիմ հովտից հավաքվում էին հսկայական կիրակնօրյա բացօթյա խնջույքների: Դուք կարող էիք զգալ քյաբաբի հոտը մոտ մեկ կիլոմետր հեռավորությունից և հայկական արևելյան երաժշտության և պարի ձայներ լսել»:

«Դա մի ժամանակ էր, երբ մարդիկ ինչ որ բաներ էին անում որպես ընտանիքներ: Այդ ժամանակ չկային հեռախոսներ, այնպես որ դուք նստում էիք մեքենան ևւ գնում առաջին հայ հարևանի տուն: Կար ավանդույթ: Տղամարդիկ խաղում էին քարտեր կամ նարդի, իսկ կանայք նստում հյուրասենյակում ու զրուցում: Իսկ երեխաները, ո՞վ գիտի, թե որտեղ էին նրանք:

Իմ հայրը պատրաստել էր հատուկ սեղան, որի շուրջը տեղավորվում էին մոտ 40 հոգի: Մենք կարող էինք այն տանել տուն շարժական ոտքերի վրա և դնել այն իր երկարությամբ ճաշասենյակում: Եվ հյուրերը, որոնք գալիս էին մեր տուն, ոչ միայն մեր ծանոթ մարդիկ էին, որոնց մենք գիտեինք: Անծանոթ մարդիկ կարող էին գալ և մնալ մեզ հետ երկու, երեք օր»:

Մանկական տեսակետը ցեղասպանության մասին.

«Ես շփվել եմ կանանց հետ ավելի շատ, քան տղամարդկանց: Նրանք ինձ ավելի հետաքրքիր էին: Նրանցից ոմանք ունեին այդ գանգուրները, այդ մեդալիոնները, նրանց ամբողջ դեմքը և նրանց շուրթերը ամբողջությամբ կապույտ էին: Նրանց իրենց հետ էին տարել բեդվիների ցեղերը, որոնք իրենց կանանց վրա համապատասխան ոճի դաջվածքներ էին դնում: Դա մի ժամանակ էր, երբ դաջվածքը կնոջ համար չէր և ոչ մի կերպ չէր հեռացվում:

«Նրանք շատ էին խոսում և պատմություններ պատմում: Այդ պատմություններից էին նաև արտաքսման մասին պատմությունները: Դրանք եղել են անասելի վայրագություններ: Ես լսել եմ այդ պատմությունները շատ անգամ, բայց ես չեմ ընկալել դրանք: Ես չէի զգում, որ դա առանձնապես ինձ հետ է կապված: Մի քանի տարի էր անհրաժեշտ ինձ համար, որ ես գիտակցեի տեղի ունեցած աղետի չափը»:

Հայաստանի նկատմամբ ծնված հետաքրքրությունը.

«Այսօր կա հայկականության ավելի բարձր գիտակցություն, քան եղել է 40 տարի առաջ: 1939-ին Հայոց Ցեղասպանությունը դարձել էր գրեթե մոռացված ցեղասպանություն:

Ծնողներիս սերունդը չի ունեցել մեծ խոսափող: Նրանց խոսափողը թղթից էր ու փոքր, ուստի ոչ ոք չէր լսում: Այնպես որ, դա իմ սերունդն էր, որ պարտավորություն վերցրեց իր ձայնը դարձնել ավելի լսելի:

Երբ ես սկսեցի իմ ակադեմիական կարիերան, կային ընդամենը մոտ 10 հավաստի գրքեր հայոց պատմության և մշակույթի մասին անգլերեն լեզվով: Այժմ կան հարյուրավոր գրքեր»:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետ աշխատանքը.

«Կես դար Լոս Անջելեսի Կալիֆորնիայիա համալսարանի համար աշխատելուց հետո ինձ մոտեցավ դեկան Սթիվ Քեյը և առաջարկեց աշխատել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի համար, որը ստացել էր հայ վերապրածների վկայությունների մեծ հավաքածու: Մենք այժմ նախապատրաստման փուլում ենք՝ դրանք գիտական նպատակներով թարգմանելու, արտագրելու, ինդեքսավորելու և կայքում տեղադրելու համար: Մենք երկու կամ երեք վկայություններ նմուշի համար արդեն տեղադրել ենք կայքում և հուսանք մինչև ապրիլի 24-ը՝ ցեղասպանության 100-ամյակին, դրանցից 50 ևս կլինեն տեղադրված՝ հանրության օգտագործման համար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment