IFC-ն և Հայաստանը համագործակցում են ներդրումների ավելացման, մասնավոր հատվածի զարգացման նպատակով
Հոդվածի առանցքում
- Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիա), Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը համաձայնության են եկել համատեղ աշխատելու վերաբերյալ՝ երկրի ներդրումային քաղաքականությունը և վերահսկողության համակարգը բարելավելու համար:
- Համատեղ ջանքերը, որոնց նպատակը Հայաստանում ներդրումների ներգրավմանն ու հաստատմանը, գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը, արտասահմանյան ներդրողների համար հստակ պայմանների ստեղծմանը և գյուղատնտեսական բիզնեսի հետ կապված հարկերի վճարման գործընթացի պարզեցմանն ուղղված բարեփոխումների ծրագրի ստեղծումն է:
- Հայաստանը 1995 թվականին է դարձել IFC- ի անդամ: Այդ ժամանակից սկսած՝ IFC-ն Հայաստանում ներդրել է ավելի քան 320 միլիոն դոլար՝ տարբեր բնագավառների 52 նախածգերում, որոնք ընդգրկում են ֆինանսական շուկան, արտադրությունն ու հանքարդյունաբերությունը, միաժամանակ այլ վարկատուներից ներգրավվել է մոտ 23 միլիոն դոլար:
Ուշադրությանն արժանի
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիա), Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը համաձայնության են եկել համատեղ աշխատելու վերաբերյալ՝ երկրի ներդրումային քաղաքականությունը և վերահսկողության համակարգը բարելավելու համար, որպեսզի ներգրավեն նոր ներդրումներ և կրճատեն բիզնեսի հետ կապված ծախսերը, խթանեն մասնավոր հատվածի զարգացումը և նոր աշխատատեղեր ստեղծեն:
IFC–ի համաձայն, IFC Armenia Investment Climate Reform Project-ը (Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Հայաստանում ներդրումային իրավիճակի բարեփոխման նախագիծ) խորհրդատվություն կմատուցի Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի զարգացման հիմնադրամին՝ բարելավելով երկրի ներդրումային գրավչությունը և բիզնեսի վերահսկության՝ առավել կանխատեսելի և արդյունավետ դառնալուն:
Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշում է, որ «վերջին տարիներին Հայաստանը ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների ոլորտում էական արդյունքների է հասել»: «Այնուամենայնիվ, դեռ անելու շատ բան կա, և մենք բարձր ենք գնահատում IFC-ի խորհրդատվությունն ու փորձը, որով օգնել են բազմաթիվ երկրներին՝ պարզեցնել գործարարության հետ կապված օրենսդրությունը և ստեղծել ներդրումներին նպաստող քաղաքականություն»:
Համատեղ ջանքերը, որոնց նպատակը Հայաստանում ներդրումների ներգրավմանն ու հաստատմանը, գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը, արտասահմանյան ներդրողների համար հստակ պայմանների ստեղծմանը և գյուղատնտեսական բիզնեսի հետ կապված հարկերի վճարման գործընթացի պարզեցմանն ուղղված բարեփոխումների ծրագրի ստեղծումն է:
Բարեփոխված վերահսկողական համակարգը կնշանակի առավել քիչ ռիսկային ձեռնարկություններում ավելի քիչ ստուգումների անցկացում, կխնայի նրանց ժամանակն ու ռեսուրսները:
«Այս ծրագրի շրջանակներում մեր համագործակցությունն ուղղված է առավել թափանցիկ և բիզնեսի զարգացմանը նպաստող կանոնների ձևավորմանը՝ միաժամանակ ապահովելով հասարակական շահերի պաշտպանությունը»,- ասում է IFC-ի Հարավային Կովկասում նորանշանակ Տարածաշրջանային կառավարիչ Ջոն վան Բիլսենը: Այս աշխատանքը Համաշխարհային բանկի խմբի կազմակերպության առավել մեծ ջանքերի մի մասն է, որի նպատակն է օգնել Հայաստանին՝ առավել մրցակցային ներդրումային միջավայր ստեղծելու և տնտեսական և սոցիալական զարգացումը խթանելու համար:
IFC Armenia Investment Climate Reform Project-ը իրականցվում է Համաշխարհային Բանկի խմբի Trade and Competitiveness Global Practice-ի կողմից՝ Ավստրիայի ֆինանսների Դաշնային նախարարի և Հունգարիայի Hungarian Partnership Funding/Hungary EXIM Bank-ի հետ համագործակցությամբ:
Այս ծրագիրը հիմնվել է IFC-ի նախորդ (2011-ից 2014 թվականներն ընդգրկող) Investment Climate Reform Project-ի վրա, որն օգնել է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և ընդունել բարեփոխումներ հարկային, առևտրի մատակարարման, վերահսկողության և սննդային ապրանքների անվտանգության ոլորտներում:
Հայաստանը 1995 թվականին է դարձել IFC- ի անդամ: Այդ ժամանակից սկսած՝ IFC-ն Հայաստանում ներդրել է ավելի քան 320 միլիոն դոլար՝ տարբեր բնագավառների 52 նախածգերում, որոնք ընդգրկում են ֆինանսական շուկան, արտադրությունն ու հանքարդյունաբերությունը, միաժամանակ այլ վարկատուներից ներգրավվել է մոտ 23 միլիոն դոլար:
IFC-ի խորհրդակցական ծառայությունը (Advisory Services) խորհրդատվություն է տրամադրում ֆինանսական հատվածի, վերականգնվող էներգիայի, սննդային ապրանքների անվտանգության համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ