Ո՞րն է Թրամփի վարչակազմի նպատակը Իրանի հարցում

Ո՞րն է Թրամփի վարչակազմի նպատակը Իրանի հարցում

Հոդվածի առանցքում

  • Ո՞րն է Թրամփի վարչակազմի նպատակը Իրանի հարցում: Մենք բոլորս հետևում ենք նրա քայլերին ամիսներ շարունակ, այդ թվում, Ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի կիրակի օրը արված հայտարարությանը, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկել ռաղմանավ ի պատասխան Թեհրանից եկած ՛՛մի շարք մտահոգիչ և իրավիճակը լարող ուղերձների և նախազգուշացումների:՛՛ Ես դեռևս չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է փորձում հասնել դրանով վարչակազմը:

Ուշադրությանն արժանի

Թրամփի գլխավոր արտաքին քաղաքական առաջնահերթությունը Իսլամական հանրապետությունն է, բայց պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդում:

Ո՞րն է Թրամփի վարչակազմի նպատակը Իրանի հարցում: Մենք բոլորս հետևում ենք նրա քայլերին ամիսներ շարունակ, այդ թվում, Ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի կիրակի օրը արված հայտարարությանը, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկել ռաղմանավ ի պատասխան Թեհրանից եկած ՛՛մի շարք մտահոգիչ և իրավիճակը լարող ուղերձների և նախազգուշացումների:՛՛ Ես դեռևս չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է փորձում հասնել դրանով վարչակազմը:

Դա մասամբ այն պատճառով է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի իր անկանխատեսելիությամբ, և նրա քաոսային ղեկավարումը կամ չի կարողանում կամ չի ցանկանում ապահովել իր որոշ քաղաքական որոշումների համար պարզ և համահունչ հիմնավորումներ: Եթե դուք երբեք չասեք որևէ մեկին, թե ինչ եք փորձում անել, ապա դժվար է դրսից Ձեզ ավելի ուշ պատասխանատվության ենթարկել:

Ուստի ստիպված ենք լինում ինքներս հասկանալ վարչակազմի նպատակները: Ահա իմ լավագույն կանխատեսումը:

Տարբերակ 1: Դա պարզապես կաբուկի թատրոն է: Հնարավոր է, որ Իրանին վերաբերող լայնածավալ դրաման, հիմնականում արվում է Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Ծոցի երկրների և Շելդոն Ադելսոնի նման հարուստ հանրապետական դոնորների երջանկության համար: Մի գուցե Թրամփը,  պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը գիտակցում են, որ վարչակարգը չի պատրաստվում ընկնել և չի պատրաստվում վերանայել համաձայնագիրը: Սակայն, քննադատելով նախկին նախագահ Բարաք Օբամայի Իրանի համաձայնագիրը և նմանատիպ դաշնակիցների և ներքին լոբբիների ճնշման ներքո, Թրամփը, Պոմպեոն և Բոլթոնը վերադարձան ուժգին ճնշման սցենարին, չնայած որ այդ մոտեցումը երբեք չի աշխատել նախկինում:Այս մեկնաբանությունը ենթադրում է, որ վարչակազմը չունի որևէ պատրանք, որ այն կաշխատի այս անգամ:

Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ դա է իրականությունը, որ տեղի է ունենում: Դա մի քայլ է, որը դուք կանեք միայն այն դեպքում, եթե իսկապես զգաք, որ ավելի մեծ օգուտ կբերի, քան դիվանագիտական գործընթացը: Այդ պատճառով ես չեմ կարծում, որ տարբերակ 1-ն իրական է:

 

Տարբերակ 2. Իրանի վրա ճնշում նոր համաձայնագրի համար: Այս տեսակետի համաձայն, «առավելագույն ճնշման» նպատակն է ստիպել Թեհրանին վերադառնալ սեղանին և համոզել նախագահ Հասան Ռոհանիին և Գերագույն առաջնորդ Ալի Համենեին ընդունել Պոմպեոյի մեկ տարի առաջ արված 12 պահանջները: Այս սցենարի համաձայն ավելի ու ավելի շատ հուսահատված Իրանը կդադարի իր աջակցությունը Հեզբոլլահին, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և Եմենում գտնվող հութիներին, կդադարեցնի Իրաքի քաղաքականության վրա ազդեցությունը և կընդունի ավելի խիստ սահմանափակումներ իր միջուկային հնարավորությունների առումով (կամ գուցե նույնիսկ դրանք ամբողջապես վերացնի):

Լավ տարբերակ է, սակայն նման երազի

Այս հաճելի տեսիլքի խնդիրն այն է, որ այն չի աշխատի: Իրանի դեմ խիստ  պատժամիջոցներ կիրառելը քիչ հավանական է, որ կստիպի նրան ընդունել Ամերիկայի բոլոր պահանջները, հատկապես, երբ Միացյալ Նահանգները այլևս չունի բազմակողմ աջակցություն, որը վայելում էր միջուկային համաձայնագրի բանակցությունների ընթացքում: Նույնիսկ ավելի թույլ պետությունները չեն սիրում շանտաժի ենթարկվել: Արտաքին պատժամիջոցները ցավալի են, բայց նրանք հաճախ ուժեղացնում են ավտորիտար ռեժիմները կարճաժամկետում և միջին ժամկետում: Ավելի քան մեկ տասնամյակ կոշտ պատժամիջոցներ չհանգեցրեցին, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային հարստացման կարողություններից և այսօր էլ դա հնարավոր չէ:

Այս վարդագույն սցենարի հետ ևս մեկ խնդիր կա: Ինչու Իրանը պետք է համաձայնվի որևէ գործարքի նույն նախագահի հետ, ով վերացրել է միջուկային համաձայնագիրը և ով բազմիցս դրժել է բազմաթիվ բիզնես գործընկերներին տրված խոստումները, որով էլ պարծենում է: Եթե տարբերակ 2-ն է, որր վարչակազմը փորձում է իրականացնել, ապա, ամենայն հավանականությամբ, մեզ հիասթափություն է սպասում:

Տարբերակ 3. Ռեժիմի փոփոխություն: Նոր և ավելի լավ համաձայնագրի փոխարեն, Թրամփը, Պոմպեոն և Բոլթոնը կարող են իսկապես շահագրգռված լինել Իրանի ռեժիմը տապալելու մեջ, և նրանք թերևս համուզված են, որ Իրանի ժողովրդին ծանր վիճակի մեջ գցելով, ի վերջո, կստիպեն նրանց ոտքի ելնել և տապալել մոլլաներին: Բոլթոնն ու Պոմպեոն տարբեր առիթներով ասել են դրա մասին, և Բոլթոնը սերտ (և շահավետ) հարաբերությունները իրանական աքսորյալ խմբերի հետ համահունչ է այդ նպատակին:

Ոչ մի իշխանություն, անշուշտ, ապահովագրված չէ, իհարկե, այնպես որ, երբեք չի կարելի բացառել ներքին հուզմունքերի արդյունքում անկման հնարավորությունը: Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ դա այդքան էլ դյուրին չէ: ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ էմբարգոյի է ենթարկել Կուբան, սակայն Ֆիդել Կաստրոյի ռեժիմը շարունակում է մնալ իր տեղում, չնայած իր մահվանը 2016 թ .: Սանկցիաները, ի վերջո, համուզեցին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հրաժարվել զանգվածային ոչնչացման զենքերի (WMD) ծրագրերից, սակայն լիբիացիները դեմ չեն եղել նրան մինչև պատժամիջոցները չհանվեցին, և բացի այդ այստեղ առկա էր արտաքին ռազմական միջամտություն՝ նրա իշխանությունը տապալելու համար: Գուցե կարող են լինել շատ իրանցիներ, ովքեր չեն սիրում կրոնական ռեժիմը, սակայն բնակչության մեծամասնությունը նույնպես հայրենասեր է և հավանական է, որ ավելի մեծ դժգոհություն է ցուցաբերում հեռավոր գերտերության նկատմամբ, որն աշխատում է նրանց տնտեսությունը քայքայելու ուղղությամբ: Թրամփի որոշումը, որը հրաժարվել է միջուկային համաձայնագրից, նույնպես շահավետ է Իրանի պահպանողականների համար, քանի որ այն արդարացնում է իրենց այն պնդումները, որ Միացյալ Նահանգները անդառնալիորեն թշնամաբար է տրամադրված և նրա խոսքին չի կարելի վստահել:

Ավելին, ռեժիմի փոփոխությունը հազիվ թե հուսալի պատասխան է Ամերիկայի Իրանի հետ տարաձայնությունների հանդեպ: Չկա երաշխիք, որ ամերիկամետ ուժերը իշխանություն կստանան, եթե կրոնական վարչակարգը տապալվի, և կասկած կա, որ Իրանում ամերիկամետ ձայները լռեցված են, քանի որ Վաշինգտոնը ավելի շատ տառապանք է պատճառում այնտեղ: Եթե ​​մենք ինչ-որ բան սովորեցինք Իրաքից, Աֆղանստանից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Եմենից և Սիրիայից, ապա դա այն է, որ անհաշտ վարչակարգի հեռացնելը հաճախ ավելի վատ արդյունքի է հանգեցնում:

Տարբերակ 4. Կանխարգելիչ պատերազմի համար ստեղծել պատրվակ: Հավանական է, որ վարչակազմը փորձում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա՝ նրան հրահրելով վերսկսել իր միջուկային ծրագիրը: Եվ այդ դեպքում, Եվրոպան, Ռուսաստանը և Չինաստանը կկանգնեն Միացյալ Նահանգների կողքին և կաջակցեն (կամ գոնե կհանդուրժեն) ռազմական հարձակումը Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա: Ճանապարհը պարզ է. Այսպիսով միջուկային համաձայնագրի վերացումը թուլացնում է իրանական չափավորներին, որոնք պնդում են, որ Միացյալ Նահանգների հետ փոխզիջումը Իրանին թույլ կտա աստիճանաբար վերականգնել նորմալ հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, վերացնել պատժամիջոցները և ավելի ճկուն լինել: Երբ Իրանը վերսկսի իր ծրագիրը, խախտի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT), ապա դա անդառնալիորեն ճանապարհ է հարթում դեպի կանխարգելիչ պատերազմ, որի ջատագովն է Բոլթոնը երկար տարիներ:

Սակայն մի սխալվեք. եթե դա է Թրամփի ու իր կողմնակիցների մտահաղացումը, ապա դա կլինի հերթական խաղադրույքը, որին ապավինում է (և կորցնում) Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգները: Իրանի միջուկային ենթակառուցվածքի ռմբակոծումը չի վերացնի գիտելիքների այն պաշարը, թե ինչպես պետք է կառուցել այն: Բացի այդ, Քադաֆին հեռացվեց և սպանվեց այն բանից հետո, երբ հրաժարվեց զանգվածային ոչնչացման զենքից: Իրանը կարող է ռմբակոծվել, քանի որ այն դեռևս չունի միջուկային զենք, սակայն ինչպես վարվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նման բռնակալի հետ, ով Թրամփի հետ դեմ առ դեմ հանդիպումներ է ունենում և տպավորություն է, որ վերջիններս ՛՛սիրահարվել՛՛ են միմյանց: Եթե դուք լինեք իրանական ռազմավարության մասնագետ, ապա ի՞նչ եզրահանգման կհանգեք այս վարքագծից:

Տարբերակ 5: Զսպման-ռազմավարություն: Այնուամենայնիվ, վերջնական տարբերակ կա, և կարծում եմ, դա իրականում ամենահավանականն է: Առավելագույն ճնշման արշավը, ներառյալ ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքը, նպատակ ունի պարզապես թուլացնել Իրանը և նվազեցնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Այս սցենարում, ռեժիմի փոփոխության բոլոր խոսակցությունները և ակնարկները, ի դեմս «բոլոր տարբերակները սեղանի վրա են» մոտեցման, պարզապես խոսակցություններ են, որոնք վարում է Պոմպեոն: Կարելի է հասկանալ, որ ճնշումը չի փոխի Իրանի ընդհանուր քաղաքականությունը, չի հանգեցնի ռեժիմի փոփոխությանը, չի հանգեցնի ավելի լավ համաձայնագրի, և չի կարող նույնիսկ Թեհրանին ստիպել դուրս գալ միջուկային համաձայնագրից և ճանապարհ հարթել դեպի պատերազմի դուռը: Այս ամենը ընդամենը կկրճատի Իրանի որոշ տեղական գործընկերների աջակցությունը և այդպիսով կնվազեցնի (կամ կվերացնի) Իրանի տարածաշրջանային ազդեցությունը:

Սա լավագույն արդարացումն է, որ կարող եմ մտածել, թե ինչ է անում վարչակազմը: Դրա հետ կապված միայն երկու խնդիր կա: Դա բարձրացնում է պատերազմի վտանգը, և դա չի բերում տարածաշրջանային երկարաժամկետ կայունությանը: Այն ենթադրում է, որ Իրանն ու Միացյալ Նահանգները ընդհանուր շահ չունեն և անդառնալի թշնամիներ են՝ կապելով Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքի մի շարք դաշնակիցների, հատկապես Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ, որոնք սովոր են ԱՄՆ-ի աջակցությանն ու անտեսում են նրա խորհուրդները:

Ես հասկանում եմ, թե ինչու են սաուդցիները, իսրայելցիները և մի քանի այլ կողմեր մտահոգվում Իրանի հարցով՝ չնայած կարծում եմ՝ նրանց մտավախություններն ուրճացված են: Բայց ակնհայտ է, թե ինչու է Ամերիկան ​​շահագրգռված իրենց խնդիրը հաղթահարելու մեջ: Ի վերջո, Իսրայելն ունի իր ուժեղ ռազմական ուժը և միջուկային զենքի էական և մեծ պաշար, իսկ Սաուդյան Արաբիան Իրանի դեմ ունի եռակի շատ ուժ: Իրանը հազիվ թե ունենա կարողություն, զենք, զինամթերք՝ գերիշխելու արաբական աշխարհի սունի պետությունների նկատմամբ:

Եթե ​​Միացյալ Նահանգներին չհաջողվեց առավելության հասնել Իրանի հանդեպ, ապա, ոմանք պնդում են, որ ստիպված կլինեն գործել տեղական ուժերը, և Մերձավոր Արևելքը կընկղմվի ավելի շատ մրցակցության, քաոսի և բռնության մեջ, քան այսօր: Գուցե այդպես է, բայց եթե ԱՄՆ-ի հիմնական նպատակն է տարածաշրջանում խաղաղության հաստատումը, ապա այն կփորձեր կառուցել իր քաղաքականությունը միջուկային պայմանագրի հիմքի վրա և հանդես գար որպես տարածաշրջանի ազնիվ միջնորդ: Դա անելու համար կպահանջվի իրական դիվանագիտական ​​լծակներ բոլոր կողմերի վրա, որն, իր հերթին, պահանջում է խոսել բոլորի հետ և չափից շատ չկատարել որևէ մեկի պահանջը: Այսպիսով Ամերիկայի հիմնական շահը պետք է լինի ուժերի կայուն հավասարակշռության պահպանումը ( որպեսզի տեղական կամ արտաքին ուժերից ոչ մեկը կարող չլինի վերահսկել տարածաշրջանը), միջուկային զենքի տարածման խափանումը և ծայրահեղականության նվազեցումը: Դրա համար ավելի իմաստալից քաղաքականություն է անհրաժեշտ: Բայց ես չէի ակնկալի դա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment