Վավերագրական ֆիլմ՝ թավշյա հեղափոխության մասին

Վավերագրական ֆիլմ՝ թավշյա հեղափոխության մասին

Հոդվածի առանցքում

  • Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները։ Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է:

Ուշադրությանն արժանի

 

Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմը ներկայացնում է Հայաստանում 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը:

Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները։ Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է:

Ֆիլմի համար կար հսկայական նյութ, որովհետև Փաշինյանի քայլերթի հենց սկզբից բազմաթիվ տեսախցիկներ նկարահանում էին ամբողջ ընթացքը: Փաշինյանն իր հերթին իր հեռախոսով ուղիղ եթեր էր մտնում: Ֆիլմում տեղ են գտել այդ օրերի ամենակարևոր հարցազրույցներն ու հանդիպումները՝ այդ թվում Սերժ Սարսգյանի, Վալերիյ Օսիպյանի հարցազրույցները:

Ֆիլմի շնորհիվ կարելի է շատ բան սովորել ու իմանալ Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես նա հաղթահարեց սպառնալիքները, ստիպված եղավ թաքնվել: Ֆիլմի նպատակն է ցույց տալ թե ինչպես մարդիկ ոգեշնչվեցին, միավորվեցին ու ընդդիմությանը հնարավորություն տվեցին խոսել:

Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում արդեն կայացել է «Ես մենակ չեմ/ I am not alone» ֆիլմի պրեմիերան։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment