Դալայ Լամա.«Ես մարքսիստ եմ»

Դալայ Լամա.«Ես մարքսիստ եմ»

Հոդվածի առանցքում

  • Կալկաթա քաղաքումԴալայ Լաման իրեն անվանել է մարքսիստ: Սա առաջին դեպքը չէ, երբ 14-րդ Դալայ Լաման խոսել է իր քաղաքական հայացքների մասին. 2011 թվականին Մինեապոլիսում տեղի ունեցած համաժողովի ժամանակ նա ասել է.«Ես ինձ համարում եմ մարքսիստ...բայց ոչ երբեք լենինյան»:
  • Նրա կարծիքով, Հնդկաստանի սոցիալական և տնտեսական անհավասարության պատճառը կանանց և ավելի ցածր սոցիալական խավերի նկատմամբ շարունակվող խտրականությունն է` երիտասարդներին կոչ անելով 21-րդ դարը բռնությունից վերածել խաղաղության դարի:
  • Դալայ Լամայի մտքերը չի կիսում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով բազմիցս հերքել է իր` կոմունիստ լինելու «մեղադրանքները»: Այս շաբաթվա սկզբին Ֆրանցիսկոսը կրկին պաշտպանեց իր տնտեսական և սոցիալական գաղափարները` ասելով, որ դրանք արմատավորված են քրիստոնեական հավատում, այլ ոչ թե մարքսիզմում:

Ուշադրությանն արժանի

Երեքշաբթի օրը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կապիտալիզմին, խտրականությանն ու բռնության դեմ համաշխարհային խաղաղությանը նվիրված իր ելույթում Դալայ Լաման իրեն անվանել է մարքսիստ: Սա առաջին դեպքը չէ, երբ 14-րդ Դալայ Լաման խոսել է իր քաղաքական հայացքների մասին. 2011 թվականին Մինեապոլիսում տեղի ունեցած համաժողովի ժամանակ նա ասել է.«Ես ինձ համարում եմ մարքսիստ…բայց ոչ երբեք լենինյան»:

«Մենք մարդկային մոտեցում պետք է ցուցաբերենք: Սոցիալ-տնտեսական տեսությամբ ես մարքսիստ եմ»,-երեքշաբթի օրը «Մարդկային մոտեցում Համաշխարհային Խաղաղությանը» վերնագիրը կրող դասախոսության ժամանակ, որը կազմակերպվել էր համալսարանի ղեկավարության կողմից, ասել է Դալայ Լաման:

Տիբեթի հոգևոր առաջնորդը մասամբ մեղադրեց կապիտալիզմին անհավասարության համար` մարքսիզմը դիտարկելով որպես պատասխան. «Կապիտալիստական երկրներում հարուստ և աղքատ շերտերի միջև օրեցօր մեծացող անջրպետ կա: Միևնույն ժամանակ մարքսիզմը շեշտը դնում է հավասարաչափ բաշխման վրա: Այնուամենայնիվ, այժմ շատ մարքսիստական առաջնորդներ իրենց հայացքներում կապիտալիստներ են»:

Նրա կարծիքով, Հնդկաստանի սոցիալական և տնտեսական անհավասարության պատճառը կանանց և ավելի ցածր սոցիալական խավերի նկատմամբ շարունակվող խտրականությունն է` երիտասարդներին կոչ անելով 21-րդ դարը բռնությունից վերածել խաղաղության դարի:

«Գուցե այդ փոխակերպումը ես չտեսնեմ իմ կենդանության օրոք, սակայն մենք պետք է սկսենք աշխատել դրա համար: 30 տարեկանից ցածր անձինք 21-րդ դարի սերունդն են: Դուք պետք է դադարեցնեք բռնությունը ձեր կամքի, իմաստության և տեսլականի միջոցով»,- հավելելով, որ միջուկային զենքի կիրառումը պետք է դադարեցվի:

Դալայ Լամայի մտքերը չի կիսում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով բազմիցս հերքել է իր` կոմունիստ լինելու «մեղադրանքները»: Այս շաբաթվա սկզբին Ֆրանցիսկոսը կրկին պաշտպանեց իր տնտեսական և սոցիալական գաղափարները` ասելով, որ դրանք արմատավորված են քրիստոնեական հավատում, այլ ոչ թե մարքսիզմում:

«Ինչպես գիտենք, աղքատների նկատմամբ հոգածության վերաբերյալ տողեր կան Ավետարանում, այն կոմունիզմի հայտնագործությունը չէ և չպետք է վերագրվի որրևէ գաղափարախոսությանը, ինչպես որ բազմիցս արվել է պատմության ընթացքում»,- այս շաբաթ ասել է Հռոմի պապը իր ուսմունքների և հայացքների «Այս տնտեսությունը սպանում է» իտալերեն լեզվով ժողովածուի համար տրված հարցազրույցում:

Ամերիկացի ռադիոհաղորդավար և քննադատ Ռաշ Լամբուրգն անդրադարձել է աղքատության և աճող անհավասարությանը վերաբերող Ֆրանցիսկոսի «մեղմ մարքսիստական» հայացքներին:

Խոսակցություններ են պտտվում այն մասին, ըստ որի, Դալայ Լաման 2015 թվականի հունիսին ներկա է գտնվելու Միացյալ Թագավորության Glastonbury փառատոնին: Չնայած 2015 թվականի հունվարին նրա պաշտոնական կայքէջում տեղադրված էր այդ փառատոնին մասնակցելու վերաբերյալ հայտարարությունը, այնուամենայնիվ, հաղորդագրությունը հեռացվել է, իսկ կազմակերպիչները հրաժարվում են մեկնաբանություններ տալուց:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment