Ես ողջ եմ, որովհետև նրանք գոյատևեցին

Ես ողջ եմ, որովհետև նրանք գոյատևեցին

Հոդվածի առանցքում

  • Ապրիլին կնշվի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը և ես ուզում եմ պատմությունն այլ կերպ ներկայացնել: Միջազգայնորեն ճանաչված երգիչ երգահան Լիզա Նեմզոյի հետ ստեղծել ենք « I Am Alive» (Ես ողջ եմ) դրամատիկ մյուզիքլը, որը ներկայացնում է իմ տատիկի ու պապիկի գրեթե 75 տարվա սիրո պատմությունը, նշում հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը:
  • Ջենտիլինին, Grammy-ի մրցանակակիր կոմպոզիտորն, ասում է, որ «Ես ողջ եմ»-ը, որի ռեժիսորը Քրիստի Մոնտուր Լարսոնն է, շարունակությունն է այն աշխատանքի, որ նա անում է երաժշտական աշխարհում արդեն մի քանի տարի: «Որպես «Մենք ձայներ են» նախագծի մի մասը:
  • Եթե դուք վերապրածի հետնորդ եք, նույնիսկ եթե չգիտեք բոլոր մանրամասները, միևնույն է, դուք տարբեր եք: Դենիս Ջենտիլինին Գուրգեն և Մալվին Հանջյանների թոռնուհին է : «Պապս, Գուրգենը որբացավ երբ ութ տարեկան էր: Նրա հայրը սպանվեց, երբ 1915-ին կենտրոնական Թուրքիայում, որտեղ նա ապրում էր իր ընտանիքի հետ, սկսվեց Հայոց Ցեղասպանությունը: Ողջ մնացած ընտանիքի անդամների հետ պապս տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան երթով անցավ սիրիական անապատով մինչև համակենտրոնացման ճամբարներ:
  • Ինչ եմ ես ամենից հաճախ հիշու՞մ: Երբեք չեմ լսել, որ նրանք բողոքեն: Նրանց դաժանաբար արմատախիլ են արել իրենց տներից ու տեղափոխել այլ երկիր, որպեսզի նորից արմատախիլ արվեն ու իրենց կյանքի մնացած մասն ապրեն մի երկրում, որի լեզվով չեն խոսում: Իրենց գոյատևման ժառանգությունը նրանք հանձնեցին ինձ այնպես, ինչպես ապրեցին, առանց բողոքի:
  • Վերապրածները աննկուն սերունդ են, երջանիկ են և հույս են ներշնչում իրենց հետևողներին: Գուցե փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն ճիշտ էր, երբ գրեց, «այն, ինչ չի սպանում ձեզ, դարձնում է ավելի ուժեղ»:

Ուշադրությանն արժանի

Վերապրածի մեջ  ինչ-որ բան կա,  որ հետաքրքրում է ինձ:

Երբ ես կարդում եմ, լսում կամ հետևում  եմ մի պատմության, որտեղ անտեսվում է հավանականությունը, ցանկանում եմ այդ մասին ավելին իմանալ:  Օրինակ՝ ինչպե՞ս դա արեցին: Ի՞նչը ստիպեց նրանց տարբերվել մյուսներից: Արդյո՞ք նրանք  ռազմավարություն ունեին: Դա զուտ հաջողությու՞ն էր, թե աստվածային միջամտություն: Ցանկանում եմ կռահել խնդրի էությունը, հասկանալ արդյոք ես էլ նույնը կանեի, եթե հայտնվեի նույն հանգամանքներում:

Եթե դուք վերապրածի հետնորդ եք, նույնիսկ եթե չգիտեք  բոլոր մանրամասները, միևնույն է, դուք տարբեր եք: Դենիս Ջենտիլինին Գուրգեն և Մալվին Հանջյանների թոռնուհին է : «Պապս, Գուրգենը որբացավ երբ ութ տարեկան էր: Նրա հայրը սպանվեց, երբ 1915-ին կենտրոնական Թուրքիայում, որտեղ նա ապրում էր իր ընտանիքի հետ, սկսվեց Հայոց Ցեղասպանությունը: Ողջ մնացած ընտանիքի անդամների հետ պապս տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան երթով անցավ սիրիական անապատով մինչև համակենտրոնացման ճամբարներ: Բայց մի թուրք մարդ սրտացավ եղավ փոքրիկ տղայի հանդեպ: Նա փրկեց երեխային  ու տեղավորեց որբանոցում: Պապս այլևս չտեսավ իր ընտանիքին:

Տատիկս՝ Մալվինը, նույնպես ապրել է Թուրքիայում: Նրա հայրը թունավորվել է ցեղասպանության ժամանակ և  քանի որ տատս շատ եղբայրներ ու քույրեր ուներ, որոնք խնամքի կարիք ունեին, նրան հանձնել են մեկ այլ ընտանիքի խնամքին: Ողջ մնացած հայերին արտաքսում էին Թուրքիայից և Գուրգենն ու Մալվինը հայտնվեցին Հունաստանի փախստականների ճամբարում, որտեղ էլ գտան միմյանց: Երբ ամուսնացան, տատս 14 տարեկան էր, պապս՝ 19: Նրանք միասին անցկացրին գրեթե 75 տարի»:

Ջենտիլինին ասում է, որ չնայած իր պատմության մասին գիտի տասնյակ տարիներ,  որոշել է այս տարի պատմել, թե ինչ փորձությունների միջով է անցել իր ընտանիքը: «Ապրիլին կնշվի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը և ես ուզում եմ պատմությունն այլ կերպ ներկայացնել: Միջազգայնորեն ճանաչված երգիչ երգահան Լիզա Նեմզոյի հետ ստեղծել ենք « I Am Alive» (Ես ողջ եմ) դրամատիկ մյուզիքլը, որը ներկայացնում է իմ տատիկի ու պապիկի գրեթե 75 տարվա սիրո պատմությունը, նշում հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը: Եղել են ներկայացումներ, ֆիլմեր ու երթեր, բայց երբեք չեմ լսել մյուզիքլ: Երաժշտությունը համամարդկային լեզու է և կարծում եմ, որ նույնիսկ նրանք, ովքեր չգիտեն պատմության այդ ժամանակաշրջանի մասին, կհետաքրքվեն, քանի որ այդ երաժշտությունն այն մատչելի է դարձնում»:

Ջենտիլինին, Grammy-ի մրցանակակիր կոմպոզիտորն, ասում է, որ «Ես ողջ եմ»-ը, որի ռեժիսորը Քրիստի Մոնտուր Լարսոնն է, շարունակությունն է այն աշխատանքի, որ նա անում է երաժշտական աշխարհում արդեն մի քանի տարի: «Որպես «Մենք ձայներ են» նախագծի մի մասը, ես երաժշտություն եմ գրել աուտիզմով հիվանդ երեխաների հիվանդանոցի համար, Աստվածաբանության դպրոցի՝ իրենց Խիզախության մրցանակի համար, Ջուդի Շեպարդի և ցեղասպանության իրազեկման համար: Ես տատիկիս ու պապիկիս մոտ եմ մեծացել, միշտ իմացել եմ, թե նրանք ինչ են վերապրել ու ինչ են հանձնել  մեզ: Դա իմ մեջ արթնացրեց ակտիվիստ դառնալու ու ինչ-որ բան անելու ցանկություն, դառնալու անձայնների ձայնը»:

Ես էլ եմ Հայոց Ցեղասպանության վերապրածի ժառանգ: Հորս երկու ծնողն էլ 1915 թվականի ցեղասպանության պատճառով  փախել են Թուրքիայից և հանգրվանել Կիպրոսում: Նրանք եկել են ԱՄՆ 1960-ին և հայրս ընտանիքի մյուս անդամների հետ բնակություն է հաստատել Իլինոյիսում: Որպես միսիոներ հայրս տարբեր ուղիներով է գնացել, ամուսնացել է դանուհու հետ, մեր ընտանիքն ապրել է արտերկրում, հետո հաստատվել Կալիֆորնիայում: Ամռանը մենք բեռնում էինք մեր վագոն մեքենան ու գնում Չիկագո տատիկի, պապիկի, հորաքույրների ու հորեղբայրների հետ մի քանի շաբաթ անցկացնելու:

Ես հիշում եմ, թե որքան կարևոր էր պապիս համար լինել այգում, տնկել պտղատու ծառեր, խաղողի տնկիներ, լոլիկի տարբեր տեսակներ: Ես միշտ ենթադրել եմ, որ դրանք հիշեցրել են նրան  հին երկիրը: Տատիկս եփել է զարմանալի հայկական ճաշատեսակներ և միշտ զբաղված է եղել, ասեղնագործել է բարդ ժանյակներ, հելյունով գործել տարբեր տեսակի շարֆեր ու գլխարկներ: Քանի որ նրանք երբեք չտիրապետեցին անգլերենը, ես էլ այն մոռացել էի, քանի որ հայերեն սովորել եմ  մանուկ հասակում, ապա գրեթե չէինք զրուցում:

Բայց ես հետևում էի նրանց, տեսնում էի թե ինչպես են կատարում իրենց առօրյա գործերը՝ կարդում հայերեն գրքեր ու ամսագրեր, պատրաստում և ուտում համեղ ճաշեր, նստում պատուհանի մոտ, խմում թուրքական սուրճ: Նրանք երբեք չեն ասել, թե ընտանիքի քանի անդամ են կորցրել ցեղասպանության ժամանակ կամ  պատմել իրենց փախուստի մանրամասները: Միայն  հորաքույրներս ու հորեղբայրներս էին ինձ պատմում այդ մասին:

Ինչ եմ ես ամենից հաճախ հիշու՞մ: Երբեք չեմ լսել, որ նրանք բողոքեն: Նրանց դաժանաբար արմատախիլ են արել իրենց տներից ու տեղափոխել այլ երկիր, որպեսզի նորից արմատախիլ արվեն ու իրենց կյանքի մնացած մասն ապրեն մի երկրում, որի լեզվով չեն խոսում: Իրենց գոյատևման ժառանգությունը նրանք հանձնեցին ինձ այնպես, ինչպես ապրեցին, առանց բողոքի:

Իր « Վերապրածի ինքնությունը» ակնարկում Ալ Զիբերտը նկարագրում է, թե ինչու է գոյատևման անհրաժեշտության դեպքում որոշ մարդկանց տրվում այդ հնարավորությունը: Ինձ հետաքրքրում է այն, թե նա ինչպես է նկարագրում հուզականությունը, երբ մարդը ստիպված է հաղթահարել շուրջը կատարվածը և  գտնել հաջողության հասնելու միջոցը:

Փրկվածները ժամանակ չեն ծախսում հատկապես արտակարգ իրավիճակների համար՝ անհանգստանալ կորցրածի համար կամ հուսահատվել, երբ գործերը վատ են:

Վերապրածները խուսափում են իրենց զոհ  համարելուց և աշխատում են օգնել մյուսներին գոյատևել: Ջենտիլինիի մյուզիքլում ես սիրում եմ այն, որ նրա տատիկն ու պապիկը չեն ներկայացվում որպես զոհեր, իսկ նրանց կյանքը տոն է: Նրանց անհատական ​​և կոլեկտիվ պատմությունը հզորացնում է իրենց և նրանց, ովքեր գալիս են իրենց ետևից:

Եթե ​​ցանկանում եք մասնակցել ապրիլի  21-ին Դենվերում «I Am Alive»-ի առաջին ներկայացման շնորհանդեսին, խնդրում ենք մտեք նրանց Kickstarter link-ը աջակցելու համար:

Վերապրածները աննկուն սերունդ են, երջանիկ են և հույս են ներշնչում իրենց հետևողներին: Գուցե փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն ճիշտ էր, երբ գրեց, «այն, ինչ չի սպանում ձեզ,  դարձնում է ավելի ուժեղ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment