Երկերեսանի հրեական կազմակերպությունները և Հայոց ցեղասպանությունը
Հոդվածի առանցքում
- Հրեական կազմակերպությունները ընդունում են, որ Հոլոքոստի նշանակության նվազեցումը / ժխտումը հակասեմիտիզմն է, հետևաբար՝ «ատելություն»: Երբ այդ կազմակերպությունները նվազեցնում կամ մերժում են Հայոց ցեղասպանությունը, նրանք չե՞ն դառնում հակա-քրիստոնեական-հայկական «ատելության» խմբեր:
Ուշադրությանն արժանի
Անամոթաբար, առաջատար հրեական կազմակերպությունները վաղուց նսեմացրել կամ հերքել են 1915-23թթ..-ին 1,5 միլիոն քրիստոնյա հայերի դեմ Թուրքիայի իրականացրած ցեղասպանության փաստը:
Կոնգրեսական Իլհան Օմարը մեղադրել է շատ հարուստ AIPAC-ին (Իսրայելի հասարակության հետ կապերի ամերիկյան հանձնաժողով) Իսրայելին աջակցելու նպատակով Կոնգրեսին կաշառելու համար:
AIPAC, ADL (Հակադիֆամացիոն լիգա), AJC (Ամերիկյան հրեական հանձնաժողով), B’nai B’rit- ը և Կոնգրեսը դատապարտեցին Օմարին որպես հակահրեայի: JewsWithIlhan.org –ի 2153 անդամ պաշտպանել է նրան:
AIPAC- ը չի կարող օրինական նվիրատվություն անել քաղաքական գործիչներին: Դա կարող են անել նրանց կոնգրեսական ակումբի անդամները: AIPAC- ի անդամները միավորում են անհատական քաղաքական ներդրումնեըր: AIPAC –ի որոշ պաշտոնյաներ ղեկավարում են քաղաքական գործունեության հանձնաժողովները (PACs), որոնք աջակցում են թեկնածուներին: Իսկ AIPAC- ի ներկայացուցչությունը Կոնգրեսականներ է ուղարկում Իսրայել:
Իսրայելից հետո Հոլոքոստը հրեական կազմակերպությունների հրամայականն է:
Կոնգրեսի, պետության և օտարերկրյա օրենսդիրների, ինչպես նաև ՄԱԿ- ի միջոցով նրանք ղեկավարում են Հոլոքոստի օրենսդրությունը, որը վերաբերում է հիշատակին, կրթությանը, հուշարձաններին, թանգարաններին, փոխհատուցմանը և պատերազմական հանցագործություններին:
Ամերիկան Հոլոքոստի և հակասեմականության հատուկ դեսպաններ ունի:
Հոլոքոստի նշանակության նվազեցումը / ժխտումը հանցագործություն է համարվում եվրոպական շատ երկրներում:
Դարձյալ, առաջատար հրեական կազմակերպությունները վաղուց նվազեցրել / ժխտել են 1915-23թթ. ցեղասպանությունը, որը Թուրքիան կատարել է 1,5 մլն քրիստոնյա հայերի դեմ իրենց հին հայրենիքում:
Բացի այդ, AIPAC, ADL, AJC, B’nai B’rith եւ JINSA (Ամերիկայի Ազգային անվտանգության հրեական ինստիտուտ) համագործակցել են Թուրքիայի հետ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը հաղթահարելու համար: Պահանջել Հոլոքոստի մասին օրենսդրություն ու խոչնդոտել մեկ այլ ցեղասպանության ճանաչմանը, երկերեսանիություն է և բարոյական սնանկություն:
«Հոլոքոսթը», – ասում է իսրայելցի լրագրող Յոսսի Մելմանը, հաճախ «քաղաքականության գործիք է, ոչ թե բարոյական ուղեցույց»:
Թուրք–իսրայելա–ամերիկյան հրեական դավադրությունը
1980-ական թվականներից սկսած, և դրանից առաջ Թուրքիան աջակցություն էր փնտրում իր մարդու իրավունքների խախտումները քննադատողների, ներառյալ հայկական ու հունական ծագումով ամերիկացիների դեմ պայքարի հարցում: Թուրքիայի դաշնակից Իսրայելը հրեական ամերիկյան կազմակերպություններին կոչ է արել պաշտպանել Թուրքիային: Հրեական / իսրայելական / թուրքական լրատվամիջոցները գրել են դա հաստատող միլիոնավոր բառեր:
Յոլա Հաբիֆ Ջոնսոնը JINSA-ից 2006-ին խոստովանել է, որ AIPAC, AJC, B’nai B’rit- ը և իր կազմակերպությունը «թուրքերի հետ աշխատում են» ավելի քան 15 տարի: «Հրեական լոբբին բավական ակտիվ է աջակցել Թուրքիային` կանխելու այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»: ADL- ը նույնպես մեղավոր էր:
2007-8թթ. Մասաչուսեթսի հայկական ծագումով ամերիկացիները դիմակայեցին ADL-ին: Հարյուրավոր սկզբունքային հրեա և ոչ հրեա ակտիվիստներ, գիտնականներ, լրագրողներ ու կազմակերպություններ ամբողջ Ամերիկայում և միջազգայնորեն հավանություն տվեցին հայերի գլխավորած արշավին: Հեռացվեց ADL- ի «Ատելությունը տեղ չունի» կեղծ ծրագիրը:
Քրիստոնյաներից ավելի շատ հրեաներ ու իսրայելցիներ են իրենց համակրանքը հայտնել հայերին: Թեև Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Կնեսետի Կրթության հանձնաժողովը ցանկանում է դա:
Երեք տարի առաջ ADL-ն վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, բայց ընդամենը «բլոգում»: Իսկ հայկական բանաձևերը պաշտպանելու նրա խոստումը մնում է չկատարված: Շատ քիչ է ու շատ ուշ: ADL-ն, անշուշտ, ոչ քաղաքացիական / իրավապաշտպան խումբ է:
Օրինակ, 1993-2002 թվականներին ADL-ն կարգավորել է երկու դատական հայց և փոխհատուցում է վճարել Սան Ֆրանցիսկոյում անթիվ անօրինականությունների` հազարավոր քաղաքացիական իրավունքի, աշխատանքի, առաջադեմ, ժողովրդավարական, սև, լատինո, արաբական, ասիական, հրեական, ռասսայական խտրականության դեմ և ԼԳԲՏ կազմակերպություններին ու անհատներին լրտեսելու համար:
Ավելի շատ ցեղասպանության երկերեսանիություն
Թուրքիայի քարոզչական «Շիկահեր հարսնացուն» ֆիլմում AJC տնօրեն Բարրի Ջակոբսը անտրամաբանորեն պնդում էր, որ հայկական ջարդերը չեն կարող լինել ցեղասպանություն, քանի որ Հոլոքոստը «եզակի» է: Սակայն հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1944-ին կիրառեց «ցեղասպանություն» բառը, հայկական զանգվածային ջարդերը որակելով ցեղասպանություն:
Ջակոբսը մի անգամ խոստովանել է, որ AJC-ին «պաշտոնապես Թուրքիայի բարեկամը կլինի Կոնգրեսում»:
«Պաշտոնական» AJC- թուրքական դավադրությունը ամենայն հավանականությամբ, խախտում է Արտասահմանյան գործակալների գրանցման ակտը:
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի խոսքով, AJC- ի գործադիր տնօրեն Դեյվիդ Հարրիսը, հրեաների «արտաքին գործերի նախարարն» է: Հարրիսը և AJC-ն Ադրբեջանի(Թուրքիայի կոռումպացված, ռեպրեսիվ դաշնակից) և նրա հայոց ցեղասպանությունը ժխտող բռնակալ նախագահ Իլհամ Ալիևի դաշնակիցներ են:
AJC- ի «Ժողովրդավարական արժեքները բոլորի համար» կարգախոսը դատարկ խոսքեր են հատկապես, երբ Հարրիսը հպարտությամբ ընդունեց բռնապետի «բարեկամության շքանշանը»:
Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական «լոբբին ԱՄՆ-ում» «հրեական համայնք է»:
Իրոք, Բոստոնում հիմնված Rasky Partners-ը պաշտոնապես ներկայացնում է Ալիևի դաժան ռեժիմը: Գլխավոր տնօրեն Լարրի Ռասկին ADL- ի խորհրդի անդամ է, Ջո Բայդենի խորհրդատուն, հիմնադրամի դրամահավաքը: Հետաքրքիր է, որ Ռասքիի ընկեր, գործընկեր և ADL վարչության անդամ կաթոլիկ Պիտեր Մեյդը դեմ է արտահայտվել Բոստոնի հայկական ժառանգության այգուն:
Անամոթաբար, բազմաթիվ հրեա գրողներ ամբողջ աշխարհում վատաբանում են ամերիկահայերին և Հայաստանը, որովհետև Իսրայելը նավթ է գնում Ադրբեջանից և վաճառում միլիարդավոր զենքեր Հայաստանի հակառակորդին:
2015 թ.-ին AJC-ն ասել էր, որ կնպաստի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: AJC- ի խոստումը մնում է չկատարված:
Թուրք լրագրող Սեդատ Սերթօղլուն հայտնել է, որ AIPAC- ը մի անգամ սպառնացել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթին, թե նա կորցնի «հրեական ձայները», եթե Հայոց ցեղասպանության բանաձևը հաջողություն ունենա: Շիմոն Պերեսը նախագահ Քլինթոնին դրդել է դադարեցնել բանաձևի ընդունման գործընթացը: Գիտնական Իսրայել Չարնին պայթեցրել է Պերեսին. «Դուք անցել եք« բարոյականության սահմանը, որը ոչ մի հրեա… չպետք է խախտի… (ձեր) Հայոց ցեղասպանության ժխտումը հավասար է Հոլոքոստի ժխտմանը»:
Հետազոտություններնի կարիք կա
Հրեական խմբերը ոչ միայն մեղքի մեջ են, ցեղասպանության հարցում նրանց կեղծավորությունը միանշանակ դատապարտելի է:
Հրեական կազմակերպությունները ընդունում են, որ Հոլոքոստի նշանակության նվազեցումը / ժխտումը հակասեմիտիզմն է, հետևաբար՝ «ատելություն»: Երբ այդ կազմակերպությունները նվազեցնում կամ մերժում են Հայոց ցեղասպանությունը, նրանք չե՞ն դառնում հակա-քրիստոնեական-հայկական «ատելության» խմբեր:
Իսրայելա-թուրքական հարաբերությունները սրվել են: Հրեական խմբերն իրենց հոգին վաճառեցին հանուն ոչնչի:
Նրանք կորցրին ներողություն խնդրելու, իրենց թուրքական արխիվները բացելու և փոխհատուցում կատարելու հնարավորությունները:
Վերացել է նաև քաղաքացիական /մարդու իրավունքների և ցեղասպանությունների նկատմամբ նրանց վստահելիությունը:
Կոնգրեսն ու պետական օրենսդիր մարմիններն այժմ պետք է ուսումնասիրեն ու դատական պատասխանատվության ենթարկեն այդ երկերեսանի կազմակերպություններին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ