Հունգարիայի փորձը ցույց է տալիս, որ Հունաստանը կհետևի Եվրամիությանը գնի դիմաց

Հունգարիայի փորձը ցույց է տալիս, որ Հունաստանը կհետևի Եվրամիությանը գնի դիմաց

Հոդվածի առանցքում

  • Եթե Եվրոպական Միության մեջ կա մի կառավարություն, որտեղ Հունաստանի նոր ձախակողմյան առաջնորդը կարող է ստանալ կարեկցանք, դա, հավանաբար, Հունգարիայում իր գործընկերների շրջանակն է: Երկուսն էլ հակադրվել են Եվրամիությանը Ռուսաստանի հետ հարցում, ինչպես օրինակ վարվեց Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
  • Ոչ պակաս կարևոր է այն, որ Հունգարիայում օգնության տրամադրումից հետո հասարակական վրդովմունքը մեծանում էր ոչ միայն դեպի իշխող կառավարությունը, այլ նաև դեպի արտասահմանյան վարկատուներ, որոնք փորձում էին պարտադրել իրենց կամքը Հունգարիայում: Ինչպես Հունաստանում, այստեղ էլ այս իրավիճակը 2010-ին օգնեց իշխանության գալ պոպուլիստական կառավարությանը:
  • Ուկրաինայում հակամարտության սկզբում անցյալ գարնանը Հունգարիան կասկածի տակ էր առնում ԵՄ-ն որոշումը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Օգոստոսին Օրբանը նույնիսկ ասաց, որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձը նման է սեփական ոտքին կրակելուն:
  • Երբ ԵՄ զգուշացրեց Ռուսաստանին նոր պատժամիջոցների մասին չորեքշաբթի օրը ի պատասխան Ուկրաինայում իրավիճակի սրմանը, Ցիպրասի կառավարությունը հանդես եկավ խիստ պատասխանով՝ «Հունաստանը համաձայն չէ», - ասվում էր հայտարարության մեջ:
  • Դա այդպես է, քանի որ Հունաստանի կառավարության գերխնդիրն է, հունգարների նման, ոչ թե օգնել Ռուսաստանին, այլ պահպանել ԵՄ ֆինանսական աջակցության հոսքը: Առաջիկա վեց տարիների ընթացքում, օրինակ, Հունգարիան ԵՄ-ից կստանա ավելի քան 25 միլիարդ դոլար ՝ աշխատատեղեր ստեղծելու և զարգացնելու իր սննդի ու գյուղատնտեսության ոլորտները:
  • Ռուսաստանի հետ ընթացող հակամարտության պայմաններում, սա ԵՄ ընտրությունն է: Գործնականում որևէ անդամ պետություն, որը զգում է անտեսում ԵՄ կողմից, կարող է սպառնալ՝ ակնարկելով իր Մոսկվայի հետ դաշինք կազմելու հավանականությանը, մի տարբերակ, որը հասու չէր ԵՄ անդամներին նախքան Ուկրաինայի ճգնաժամը, առնվազն ոչ նույն չափով, - ասում է Մյուլերը: «Դա ավելացնում է բախվող շահերի ևս մեկ շերտ»:

Ուշադրությանն արժանի

Սիմոն Շուստեր Հունվարի 29, 2015

Եթե Եվրոպական Միության մեջ կա մի կառավարություն, որտեղ Հունաստանի նոր ձախակողմյան առաջնորդը կարող է ստանալ կարեկցանք, դա, հավանաբար, Հունգարիայում իր գործընկերների շրջանակն է: Երկուսն էլ հակադրվել են Եվրամիությանը Ռուսաստանի հետ հարցում, ինչպես օրինակ վարվեց Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը իր պաշտոնավարման առաջին օրը, որը քննադատության ենթարկվեց իր ԵՄ գործընկերների կողմից: Երկուսն էլ կանգնում են  Բրյուսելի կողքին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իրենց վարկերի վերադարձման պայմաններին: (2008 թ. Հունգարիան առաջին երկիրն էր, որ ստացավ ֆինանսական օգնություն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, ավելի քան մեկ տարի նախքան հունական տնտեսության ճգնաժամը):

Բայց հունգարացիները առայժմ զգուշությամբ են վերաբերում Ցիպրասի կառավարությանը, ինչը հուսադրող նշան է ԵՄ քաղաքական էլիտայի համար, որը փորձում է իր կողքը պահել Հունաստանին: «Մեր իրադրությունը շատ նման է նրան, ինչ տեղի է ունեցել Հունաստանի հետ»,-խոստովանում է Զոլտան Կովաչը, Հունգարիայի կառավարության մամուլի քարտուղարը: «Մենք ֆինանսական փլուզման եզրին էինք: Կեղծ ֆինանսական արդյունքներ էին ներկայացվել Բրյուսելին»:

Ոչ պակաս կարևոր է այն, որ Հունգարիայում օգնության տրամադրումից հետո հասարակական վրդովմունքը մեծանում էր ոչ միայն դեպի իշխող կառավարությունը, այլ նաև դեպի արտասահմանյան վարկատուներ, որոնք փորձում էին պարտադրել իրենց կամքը Հունգարիայում: Ինչպես Հունաստանում, այստեղ էլ այս իրավիճակը 2010-ին օգնեց իշխանության գալ պոպուլիստական կառավարությանը, որից հետո երկրի առաջնորդ վարչապետ Վիկտոր Օրբանը կրկին վերընտրվեց վարչապետի պաշտոնում անցյալ տարի: Բայց երբ հարց ուղղվեց Հունաստանի նոր ղեկավարության մասին, Օրբանի խոսնակը հապաղեց. «Մենք նախընտրում ենք ընդգծել կոնտրաստները»,-ասաց Կովաչը:

Իսկ կոնտրաստը նրանում է, որ նոր Հունաստանի վարչապետը չնայած հակադրվում է ԵՄ-ը, հատկապես Ռուսաստանի հարցում, պատրաստ է վերանայել իր դիրքորոշումները, եթե շարունակի ստանալ Բրյուսելի ֆինանսական աջակցությունը: Եվրոպան այստեղ է եղել շատ ավելի առաջ: Ուկրաինայում հակամարտության սկզբում անցյալ գարնանը Հունգարիան կասկածի տակ էր առնում ԵՄ-ն որոշումը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Օգոստոսին Օրբանը նույնիսկ ասաց, որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձը նման է սեփական ոտքին կրակելուն:

Ի դեպ, մի քանի ամիս առաջ Մոսկվա կատարած այցի շրջանակում, ԵՄ պատժամիջոցների մասին խոսելիս նույն արտահայտությունը օգտագործեց Ցիպրասը, բայց Օրբանի դեպքում, հռետորությունը չհանգեցրեց գործողությունների: «Հունգարիան ընդգրկվեց քննարկման մեջ, թե արդյոք նրանք աշխատում են, թե ոչ և ինչ ազդեցություն այս ամենը ունի», – ասում է Ջենո Մեգայսը, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների գծով Օրբանի ավագ խորհրդականը, ով առաջ էր տարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը:

«Բայց երբ դուք ունեք միության հավասար անդամներ, հարցեր բարձրացնելը չի նշանակում, որ մենք միության մաս չենք: Մենք միության մաս ենք, և կողմ ենք քվեարկել բոլոր պատժամիջոցներին»:

Առաջիկա օրերին, երբ ԵՄ ղեկավարները պատրաստվում են հանդիպել ՝քննարկելու պատժամիջոցների հերթական փուլը Ռուսաստանի դեմ, Հունաստանը հնարավորություն կունենան հնչեցնելու իր անհամաձայնությունը այդ միջոցառումների մասին, և այն արդեն ունի կոշտ բանակցային դիրքորոշում: Մի քանի ժամ անց, երբ ԵՄ զգուշացրեց Ռուսաստանին նոր պատժամիջոցների մասին չորեքշաբթի օրը ի պատասխան Ուկրաինայում իրավիճակի սրմանը, Ցիպրասի կառավարությունը հանդես եկավ խիստ պատասխանով՝ «Հունաստանը համաձայն չէ», – ասվում էր հայտարարության մեջ:

Սակայն հաջորդ օրը հույները հետ քաշվեցին: «Հարցը նրանում չէ, թե արդյոք մեր նոր կառավարությունը համաձայն է, թե ոչ Ռուսաստանի դեմ այս նոր պատժամիջոցների հետ », – գրել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը իր բլոգում.

«Խնդիրն այն է, թե արդյոք մեր տեսակետը կարող է ներկայացվել առանց նույնիսկ ճշտման, թե ինչպիսին է այն»: Նույն օրը, ավելի ուշ Հունաստանը ոչինչ չարեց արգելափակելու Ռուսաստանի պատժամիջոցները, երբ ԵՄ արտաքին գործերի նախարարները արտակարգ խորհրդակցություն հրավիրեցին Բրյուսելում՝ քննարկելու Ռուսաստանի նոր հարձակումը Ուկրաինայի դեմ այս ամսվա մեջ:

Դա այդպես է, քանի որ Հունաստանի կառավարության գերխնդիրն է, հունգարների նման, ոչ թե օգնել Ռուսաստանին, այլ պահպանել ԵՄ ֆինանսական աջակցության հոսքը: Առաջիկա վեց տարիների ընթացքում, օրինակ, Հունգարիան ԵՄ-ից կստանա ավելի քան  25 միլիարդ դոլար ՝ աշխատատեղեր ստեղծելու և զարգացնելու իր սննդի ու գյուղատնտեսության ոլորտները:

Այդ օգնության փաթեթը հաստատվել է անցյալ տարվա աշնանը՝ չնայած Օրբանի քաղաքականության վերաբերյալ ԵՄ խիստ քննադատությանը խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների և այլ հարցերի շուրջ, ինչպես նաև նրանց տարաձայնություններին Ուկրաինայի հարցի վերաբերյալ: Հունաստանը նույնիսկ ավելի վտանգված էր: Առաջիկա ամիսներին, այն ձգտում է վերաբանակցել իր ֆինանսական օգնության ժամկետներն ու պայմանները և հասնել նրան, որ ԵՄ-ը ների իր վարկերի մեծ մասը, որը կազմում է մոտ 240 միլիարդ եվրո (ավելի քան  270 միլիարդ դոլար):

Դա, հավանաբար թանկ կնստի ԵՄ երկրների հարկատուների վրա: Բայց նրանց համար կարևոր հարցերից է ԵՄ-ն թուլությունը և տարբերակների բացակայությունը՝ անդամներին համաձայնության բերելու հարցում: Բրյուսելի քաղաքական լծակները, ինչպես օրինակ, պաշտոնական դատապարտումը ԵՄ Կառավարության անունից կամ նույնիսկ նրա ձայնի իրավունքի կասեցումը միության շրջանակներում, «կամ անարդյունավետ են կամ համապատասխան մարմինները դրանք չեն ցանկանում կիրառել», – ասում է Ջան-Վերներ Մյուլերը՝ Փրինսթոնի համալսարանում եվրոպական քաղաքականության փորձագետը:

Որպես օրինակ, նա մեջբերում է ԵՄ պատրաստ չլինելը, նույնիսկ լրջորեն քննարկելու Հունգարիայի քվեարկելու իրավունքի կասեցումը անցյալ ամռանը, երբ վարչապետ Օրբանը խոստացել էր հրաժարվել լիբերալ ժողովրդավարությունից  ստեղծել ոչ լիբերալ նոր պետություն Ռուսաստանի, Թուրքիայի և Չինաստանի օրինակով: Օրբանի կառավարությանը պատժելու փոխարեն, ԵՄ մի քանի շաբաթ անց առաջ քաշեց  25 միլիարդ դոլարի փաթեթ՝  Հունգարիայի տնտեսությանը աջակցելու համար՝ ևս մեկ անգամ խուսափելով կոշտ լուծումներից:

Ռուսաստանի հետ ընթացող հակամարտության պայմաններում, սա ԵՄ ընտրությունն է: Գործնականում որևէ անդամ պետություն, որը զգում է անտեսում ԵՄ կողմից, կարող է սպառնալ՝ ակնարկելով իր Մոսկվայի հետ դաշինք կազմելու հավանականությանը, մի տարբերակ, որը հասու չէր ԵՄ անդամներին նախքան Ուկրաինայի ճգնաժամը, առնվազն ոչ նույն չափով, – ասում է Մյուլերը: «Դա ավելացնում է բախվող շահերի ևս մեկ շերտ»:

Սակայն, քանի դեռ ԵՄ, և մասնավորապես իր շարժիչ ուժ Գերմանիան կարողանում է բավարարել իր աղքատ դաշնակիցների ֆինանսական կարիքները, նրանք պետք է կարողանան պահպանել (կամ գնել) համաձայնության աստիճանը: Միակ հարցն է, որքան երկար նրանք կարող են դա անել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment