Նացիստական Գերմանիայի հետ համեմատության պատճառով շվեդ-հունգարական սկանդալը թեժանում է
Հոդվածի առանցքում
- Հունգարացի երեխաների թիվն ավելացնելու նպատակով երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է հարկային ու վարկային արտոնությունների մասին: Ծայրահեղ աջ ազգայնական Օրբանը հայտարարել է, որ երկիրը ոչ թե միգրանտների երեխաների կարիքն ունի այլ՝ հունգարացիների: Այդ հայտարարության պատճառով շվեդ նախարար Աննիկա Շթրանդհոլն այս որոշումը համեմատել է 1930-ականների Գերմանիայի վարած քաղաքականության հետ:
Ուշադրությանն արժանի
Ծնելիության աճը խթանելու Հունգարիայի ձգտումը նացիստական Գերմանիայի հետ համեմատելու պատճառով՝ Շվեդիայի ու Հունգարիայի միջև դիվանագիտական սկանդալը սրվում է:
Հունգարացի երեխաների թիվն ավելացնելու նպատակով երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է հարկային ու վարկային արտոնությունների մասին:
Ծայրահեղ աջ ազգայնական Օրբանը հայտարարել է, որ երկիրը ոչ թե միգրանտների երեխաների կարիքն ունի այլ՝ հունգարացիների:
Այդ հայտարարության պատճառով շվեդ նախարար Աննիկա Շթրանդհոլն այս որոշումը համեմատել է 1930-ականների Գերմանիայի վարած քաղաքականության հետ:
«Այն, ինչ կատարվում է Հունգարիայում, մտահոգիչ է: Օրբանը հիմա ցանկանում է, որ ավելի շատ «մաքուր» հունգարացի երեխա ծնվի»,- թվիթ է արել Շվեդիայի սոցիալական հարցերով նախարարը:
Շվեդիան ու Հունգարիան փոխանակվել են միմյանց դեսպանների հետ բացատրական զրույցներով:
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հունգարիայի փոխվարչապետ Զլոտ Սեմյենը հայտարարեց, որ Շթրանդհոլի դիտողությունները քաղաքական կոռեկտության սահմաններիս դուրս են:
Շվեդիայի արտաքին գերատեսչությունն էլ կոչ է արել զերծ մնալ անձնական վիրավորանքներից:
Շվեդիայի դեսպանի հետ զրույցի ժամանակ Բուդապեշտն անընդունելի է համարել Հունգարիայի կառավարությանը հասցեագրված նացիզմի մեղադրանքներն այն դեպքում, երբ կառավարությունը փորձում է օգնել հունգարացի ընտանիքներին:
Ծնելիության ցուցանիշը Հունգարիայում մեկ կնոջ համար 2016թ.-ի տվյալով 1.5 էր, ավելի քան 20 տարվա կտրվածքով սա ամենաբարձր ցուցանիշն է: Այդուհանդերձ, ցուցանիշն առայժմ ԵՄ միջին 1.6 ցուցանիշից ցածր է:
Ծնելիության ցուցանիշը Շվեդիայում 2016թ.-ի դրությամբ 1.85 էր, որն, ի դեպ, վերջին տասը տարում գրանցած ամենացածր ցուցանիշն էր:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ