Հայոց Ցեղասպանությունը և Օրբանի կառավարության ամոթալի դիրքորոշումը

Հայոց Ցեղասպանությունը և Օրբանի կառավարության ամոթալի դիրքորոշումը

Հոդվածի առանցքում

  • Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել ամբողջ Կալիֆոռնիայում: Այս տարի ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորածների հարյուրամյա տարելիցն է, ովքեր դարձել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերը:
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ այդ սպանությունները «քաղաքացիական կոնֆլիկտի» արդյունք են եղել և մեղադրում է Ֆրանսիային, Գերմանիային, Ռուսաստանին և Ավստրիային, որոնց առաջնորդները կամ պառլամենտները այդ կոտորածները վերջերս բնորոշել են որպես Ցեղասպանություն՝ որպես «հայկական կեղծիքի վրա հիմնված հավակնություններին» օժանդակություն:
  • Իսկ ի՞նչ կասեք Օրբանի կառավարության մասին: Այսօր Հունգարիան աշխարհի այն փոքրաթիվ պետությունների շարքում է, որոնք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն: Դրանք խզվել են 2012 թվականին:
  • 2004 թվականին Ադրբեջանի բանակի սպա Ռամիլ Սաֆարովը ՆԱՏՕ-ի մարզումների ժամանակ Բուդապեշտում սպանել էր հայ սպային: Նա հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ բանտարկության, սակայն, որպես Հունգարիայի և Ազերիական ռեժիմի միջև գաղտնի գործարքի մի մաս:
  • Հունգարիայի բոլոր հարևաններն ու Վիշեգրադյան գործընկերները (Ավստրիա, Սլովակիա, Լեհաստան, Չեխիայի հանրապետություն) ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը և դիվանագիտական հարաբերություններ են պահպանում Հայաստանի հետ, միակ բացառությունը Հունգարիան է:
  • Հունգարական մի քանի քաղաքական կուսակցություններ, որոնց թվում են Դեմոկրատական Կոալիցիան (DK) և Politics Can Be Different-ը (LMP), պահանջել են, որ Օրբանի կառավարությունը ճանաչի ցեղասպանությունը, սակայն Ֆիդեզը հրաժարվել է այդ մասին խոսել:

Ուշադրությանն արժանի

Մինչև օրս ես հասուն կյանքիս մեծ մասը ապրել եմ Կալիֆոռնիայում, և ինձ համարում եմ այս նահանգի հպարտ քաղաքացի, որը միաժամանակ  հանդիսանում է Հայաստանից դուրս ամենամեծ հայկական համայնքի կենտրոնը:

Ապրիլի 24-ը  Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել ամբողջ Կալիֆոռնիայում: Այս տարի  ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորածների հարյուրամյա տարելիցն է, ովքեր դարձել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերը:

Առաջին Աշխարհամարտից առաջ Օսմանյան կայսրությունում բնակվում էին մոտ  2 միլիոն հայեր: 1922 թվականին նրանց թիվը 400 հազարից պակաս էր, մնացածը պարբե­րաբար իրականացված կոտորածներից կամ հարկադրական տեղահանություններից  ու սովից ոչնչացվել էին:

Թուրքիան վաղուց ի վեր պնդում է, որ հայերի մահերը «ցեղասպանություն» չեն կարող որակվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ այդ սպանությունները «քաղաքացիական կոնֆլիկտի» արդյունք են եղել և մեղադրում է Ֆրանսիային, Գերմանիային, Ռուսաստանին և Ավստրիային, որոնց առաջնորդները կամ պառլամենտները այդ կոտորածները վերջերս բնորոշել են որպես Ցեղասպանություն՝ որպես «հայկական կեղծիքի վրա հիմնված հավակնություններին» օժանդակություն:

Նա միաժամանակ մեղադրում է Միացյալ Նահանգներին Հայաստանի նկատմամբ կողմնապահություն անելու մեջ, չնայած այն հանգամանքին, որ նախագահ Օբաման խուսափեց «ցեղասպանություն» եզրույթը կիրառելուց: Վերջերս Սպիտակ Տունը հայտարարել էր, որ այդ տարելիցի ժամանակ պետք է հենվեր «լիարժեք, բաց և ընդունված փաստերի» վրա, սակայն ի հիասթափություն հայկական համայնքի, հայտարարությունը ամենևին էլ չէր պարունակում «ցեղասպանություն» բառը:

Ֆրանցիսկոս Պապը  հայտարարել էր, որ Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել: Ի պատասխան՝ Թուրքիան հետ էր կանչել Վատիկանի իր դեսպանին: Հունգարիայի կարդինալ Պետեր Էրդոն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին ուղղված նամակում իր լիակատար համերաշխությունն է հայտնում «հայ ժողովրդին, որն այդքան տառապանքներ է կրել անցյալում»:

Իսկ ի՞նչ կասեք Օրբանի կառավարության մասին: Այսօր Հունգարիան աշխարհի այն փոքրաթիվ պետությունների շարքում է, որոնք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն: Դրանք խզվել են 2012 թվականին:

2004 թվականին Ադրբեջանի բանակի սպա Ռամիլ Սաֆարովը ՆԱՏՕ-ի մարզումների ժամանակ Բուդապեշտում սպանել էր հայ սպային: Նա հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ բանտարկության, սակայն, որպես Հունգարիայի և Ազերիական ռեժիմի միջև գաղտնի  գործարքի մի մաս:

2012 թվականի օգոստոսին Հունգարիան Սաֆարովին հանձնեց Բաքվին, որպեսզի վերջինս պատժի մնացած մասը կրի այնտեղ: Սակայն, երբ նա վերադարձավ Ադրբեջան, նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց նրան և Սաֆարովը դարձավ ազգային հերոս:

Նույն օրը Հայաստանի նախագահ Սարգսյանը խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Հայերը ամբողջ աշխարհում հունգարական դեսպանատների և հյուպատոսարանների մոտ բողոքի ակցիաներ կազմակերպեցին այդ «կեղտոտ գործարքի» դեմ: Դրանց թվում էր նաև Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքի հյուպատոսարանը:

Նրանք վանկարկում էին. «Բուդապե՛շտ, ձեռքերդ արյունոտ են»

demonstra-e1430143753245

(2012  թվականին Լոս Անջելեսում Օրբանի կառավարության դեմ ամերիկահայերի կազմակերպած ցույցի տեսագրությունը):

Հունգարիայի բոլոր հարևաններն ու Վիշեգրադյան գործընկերները (Ավստրիա, Սլովակիա, Լեհաստան, Չեխիայի հանրապետություն) ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը և դիվանագիտական հարաբերություններ են պահպանում Հայաստանի հետ, միակ բացառությունը Հունգարիան է:

Հունգարական մի քանի քաղաքական կուսակցություններ, որոնց թվում են Դեմոկրատական Կոալիցիան  (DK) և Politics Can Be Different-ը (LMP), պահանջել են, որ Օրբանի կառավարությունը ճանաչի ցեղասպանությունը, սակայն Ֆիդեզը հրաժարվել է այդ մասին խոսել: Պարոն Օրբանը զբաղված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ սերտ  կապեր հաստատելով:

Այս ամոթալի վերաբերմունքն անընդունելի է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment